Հակօ ջան,
Եթե տերմիններով չենք խոսում, ուրեմն հեռախոս ա

Իմ ասած բազմաֆունկցիոնալը վերաբերվում էր միայն կոմունիկացիոն սարքերին

Նեց նույն HTC-ն իրա "հացը աշխատել ա" Windows Mobile-ի վրա ու իրա սարքերը կոչել ա PDA, հիմա էլ իրա սարքերին տալիսա, օրինակ "մուլտիմեդիա սուպերֆոն" տիպի անվանումներ: Բայց դրանից էությունը չի փոխվում:
Ուղղակի մարդիք սովորել են գրպանում տեղավորվող և հեռաոսային ֆունկցիաներ ունեցող սարքերին կոչել "հեռախոս" ու դա կմնա այնքան ժամանակ, մինչև նոր անուն չհորինեն ու տարածեն: Նույն ձևով ծնվեց նեթբուք անվանումը, որին առաջ ասում էին նոթբուք կամ լափթոփ

Եթե տենց չլիներ նեթբուքը չէր "ծնվի", կամ էլ անգլերեն մեքենային մինչև հիմա չէին ասի "քար"` կառք

կամ էլ ասենք խոհանոցային կոմբայինին մինչև հիմա "տյորկա" կասեին

Գրպանի սարքավորումների սեգմենտում նոր տերմին դեռևս չեն մտցրել, բայց արդեն ժամանակը մոտեցել ա, սակայն "հեռախոսը" խորը արմատներ ա ձգել

Հիմա նույն քո ասած Flayer-ը ինչի հեռախոս չեն ասում? Որովհետև էկրանը 7" ա չէ?

Համաձայն եմ, որ տեխնոլոգիաների լավացումը ու սերնդափոխությունը պարտադիր չի, որ անուն փոխի: Բայց "մեկ-մեկ" դա դառնում ա անհրաժեշտություն, թեկուզ մարկետինգային

Օրինակ "նեթբուք" տերմինը տենց հնարեցին` մարկետինգորեն պետք էր նոր տարանջատում

Օրինակ` "Սմարտֆոն"

Այ եթե շուկայում նաև մեծ լիներ պահանջարկը զուտ հեռախոսների մասով տեսնեին, որ պետք ա տարանջատել, ապա միգուցե նաև նոր անուն մտցնեին:
Ամեն դեպքում, թեմայից շատ շեղվեցինք: Թեման Նոկիայի ու ՍոնիԷրիկոսնի մասին ա
ՀԵՌԱԽՈՍ արտադրող ընկերությունների
Հ.Գ.
Փաստորեն ստացվել է լեզվական անկապություն` հեռախոսով եգեր ենք լսում ու նկարում ենք, էլ չեմ ասում տեսազանգերի մասին

Էջանիշներ