User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Մրցակցություն (գոյատևում) բջջային հեռախոսների աշխարհում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մրցակցություն (գոյատևում) բջջային հեռախոսների աշխարհում

    Հետաքրքիր հոդված է տպագրել թերթ.ամ-ը, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում:

    Մեկուկես տարուց Nokia և Sony Ericsson բրենդները կվերանան. փորձագետներ

    Մինչև 2012թ. վերջը հեռախոս արտադրող Nokia և Sony Ericsson համաշխարհային հայտնի բրնդերը կվերանան։ Այսպիսի ենթադրություն են արել 24/7 Wall St ռեսուրսի վերլուծաբանները։

    Պարբերականի տվյալով՝ ոչ Nokia-ն, ոչ Sony Ericsson-ը շուկայում մնալու ոչ մի հնարավորություն չունեն։ Ֆիննական ընկերությունը, որը դեռ 2010թ. սկզբին բջջային հեռախոսների շուկայում ուներ շուրջ 31% բաժին, այժմ զգալիորեն կորցրել է մասսայականությունը։ Ընթացիկ տարվա առաջին քառորդում նրա բաժինը 25% էր։

    Փորձագետները կարծում են, որ Nokia-ին կուլ կտա մեկ այլ ավելի հաջողակ մրցակից։ Հնարավոր է՝ դա լինի HTC–ն, որը սմարթֆոն արտադրող չորրորդ խոշոր ընկերությունն է աշխարհում։ Nokia-ի վրա հավակնություններ կարող են ունենալ նաև Microsoft-ը, Samsung-ը և LG Electronics-ը։

    Sony Ericsson բրենդին, պարբերականի կանխատեսումներով, մնացել է 18 ամիս։ Այն դեպքում, երբ սմարթֆոնների վաճառքն ամբողջ աշխարհում ցուցաբերում է երկնիշ աճ, իսկ iPhone-ների վաճառքը տարեկան կրկնապատկվում է, Sony Ericsson-ի վաճառքը 2008թ. 97 մլն-ից 2010թ. հասել է 43 մլն-ի։

    Sony Ericsson-ը չի դիմանանում Apple-ի, Research in Motion-ի և HTC-ի մրցակցությանը և ստիպված է հեռացնել հազարավոր աշխատակիցների։ Շուկայում լուրեր են պտտվում, որ Sony-ն կհրաժարվի Ericsson-ի հետ համագործակցությունից և հանդես կգա Sony անվանմամբ։
    http://tert.am/am/news/2011/06/29/nokiaericsson/

    Արդյոք հավանական եք համարում Nokia-ի և Sony Ericsson-ի վերանալը, փակվելը???
    Իմ կարծիքով՝ բացառվում է:
    Բարև Ձեզ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (30.06.2011), Varzor (30.06.2011), Ռուֆուս (30.06.2011)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nokiaի փակվելը հավանական չեմ համարում, իսկ ահա Nokiaի՝ որպես սմարթֆոններ մատակարող, անկման մասին խոսում էի ակումբում դեռ մեկ ու կես տարի առաջ:

    Սմարթֆոնների հատուկ որակները բջջային հեռախոսների շուկայում թելադրելու ուժը hardware արտադրողնից փոխանցում են օպերցիոն համակարգեր ծրագրողներին: Այդ պատճառով էլ ներկայումս սմարթֆոնների շուկայի վերլուծությունների մեծամասնությունը իրականացվում է հենց պլատֆորմներ մատակարողների տեսանկյունից. HTC-ի, Samsung-ի և LG Electronics-ի առավելությունը մեծամասամբ պայմանավորված է Android-ով, վերջինս ընդամենը երկու տարվա ընթացքում շուկայի իր մասնաբաժինը 5%ից հասցրեց 50%ի: Research in Motion ընդհանրապես այլ թեմա է, իրանք էլ հիմա լավ շրջան չեն ապրում: iPhone-ն էլ հիմնվում է iOSի վրա, բայց սա էլ է լրիվ այլ փիլիսոփայություն:

