User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Անրի Բարբյուս, «Քնքշանք»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անրի Բարբյուս, «Քնքշանք»

    Չգիտեմ՝ ինչու խելքիս փչեց ռուսերենից թարգմանել այս ստեղծագործությունը: Ու առավել ևս չեմ հասկանում, թե ինչու իրականացրի:
    Համենայն դեպս, գործն արդեն արված է, ներկայացնում եմ ձեր դատին: Հուսով եմ որևէ մեկին որևէ օգուտ կկարողանա տալ:
    Մասնագիտությունս լեզուներից ու թարգմանչությունից շատ հեռու է, այնպես որ ներողամիտ եղեք, եթե ինչ-որ բան այնպես չի:
    Մի խնդրանք. ստեղծագործությունը տեղադրելու եմ 5 գրառմամբ, ամեն գրառման մեջ մի նամակ: Խնդրում եմ գրառում չկատարել, մինչև տեղադրեմ-վերջացնեմ ամբողջը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անրի Բարբյուս

    Քնքշանք
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (28.10.2011), Նաիրուհի (01.07.2011)

  4. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    25 սեպտեմբերի, 1893 թ.

    Իմ թանկագի՛ն, փոքրի՜կ իմ Լուի:

    Եվ այսպես, ամեն ինչ վերջացած է: Մենք այլևս երբեք իրար չենք տեսնի: Հիշի՛ր սա այնպես հստակ, ինչպես ես: Դու բաժանում չէիր ուզում, դու ամեն բանի կհամաձայնեիր, միայն թե միասին լինեինք: Բայց մենք պիտի բաժանվենք, որպեսզի դու կարողանաս նոր կյանք սկսել: Հեշտ չէր հակառակվել թե՛ քեզ, թե՛ ինքս ինձ, թե՛ մեզ երկուսին միասին… Բայց չեմ զղջում, որ արել եմ դա, թեպետ դու այնպե՜ս էիր լալիս՝ մեր անկողնու բարձերի մեջ խրված: Երկու անգամ բարձրացրիր գլուխդ, նայեցիր ինձ խղճալի, աղերսող հայացքով… Ինչպիսի՜ այրվող ու դժբախտ դեմք ունեիր: Երեկոյան, մթության մեջ, երբ արդեն չէի կարող տեսնել արցունքներդ, ես զգում էի դրանք. դրանք այրում էին ձեռքերս:

    Հիմա երկուսս էլ շատ ենք տառապում: Ինձ այս ամենը թվում է մի ծանր երազ: Առաջին օրերին պարզապես հնարավոր չի լինի հավատալ, ու դեռ մի քանի ամիս շարունակ ցավոտ կլինի, իսկ հետո կգա ապաքինումը:

    Եվ միայն այն ժամանակ ես կրկին կգրեմ քեզ, չէ՞ որ մենք որոշել ենք, որ ես քեզ գրելու եմ ժամանակ առ ժամանակ: Բայց մենք նաև հստակ որոշել ենք, որ իմ հասցեն դու երբեք չես իմանա, ու իմ նամակները կլինեն միակ կապող թելը, սակայն դա թույլ չի տա մեր բաժանմանը դառնալ վերջնական հեռացում:

    Համբուրում եմ քեզ վերջին անգամ, համբուրում եմ քնքո՜ւշ-քնքուշ, բոլորովին անմեղ, լուռ համբույրով. չէ՞ որ մեզ այնքա՜ն մեծ տարածություն է բաժանում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.09.2011), E-la Via (16.09.2011), Mark Pauler (02.07.2011), Nadine (16.09.2011), Renata (28.10.2011), Արէա (02.07.2011), Արևածագ (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011)

  6. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    25 սեպտեմբերի, 1894 թ.

    Իմ թանկագի՛ն, փոքրի՜կ իմ Լուի:

    Ես կրկին խոսում եմ քեզ հետ, ինչպես և խոստացել էի: Ահա արդեն մի տարի է, ինչ մենք բաժանվել ենք: Գիտեմ, չես մոռացել ինձ, մենք դեռ կապված ենք միմյանց, ու ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, չեմ կարող չզգալ քո ցավը:

    Բայց և այնպես, անցած տասներկու ամիսներն արեցին իրենց գործը. անցյալի վրա սգո մշուշ ձգեցին: Ահա, արդեն մշուշ էլ հայտնվեց: Որոշ մանրուքներ ետին պլան են մղվել, որոշներն ընդհանրապես անհետացել են: Ճիշտ է, դրանք երբեմն ելնում ու լողում են հիշողության մեջ, եթե ինչ-որ բան հանկարծ դրանց մասին հիշեցնի:

    Մի անգամ փորձեցի ու չկարողարողացա հիշել քո դեմքի արտահայտությունը, երբ առաջին անգամ քեզ տեսա:

    Դու էլ փորձիր հիշել իմ հայացքը, երբ ինձ առաջին անգամ տեսար, ու կհասկանաս, որ աշխարհում ամեն ինչ ջնջվում է:

