3-րդ տեղի համար մրցամարտում Պերուն 4:1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ:
Էդ Սերխիո Մարգարյանին հալալ ա բայց: Թե ասա Պերուն ո՞ւմ շուննն էր, որ 3-րդ տեղ ընկներ)))
3-րդ տեղի համար մրցամարտում Պերուն 4:1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ:
Էդ Սերխիո Մարգարյանին հալալ ա բայց: Թե ասա Պերուն ո՞ւմ շուննն էր, որ 3-րդ տեղ ընկներ)))
Մարկարյանը մի բան գիտեր, որ չեկավ Հայաստան![]()
Էս ի՜նչ հավես խաղ էր...
Հալալ ա Ուրուգվայի հավաքականին: Շատ գեղեցիկ եզրափակիչ էր, ու դա հենց Ուրուգվայի շնորհիվ:
Իհարկե, անընդհատ շեշտում են, որ Ֆորլանն է առաջատարը, բայց Սուարեսը կամաց-կամաց հավաքականի ղեկը իր ձեռքն է վերցնում: Լավ է, որ մրցավարը չկարողացավ կամ չհաջողացրեց փչացնել խաղը ու իր անհասկանալի որոշումներով փոխել խաղի ելքը: Սկզբում նյարդային համակարգս էր ոչնչացնում, բայց երկու գոլերից հետո արդեն ասում էի` ինչ ուզում ես արա![]()
:
Մի խոսքով, շնորհավորում եմ Ուրուգվայի հավաքականին ու նրա բոլոր երկրպագուներին. արժանի հաղթանակ էր:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Artyom (25.07.2011), Farfalla (25.07.2011), Life (25.07.2011), Lusinamara (25.07.2011), romanista (26.07.2011), Sagittarius (25.07.2011)
Իրոք որ շատ դիտարժան հանդիպում էր:Պետք ա նաև արժանին մատուցել Պարագվայի հավաքականին,հալալ ա տղերքին մինչև վերջ խաղացին![]()
Արժանին էլի մատուցենք, բայց վիճակագրությունը իրոք մահացու է. Պարագվայի հավաքականը կրել է միայն մեկ պարտություն, այն էլ` եզրափակիչում, բայց, միևնույն ժամանակ, չտանելով ոչ մի հաղթանակ:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...%BB%D1%83_2011
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սուարեսը՝ Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Պարագվայի հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը, Սուարեսը բացեց հանդիպման հաշիվը, որից հետո ուրուգվայցիները կարողացան ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և հռչակվել այդ մրցաշարի հաղթողներ:
Իսկ ընդհանուր առմամբ, Սուարեսը դարձավ չորս գոլի հեղինակ, այսինքն՝ մեկով պակաս լավագույն ռմբարկու, պերուացի Գերերոյի ցուցանիշից:
Gol-bet.com
Lusinamara (25.07.2011), Maxpayne (25.07.2011), Sagittarius (25.07.2011), Աբելյան (25.07.2011)
ՈՒրուգվայը դարձավ իր մայրցամաքի ուժեղագույն հավաքական, իր հետևում թողնելով Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին: Ավելի լավ չեր էլ կարող լինել) Օսկար Տաբարեզին հաջողվել է ստեղծել թիմ, որը հիմա չի վախենում ոչ մի մրցակցից ու միշտ գիտե, թե որ հակառակորդի հետ ինչպես պետք է խաղալ, հաջողության հասնելու համար:
Շնորհակալություն Լուիս Սուարեսին, որը ունիկալ ֆուտբոլիստ է խաղադաշտում խաղին ու թմին նվիրվելու առումով: Նրան իրոք որ փայլուն ֆուտբոլային ապագա է սպասվում, որը արդեն երևում է:
Շնորհակալություն Դիեգո Ֆորլանին, որը աչքի չընկնելով ոչ մի խաղում, իր խոսքն ասաց եզրափակիչում, և նրա դուբլը այդ խաղում դաձրեց նրան ՈՒրուգվայի ընտրանու պատմության մեջ 31 գոլով լավագույն ռմբարկու:
Շնորհակալություն Ֆերնանդո Մուսլերային (հաշվի չառնելով, որ նա հիմա էլ "Լացիոյի" ֆուտբոլիստ է, չնայած, որ վարձավճարով տրվել է "Գալաթասարային") ամբողջ մրցածարի ընթացքում հիասքանչ խաղ ու ժամանակ առ ժամանակ անհավանական սեյվերի համար:
Շնորհակալություն մնացած բոլոչ խաղացողներին ու ամենակարևորը Օսկար Վաշինգտոն Տաբարեզին, որի առաջ հիմա խոնարհվում է ամբողջ ուրուգվայական ժողովուրդը:
Էս թիմը առանց չափազանցնելու, եթե պահպանեց տվյալ խաղն ու խաղի որակը, կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, և ես սպասում եմ դրան
իսկ մինչ այդ ցավում ենք ՈՒրուգվայի համար ԱԱ հարավամերիկյան գոտու ընտրական փուլում և 2013-ի Կոնֆեդերացիաների Գավաթի ժամանակ)
Վերջին խմբագրող՝ romanista: 26.07.2011, 12:22:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