    Nokia-ի՝ որպես միաժամանակ hardware և software մատակարարող հանդես գալու փորձը ձախողվեց, և հիմա նրանք ստիպված են բավարարվել Microsoft-ի պլատֆորմը շուկա մատակակարելու համեստ դերով՝ չնայած Symbianով հեռախոսներ արտադրելու խոստումներին և MeeGoն որպես սմարթֆոնների պլատֆորմ կայացնելու փորձերին:

    Ուստի կարծում, որ Nokiaն սպանելը Microsoftին ձեռնտու չէ, այն արդեն Microsoftի բռի մեջ է կարելի է ասել. շատ-շատ վերջում կգնեն Nokiaն և այն ամբողջովին կվերածեն hardware արտադրող կցորդի:

    Հետաքրքիր և անկանխատեսելի թեմա է ամեն դեպքում, կհետևենք զարգացումներին

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    stepanyanarg (30.06.2011), Vaio (30.06.2011), VisTolog (30.06.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե վաղուցվանից երևում էր, որ Սոնի Էրիկսսոնը դառել ա Ճ կլասի հեռախոս արտադրող: Ինչի համար շատ եմ ցավում, որովհետև ես SE-ի նախկին ֆանատ եմ եղել ու չորս տարբեր մոդելներ եմ ունեցել Անդրոիդին անցնելն էլ SE-ին չփրկեց, չնայած հիմա բավականին հետաքրքիր հեռախոսներ են թողարկում (օրինակ Xperia Play, որն ինտեգրացված է PlayStation-ի հետ), բայց մրցակիցների առաջարկները շատ ավելի լավն են: Մի խոսքով SE-ն հաստատ կվերանա, էլ փրկության հույս չունեն

    Իսկ Նոկիայի հարցում էդքան էլ վստահ չենք կարա լինել, որովհետև ամեն ինչ կախված է Microsoft-ից ու Windows Phone-ից: Նույնիսկ եթե Windows Phone-ը հաջողված պրոյեկտ դառնա (ինչը խիստ կասկածելի է իմ համար), միևնույնն է Նոկիան էլ երբեք չի հասնի նախկին բարձունքներին ու շատ հավանական է, որ կդառնա փոքր Ճ կլասի անկապ ֆիրմա:

    Բացի դրանից Մոտորալայի գործերն էլ են խայտառակ վատ, Blackberry-ն ու LG-ն էլ երանելի վիճակում չեն գտնվում, չնայած 1-2 տարի մի կերպ կդիմանան:

    Իսկ սմարտֆոնների ապագան Samsung-ի, HTC-ի, ZTE-ի ու Huawei-ի ձեռքերում ա, Անդրոիդն էլ քանի գնում ավելի լավն ա դառնում ու ավելի հաստատուն դիրքեր է գրավում շուկայում: Իսկ iPhone-ը Անդրոիդի մրցակցությանը չդիմանալով երևի շուկայի մի 15-20%-ը կպահի իր մոտ ու շատ մասսայական չի դառնա:
    I may be paranoid but no android!

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր էլ հետաքրքիր ստատիստիկա Gartner.com-ից:

    2011թ-ի առաջին կիսամյակի բջջային հեռախոսների (սովորական բջջայիններ ու սմարթֆոններ) վաճառքը՝ համեմատած 2010թ-ի առաջին կիսամյակի հետ.



    Իսկ էս մյուսը իմ համար մի քիչ կասկածելի է թվում, մանավանդ որ Windows Phone-ը կարող է անցնել iOS-ից, բայց դե ինչ անենք Gartner-ի կանխատեսումները 2011, 2012, 2016 համար:

    I may be paranoid but no android!

