Google-ը անցնում է հակագրոհի
Բջջային հեռախոսների, իսկ ավելի կոնկրետ smartphone-ների ճակատում մարտերը թեժանում են: Այս շաբաթվա տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի թիվ մեկ նորությունը՝ Google-ը ձեռք է բերում Motorola-ն 12,5 միլիարդ դոլլարի դիմաց:
OMG
... հավանաբար կասեք՝ ինչ կա զարմանալու, ICT ոլորտում M&A-ները սովորական բան են դարձել, ամեն օր իրար են առնում-ծախում: Հա, համաձայն եմ, բայց խնդիրը նրանում է, որ 2008-ին Google-ը մեծ աղմուկով մտավ smartphone-ների շուկա և կարողացավ կարճ ժամանակում մեծ հաջողության հասնել, առաջարկելով տվյալ շուկայի համար բոլորովին նոր բիզնես մոդել. Google-ի կողմից ստեղծված Android ՕՀ-ը անվճար էր /և դեռևս՝ է/ և հասանելի բոլոր բջջային հեռախոս արտադրողների համար, Google-ն էլ իր շահույթը ստանում էր տվյալ ՕՀում տեղադրված որոնողական համակարգի շնորհիվ գովազդային եկամուտները մեծացնելու հաշվին:
Գնելով Motorola-ն՝ Google-ը անցնում է Ռուբիկոնը և փորձում է խաղալ Nokia-ի կողմից խաղացված և ձախողված, Appleի կողմից խաղացվող և դեռևս հաջողություն ունեցող խաղը՝ միաժամանակ հանդես գալ որպես software և hardware մատակարար: Քայլը բավականին ռիսկային է, բայց Google-ը ունի առնվազն երկու լուրջ պատճառ այն արդարացնելու:
Պատճառ 1. Պատենտների Պատերազմ
Ավելի քան մեկ ամիս առաջ` հուլիսին, ICT-ի ոլորտի այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, RIM-ը միավորվեցին, որպեսզի խանգարեն Google-ին ձեռքբերել Nortel ընկերության 6000 պատենտները, որի համար «չարագործները» վճարեցին 4,5 միլիարդ դոլլար:
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ կարևորություն ունեն Nortel-ի պատենտները ICT ընկերությունների համար մի պահ պատկերացրեք, որ ցորենի, ալյուրի, բջջային հեռախոսների և շաքարի Հայաստան ներկրման իրավունքը մեկ փաթեթով հանվում է սակարման, պատկերացրեցի՞ք
Կա՛մ քեզնով արա՛, կա՛մ գոյատևի՛ր:
Google-ի համար պատենտների համեղ պատառից զրկվելը էլ ավելի ցավալի էր, քանի որ ի սկզբանե բջջային հեռախոսների շուկայում սեփական պատենտների պակասությունը Google-ի աքելեսյան գարշապարն ա եղել:
Եվ ահա, ձեռք բերելով որպես հեռախոս ոչինչ իրենից չներկայացնող Motorola-ն, Google-ը տիրանում է նաև այդ ընկերության 17,000 պատենտների. բավականին լավ զենք Open Handset Alliance-ի անդամների պատենտային նվնվոցները կտրելու և Microsoft & Co-ի գրոհներից պաշտպանվելու համար:
Պատճառ 2. Շահույթի Որս
Ինչպես արդեն նշվեց Google-ի մուտքը բջջային հեռախոսների շուկա բավականին հաջող էր. շատ կարճ ժամանակահատվածում` 2,5 տարում, Androidը դարձավ smartphone-ների շուկայի թիվ մեկ ՕՀ-ը` 43,4% շուկայի մասնաբաժինով այս տարի: Մինչդեռ երկրորդ տեղում ընթացող Symbian-ը՝Nokia-ի գրեթե «նախկինը» ունի՝ 22,1 %, իսկ iOS-ը` 18,2%:
Android-ի գերակա դիրքի համար Google-ը հիմնականում պարտական է ասիական բջջ. հեռախոս արտադրողներին՝ Samsung և HTC:
Ամեն դեպքում, չնայած շուկայի մեծ մասնաբաժնին, Android & Co.-ն ամենևին էլ առաջին տեղում չեն, երբ խոսքը գնում է շահույթի մասին: Բջջ. հեռախոսների շուկայի շահույթի 66%-ը կենտրոնացած է Apple-ի ձեռքում, որին բաժին է հասնում ընդհանուր բջջ. հեռախոսների վաճառքի ընդամենը 4,6%-ը:
Ամենայն հավանականությամբ Google-ը հասկացավ, որ միայն գովազդով հեռու չես գնա և որոշեց հեռախոսների անմիջական վաճառքի շաոհույթից էլ համտեսի: Թե ոնց կանրադառնա այս նոր ուտեստը Google-ի մարսողական համակարգի վրա, կտեսնենք ապագայում, և քանի որ խոսքը smartphone-ների շուկայի մասին է, ապա՝ մոտ ապագայում:
Էջանիշներ