Հայկօ-ի խոսքերից
Մեկուկես տարին չափազանց կարճ ժամկետ է, բայց որ շուկան փոխվում է՝ փաստ է: Շատ վաղուց եմ հետևում զարգացումներին, բավականին հետաքրքիր միտումներ կան հիմա, բայց դրանց մասին՝ հետո: Կոնկրետ Nokia-ն շատ արագ անկում է ապրում, ու դրա մեջ իր հսկայական դերակատարությունը ունի Nokia-ի էսօրվա CEO-ն՝ Ստիվեն Էլոպը: Սա չի նշանակում ա, որ նա լավ չի ղեկավարում ընկերությունը կամ կոմպետենտ չէ. ընդհակառակը՝ նա շատ խելացի մարդ է ու ամեն ինչից դատելով՝ հրաշալիորեն գլուխ է հանում իր առաջադրանքից՝ Nokia-ի շուկայական գինը գցելուց: Գրեթե համոզված եմ, որ 2012-ի կեսերից Էլոպը արդեն չի լինի Nokia-ում, իսկ 2013-ին Nokia-ին կգնի ինչ-որ մի ուրիշ ընկերություն (Microsoft, լսու՞մ ես): Ցավում եմ էդ՝ մի ժամանակ մեծ ու հզոր ընկերության համար: Nokia-ի համար գալիս են գոյատևելու ու ուղղակի ողջ մնալու ժամանակները. դրա նշաններն էլ կան, կարող եմ հետո մանրամասնել, եթե կարիք լինի:
Էջանիշներ