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե վաղուցվանից երևում էր, որ Սոնի Էրիկսսոնը դառել ա Ճ կլասի հեռախոս արտադրող: Ինչի համար շատ եմ ցավում, որովհետև ես SE-ի նախկին ֆանատ եմ եղել ու չորս տարբեր մոդելներ եմ ունեցել Անդրոիդին անցնելն էլ SE-ին չփրկեց, չնայած հիմա բավականին հետաքրքիր հեռախոսներ են թողարկում (օրինակ Xperia Play, որն ինտեգրացված է PlayStation-ի հետ)
    Ռուֆուս ջան համաձայն չեմ, որ Sony Ericsson-ը ճ կլասի հեռախոս արտադրողա: Վերջին արտադրության հեռախոսները վերջն են՝ մանավանդ՝ Xperia Arc: Վերջինիս թե դիզայննա շատ ինքնատիպ, թե ֆունկցիաներն են լավը, + աշխատումա Android-ով: Sony Ericsson-ը միշտ առանձնացել է իր ֆոտո-, վիդեո-կամերայի լավ որոկով:

    Sоny Ericssоn Xperia Arc-ը մի շարք բաներով առաջա iPhone 4-ից՝ ֆոտոկամերա (pixell), վիդեոկամերա (HD, մթության մեջ նկարում է), դիզայն, հեռախոսի հաստություն, քաշ, էկրանի չափս...
    Բարև Ձեզ

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան համաձայն չեմ, որ Sony Ericsson-ը ճ կլասի հեռախոս արտադրողա: Վերջին արտադրության հեռախոսները վերջն են՝ մանավանդ՝ Xperia Arc: Վերջինիս թե դիզայննա շատ ինքնատիպ, թե ֆունկցիաներն են լավը, + աշխատումա Android-ով: Sony Ericsson-ը միշտ առանձնացել է իր ֆոտո-, վիդեո-կամերայի լավ որոկով:

    Sоny Ericssоn Xperia Arc-ը մի շարք բաներով առաջա iPhone 4-ից՝ ֆոտոկամերա (pixell), վիդեոկամերա (HD, մթության մեջ նկարում է), դիզայն, հեռախոսի հաստություն, քաշ, էկրանի չափս...
    Լավը լավն ա, սիրունը սիրուն ա, iPhone-ը որոշ բաներով հաստատ զիջում ա Arc-ին (չնայած iPhone օգտագործողին մի քիչ դժվար կլինի համոզել սրանում), բայց հլը Arc-ը համեմատիր ներկա դրությամբ ամենագազան հեռախոսների հետ՝ նույն ինքը Samsung Galaxy S II ու HTC Sensation (երկուսն էլ dual core պրոցեսորներով), կտեսնես, որ համեմատությունը հեչ Arc-ի օգտին չէ: Ու բացի էս երկու մոդելից, Samsung-ն էլ, HTC-ն էլ ուրիշ ընտիր մոդելներ ունեն՝ HTC Desire S, HTC Incredible S, HTC Evo 4G 3D, Google Nexus S, Samsung Galaxy S, LG-ն էլ կարծեմ մի երկու հատ շատ լավ մոդել ունի, որոնց կողքը Arc-ը հեչ չի նայվում:

    SE-ի հիմնական մրցակիցները Android-ով մյուս հեռախոսներն են, այլ ոչ թե iPhone-ը, iPhone օգտագործողը եթե որոշի Android-ի անցնի, հաստատ Arc-ը չի ընտրի
    I may be paranoid but no android!

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավը լավն ա, սիրունը սիրուն ա, iPhone-ը որոշ բաներով հաստատ զիջում ա Arc-ին (չնայած iPhone օգտագործողին մի քիչ դժվար կլինի համոզել սրանում).......
    Շատ ճիշտ նշեցիր!!
    Չգիտես ինչու, iPhone ունեցող մարդկանց թվում է, թե iPhone-ից էնկոմ հեռախոս ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունի:
    Ի դեպ այդ մարդիկ կռիվ կտան հետդ, բայց իրանց մոմենտով կապացուցեն, որ iPhone-ը ՎԵՐՋՆ ա:
    Բարև Ձեզ