    Վերջերս ես ժպտացի: Ո՞ւմ… Ինչի՞ն… Ոչ ոքի ու ոչնչին: Ծառուղում արևի շողն ուրախ խաղաց, ու ակամա ժպտացի:

    Առաջ էլ էի փորձում ժպտալ: Սկզբում ինձ անհնար էր թվում կրկին դա սովորելը: Եվ այնուամենայնիվ, ես քեզ ասում եմ, մի անգամ ես կամքիս հակառակ ժպտացի: Ես ուզում եմ, որ դու ևս ավելի ու ավելի հաճախ ժպտաս, հենց այնպես, ուրախանալով լավ եղանակի համար կամ այն գիտակցության, որ առջևումդ որևէ ապագա կա: Այո, այո, բարձրացրու գլուխդ ու ժպտա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.09.2011), E-la Via (16.09.2011), Mark Pauler (02.07.2011), Nadine (16.09.2011), Renata (28.10.2011), Արէա (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011)

  8. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    17 դեկտեմբերի, 1899 թ.

    Եվ ահա ես կրկին քեզ հետ եմ, իմ թանկագի՜ն Լուի:

    Ես կարծես երազ լինեմ, չէ՞: Հայտնվում եմ՝ երբ խելքիս փչի, բայց միշտ պետք եղած պահին, երբ շուրջը դատարկ է ու մութ: Ես գալիս եմ ու գնում, ես չափազանց մոտ եմ, բայց ինձ հնարավոր չի դիպչել:

    Ինձ դժբախտ չեմ զգում: Աշխուժությունս վերադարձել է, քանի որ ամեն օր առավոտ է գալիս, ու, ինչպես միշտ, փոխվում են տարվա եղանակները: Արևն այնքա՜ն քնքուշ է փայլում, ուզում ես վստահել նրան, ու նույնիսկ սովորական ցերեկվա լույսն է բարեհաճությամբ լցված:

    Պատկերացրու՝ վերջերս պարել եմ: Հաճախ եմ ծիծաղում: Սկզբում նկատում էի, որ՝ տես, ծիծաղս եկավ, իսկ հիմա հաշվել էլ չի լինի, թե քանի անգամ եմ ծիծաղել:

    Երեկ զբոսանքի էի: Մայրամուտին ամենուր գեղեցիկ հագուստներով մարդկանց հոծ խմբեր էին: Երփներանգ, սիրուն, կարծես ծաղկանոց լիներ: Ու այդքան մեծ քանակությամբ գոհ մարդկանց մեջ ես երջանիկ զգացի:

    Գրում եմ քեզ, որպեսզի պատմեմ այս ամենի մասին, ու նաև այն մասին, որ այսուհետ ես փոխում եմ կրոնս. ես դավանում եմ անձնազոհ սերը քո հանդեպ: Հիշում եմ՝ մի անգամ մենք դատողություններ էինք անում սիրո մեջ անձնազոհության մասին՝ այնքան էլ լավ չհասկանալով դա… Ուրեմն միասին աղոթենք նրա համար, որ ամբողջ սրտով հավատանք դրան:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.09.2011), Mark Pauler (02.07.2011), Nadine (16.09.2011), Renata (28.10.2011), Արէա (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011)

  10. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    6 հուլիսի, 1904 թ.

    Տարիներն անցնում են: Տասնմեկ տարի… Ես մեկնել էի հեռու, վերադարձել եմ և կրկին պատրաստվում եմ մեկնել:

    Դու, իհարկե, քո տունն ունես, իմ թանկագին Լուի, չէ՞ որ դու հիմա բոլորովին մեծ ես ու, իհարկե, ընտանիք ես կազմել, որի համար այնքա՜ն մեծ նշանակություն ունես:

    Իսկ դու ինքդ, ինչպիսի՞ն ես դարձել: Պատկերացնում եմ, որ դեմքդ լցվել է, թիկունքդ՝ լայնացել, իսկ սպիտակ մազերը, պիտի որ, դեռ շատ քիչ լինեն, և, հավանաբար, ինչպես առաջ, դեմքդ ամբողջովին լուսավորվում է, երբ ժպիտը հիմա-հիմա կհպվի շուրթերիդ:

    Իսկ ե՞ս: Չեմ նկարագրի քեզ, թե ինչպես եմ փոխվել՝ դառնալով ծեր կին: Ծե՜ր: Կանայք տղամարդկանցից շուտ են ծերանում, և, եթե ես լինեի քո կողքին, կդիտվեի իբրև քո մայր. թե՛ արտաքնապես և թե՛ աչքերի այն արտահայտությամբ, որով կնայեի քեզ:

    Տեսնո՞ւմ ես՝ ինչքան ճիշտ էինք մենք՝ ժամանակին բաժանվելով: Հիմա տառապել-պրծել ենք, հանգստացել, ու հիմա իմ նամակը, որը դու, իհարկե, ճանաչեցիր ծրարի վրայի ձեռագրից, քեզ համար գրեթե զվարճանք հանդիսացավ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.09.2011), Mark Pauler (02.07.2011), Nadine (16.09.2011), Renata (28.10.2011), Արէա (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.05.2008, 02:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •