էհ, հեյ գիտի ջահել օրեր: Այն ժամանակ 17 տարեկան էի: Նոր էի եկել Երևան ու ընդունվել ինստիտուտ: Հիշում եմ դա պատահեց օրը ցերեկով , Կասկադի աստիճանների վրա… ու դուրս չեկավ, քանի որ անսպասելի էր, առանց իմ համաձայնության
էհ, հեյ գիտի ջահել օրեր: Այն ժամանակ 17 տարեկան էի: Նոր էի եկել Երևան ու ընդունվել ինստիտուտ: Հիշում եմ դա պատահեց օրը ցերեկով , Կասկադի աստիճանների վրա… ու դուրս չեկավ, քանի որ անսպասելի էր, առանց իմ համաձայնության
հետաքրքիր է... պարզապես մարդու կյանքում կան բաներ, որ մենակ իրենն են, ու մյուսների պատմելու համար չեն նախատեսված... կարծում եմ համբույրը դրանցից մեկն է…
Դրա համար էլ լինի-չլինի այդ համբույրը, ես ոչ մի տեղ դրա մասին չեմ գրի
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Առաջին համբույր…
Չէ, չեմ պատմի թե ինչ եմ զգացել առաջին համբույրի ժամանակ, այլ կնկարագրեմ թե ինչ զգացի ԱՌԱՋԻՆ համբույրիս պահին…
Կարծես սկսեցի շնչել նրա թոքերով ու սկսեցի ապրել նրա սրտով, ու կարողացա այդ պահը տեսնել նրա աչքերով ու զգալ նրա զգայարաններով: Ժպտաց հոգիս, սիրտս մի նոր բարձրություն հառնեց: Նա ինձ մի նոր աշխարհ նվիրեց, որն անվերջ ուզում էր ինձ կլանել իր մեջ: Ուզում եմ հավերժ այդ աշխարհն ունենալ…
Հ.Գ. Այդ համբույրը բառերով հնարավոր չէ նկարագրել, այն միայն կարելի է ապրել…
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 23.01.2008, 00:38:
Հենց առաջին համբույրը երևի էդքան կարևոր չի , ինչքան նրան առաջին անգամ համբուրելը , ու ինչքան առաջին համբույրները շատ , էնքան հետաքրքիր
հետաքրքիր էր , շատ բան չես "ջոկել", բայց մեկ ա թեկուզ քիչ, բայց դուրդ եկել ա , չէ ?թեթև սիրահարվածություն
ես իմ առաջի սիրո հետ եմ համբուրվել, հաճելի էր, բայց ոչ հավերժ հիշվող 17 տ. պզտիկ բալիկ լօլ բայց սիրահարված չես էլ ամաչում
հիմա երբ ավելի հասուն սիրով պարուրված ես համբուրվում հեքիաթային էր, իհարկե, կարճ ու նուրբ, բայց անմոռաց
и каждый раз почти как первый раз
սերն ինչեր է անում
Ավելացվել է 2 րոպե անց
հարցը արժանի-չարժանիի մասին չէ , երբ սիրահարված ես լինում , դա հաշվի չես առնում
իսկ դու ինքդ քեզ այդ նույն հարցը տվել ես?
Վերջին խմբագրող՝ Dr. M: 23.01.2008, 02:35: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Ես արդեն սկսում եմ մտածել, որ ինչ-որ խնդիր ունեմ, որովհետև իմ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ո՛չ հազարերորդ համբույրն ինչ-որ յուրահատուկ զգացողություն չի առաջացրել, եթե չհաշվենք, որ կոնկրետ մեկի հետ համբուրվելուց ուղղակի զզվում էի:
Հա՛, երևի խնդիրն այն է, որ նրանցից ոչ մեկին էլ չէի սիրում:
կարող ես հպարտանալ
քեզանից անկախ է չէ լինում?
17տ հաճելի էր նաև , որ այդ ամենը ողավ սիրո քնքուշ խոստովանությունից հետո
Ավելացվել է 1 րոպե անց
դու արդեն քո մեջ սերմանել ես որպես օրինաչափություն?
գալու ես չէ մեր մոտ դասի, ես քեզ հետո կասեմ
Ավելացվել է 2 րոպե անց
այ եթե Ըտենց լիներ, շատ երկար կհիշեիր
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.01.2008, 06:43: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Հիշումեմ
19 տարեկան էի…
հակառակ սեռի համառ պահանջն էր երկար ժամանակ, իսկ ես քանի որ դեռ համոզված չէի իմ սիրո մեջ այդ քայլն էլ չէի անում, մտածելով, որ կարող ա սիրուն չլինի հետո երկուսիսի համար էլ: Իսկ երբ հասկացա սիրում եմ………………
Դա մեր մուտքի 4-րդ հարկում էր ու նոր տար էր լինելու 3 օրից
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Իմ կարծիքով բանը առաջինի մեջ չի:Հարցը նրանում ա ,թե ինչքան էս ուզում այդ համբույրը:
Այ օրինակ, եթե կես տարի առաջ կարողանայի համբուրել սիրածս աղջկան առաջինից 1000 անգամ լավը կլիներ,գուցե լավագույնը կյանքումս:
Իսկ աղջիկների մոտ առաջինն ա տպավորվում,որովհետև առաջինը շատ ցանկալի ա եղել` էնքան,որ հայ աղջիկը իրեն թույլ տա համբուրվել:
Գուցե սխալվում եմ
Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.
իմ առաջին համբույրը եղել է պապլավոկում, 17 տարեկան էի , ու դա առայժմ վերջինն է, բայց հաստատ կասեմ անմոռանալին էր: դա ստացվեց երկուսիցս էլ անկախ: շատ էի սիրում նրան,ու չդիմացա , համբուրեցի: էդ 4 վայրկյանը իմ համար ամեն ինչ էր, իրա այդքան սպասված բառերից էլ վեր էր: այդ աշնանային գեղեցիկ օրը երբեք չեմ մոռանա:
ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ ԷԼ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՐԿՆՎԻ......
RADIOmanyachka (17.01.2011)
Իսկ ինչպես կգնահատեք առաջին համբյուրը որը եղել է երբ աղջիկը եղել է 10 տարեկան իսկ համբուրողը 80 տարեկան... ինչը կատարվել է աղջկա չիմացության ու միամտության պատճառով
Զզվելի է, (անձնական փորձից եմ ասում, չնայած տարիքային տարբերությունը այդքան մեծ չէր)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