  10. #8
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nokia-ն չգիտեմ,բայց SE-ն երևի կփակվի,վապշե դուրս ոչ եկել ա,ոչ էլ հիմա ա գալիս մանավանդ էս մտքի հետ՝
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան համաձայն չեմ, որ Sony Ericsson-ը ճ կլասի հեռախոս արտադրողա: Վերջին արտադրության հեռախոսները վերջն են՝ մանավանդ՝ Xperia Arc: Վերջինիս թե դիզայննա շատ ինքնատիպ, թե ֆունկցիաներն են լավը, + աշխատումա Android-ով: Sony Ericsson-ը միշտ առանձնացել է իր ֆոտո-, վիդեո-կամերայի լավ որոկով:
    Հեչ համաձայն չեմ,ծանոթներից մեկի հետ SE-ի 5Mp կամեռան համեմատել ենք Samsung Duos s 5212-ի հետ,որի կամեռան 1.3 Mp էր ու դուոսը մի քանի անգամ լավ էր նկարում,ընդ որում SE-ն նոր էր,իսկ դուոսը մի տարի վիզ դրած ջարդում էի(SE-ի մոդելը չեմ հիշում)
    Ինչ վերաբերվում ա Sоny Ericssоn Xperia Arc-ին անձամբ ծանոթ չեմ,ու չեմ կարող ասել,թե հնարավորություններով Iphone-ից ինչքան առավել,չնայած կասկածում եմ,որ Iphone-ն ինչ-որ բանով դրան զիջում ա,բայց եթե տենց էլ ա,ինքն Iphone-ի համար մեկ ա լուրջ մրցակից չի կարա լինի՝մասնավորապես iOS 4-ի ու դրա ծրագրերի համար
    The cake is a lie.

  11. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեչ համաձայն չեմ
    Հատուկ նշեմ, որ Sony Ericsson-ի ֆոտոկամերայի հետ կապված ուշադրության է արժանի մոտիկից նկարահանումները՝ "document" նկարահանման պայմանը (условия съемки), այսինքն, փորձեք Sony Ericsson հեռախոսով նկարել, օրինակ, Coca Cola-ի շշի վրա փակցված ապրանքային մակնշումը (որը, ինչպես հայտնի է, շատ մանր է գրված), և կհամոզվեք, որ այդ մանր տառերը կարդացվում են: Ավելի կոնկրետ ասեմ, թե որ մոդելով նկարելից կկարդացվի՝ ՀԱՍՏԱՏ K790, K800, K810, K850, Xperia...
    Համեմատության համար նշեմ, որ Sony Ericsson Xperia Arc-ով (8 MP) և HTC Desire HD (8 MP) -ով միևնույն պայմաններում նկարել ենք ծխախոտի տուփի վրա գրված մանր տառերը, Xperia-ն մի քանի անգամ ավելի լավ ֆոկուսը բռնեց, իսկ ավելի ճիշտ՝ HTC-ն լավ չնկարեց. նկարել ենք մի քանի անգամ և տարբեր հեռավորություններից՝ պատահականության վարկածը բացառելու համար:
    HTC հեռախոսների էն չեմ սիրում, որ հաստ են, գաբարիտնի են:

    Հ.Գ. Sony Ericsson "K" մոդելի հեռախոսները ունեն ընդհամենը 3.2 MP, բայց լավ ֆոտո են անում:
    Բարև Ձեզ

  12. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյոք հավանական եք համարում Nokia-ի և Sony Ericsson-ի վերանալը, փակվելը???
    Իմ կարծիքով՝ բացառվում է:
    էն էլ ոնց
    Ուզում եմ նշել, որ նույն Նոկիայի համար բազմաթիվ լավ մոդելներ նախագծվել են նեց HTC-ի կողմից:
    Աշխարհում շատ ոլորտներ գնում են գլոբալացման, այդ թվում նաև արտադական ոլորտը: Շատ գիգատն ընկերություներ չկարողացան մնալ շուկայում, որովեհտև իրենց արտադրանքը շատ էր կախված այլ ընկերություներից: Հիմա տենդենց կա, որ նախագծողը, արտադրողը և վաճառողը նույն ընկերութոյունը լինի (կամ նրա դուստր ձեռնարկությունները): Մասնավորապես դա ձեռնտու է միջին և էժան շուկայի ապրանքների համար: Թանկարժեք շուկայի ապրանքների համար` լրիվ հակառտակը, ձեռնտու է կողմնակի արտադրողների հաշվին ապրանք վաճառել (օրինակ Apple-ը` ոչ մի գործարան չունի, իրա պատվերով նախագծում են, արտադրում են, հվաքւմ են, նույնիսկ վաճառում են )
    Հիմա Nokia-ի առջև բարդ խնդիր է դրված: Նա չունի պրոցեսորների և օպերացիոն համակարգերի արտադրություն, չունի տեսախցիկների, լինզաների, հիշողության կրիչների և նույնիսկ դիսփլեյների արտադրույթուն` բոլորը այլ արտադրողների է վերցնում, էլ չեմ ասում, որ նունիսկ մոդելների նախագծումը չի անում ու այլ ֆիրմաների գործարաններում հավաքում է իր մակնիշի տակ:
    Sony-Ericsson-ի մոտ (ի դեպ իմ նախընտրած բրենդն է` դեռևս Ericsson-ի ժամանակներից) վիճակը մի քիչ ավելի լավ է, բայց գործնականում ի տարբերվում: Ի դեպ ժամանակին Sony ու Ericsson առանձին հեռախոսներ կային
    Էժանագին մոդելները արդեն վաղուց ունեն իրենց անհամեմատ ավելի էժան, ֆունկցիոնալով չզիջող և նույն կոմպոնենտների բազայի վրա հավաքվող կրկնորինակները կամ համապատասխանող մոդելնորը, մանավանդ չինական արտադրության: Պատահական չի, որ Dorado-ների կոմպլեկտացիայում գերկշռում է Nokia-ի կոմպլեկտավորման համար օգտագործվող բաղադրամասերը, նույնիսկ ծրագրային ապահովումը: կան մոդելներ, որ համակարգչին միացնում ես Nokia է ճանաչում
    Եթե խոսքը վերաբերվում է թանկարժեք հեռախոսներին, ապա այդ պարագայում, մի գուցե չեն վերանա, այլ կբավարարվեն հատային վաճառքի ավելի փոքր ծավալներով:
    Բոլոր առումներով առավելություն կունենա Samsung-ը` սեփական կոմպոնենտները շատ են այդ մակնիշի հեռախոսների մեջ:
    Մի մասնագիտական կայքում կաևդացել եմ, որ հեռախոսների գինը հիմնականում որոշվում է ոչ թե որակով և ֆունկցիոնալությամբ, այլ գովազդային ծախսերով Հայտնի բրենդերը հսկայական գումարներ են ծախսում գոցվազդի վրա, որը չի կարող չանդրադառնալ վաճառվող ապրանքների գների վրա` մտնում է ինքնարժեքի մեջ Այդ նյություն նշված էր, որ այդպիսի ծախսերի առումով Nokia-ն առջատարի դիրքերում է:

    Ամեն դեպքում ոչ մեկի մտքով չեն անցնի, որ Մոտորոլայի ու Սիմենսի պես գիգանտները շուկայից կցնդեն, բայց իրականությունը այլ է
    Ի դեպ մի հետաքրքիր ինֆորմացիա, հվ. կորեայում վերջին 6 տարիների ընթացքում Նոկիան ընդհանրապես վաճառք չէր ունեցոլ, նույնիսկ պաշտոնական խանութներ չուներ: Այս տարի փորձեցին նորից մտնել Հվ. կորեական շուկա, բայց արդյունքները մեղմ ասած հուսադրող էլ չեն

    Հ.Գ.
    Կորչի Նոկիան!!! Անիմաստ թանկ և գնալով անդեմ ու անտաշ հեռախոսներ է արտադրում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բջջային հեռախոսների խնդիրների քննարկում
    Հեղինակ՝ Deluxe, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 801
    Վերջինը: 29.12.2016, 01:27
  2. Բջջային հեռախոսների ապակոդավորում
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.02.2014, 18:38
  3. Բջջային հեռախոսների ինտերնետ խանութ
    Հեղինակ՝ skog94, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.09.2011, 20:44
  4. ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
    Հեղինակ՝ Arsend2, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.12.2010, 22:24
  5. Նոր Բջջային հեռախոսների վաճառք
    Հեղինակ՝ Deluxe, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 32
    Վերջինը: 01.12.2010, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •