Ambrosine (21.07.2011)
օֆտոպ` հա ո՞վ ա ասում Չիլավերտը թույն դարպասապահ ա եղել, ուղղակի դաշտում իրա դիրքի համար ինքը սուպեր ռմբարկու ա եղելինչի համար սաղ իրան սիրում ու մինչև հիմա հիշում են:
Անկասկած, ֆինալին վենեսուելացիք ավելի արժանի են)) ինձ թվում ա ՈՒրուգվայի հետ գոլազուրկ ոչ-ոքին ու հետխաղյա պենալներով հաղթելը Պարագվայի մոտ չի անցնի) քանի որ ՈՒրուգվայը ձեռքից բաց չի թողնի մի տիտողոսով Արգենտինայից առաջ անցնելու, նոր ռեկորդ սահմանելու առիթները ու կձգտի հենց հիմնական ժամանակում լուծել հաղթողի հարցը)
Մարդ կա ասում ա)))օֆտոպ` հա ո՞վ ա ասում Չիլավերտը թույն դարպասապահ ա եղել,
Եթե Հայկոն լավ դարպասապահ լինելու առումով չէր ասում՝ ուրեմն սխալ համեմատություն էր անում՝ հեչ էլ նման չեն, եթե լավ դարպասապահ լինելու պահով էր ասում՝ էլի համամիտ չեմ, որտև Չիլավերտը լավ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ չէր)Վիլյարը իսկական Չիլավերտ ա:
Ես զարմանում եմ, որ 14 հոգ ու Արգենտինա են գուշակել, ախր ովա են փսլնքոտը Արգենտինայում ? , այ Սուարեսը կամ Ֆոռլանը հզոր են![]()
Ժող պատկերացնում եք եզրափակիչում նորից 0-0 լինի ու պենալներով պարագվայը կրիէէէէհ, էս առաջնությունն է փչացրին....
3-րդ տեղի համար մրցամարտում Պերուն 4:1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ:
Էդ Սերխիո Մարգարյանին հալալ ա բայց: Թե ասա Պերուն ո՞ւմ շուննն էր, որ 3-րդ տեղ ընկներ)))
Մարկարյանը մի բան գիտեր, որ չեկավ Հայաստան![]()
Էս ի՜նչ հավես խաղ էր...
Հալալ ա Ուրուգվայի հավաքականին: Շատ գեղեցիկ եզրափակիչ էր, ու դա հենց Ուրուգվայի շնորհիվ:
Իհարկե, անընդհատ շեշտում են, որ Ֆորլանն է առաջատարը, բայց Սուարեսը կամաց-կամաց հավաքականի ղեկը իր ձեռքն է վերցնում: Լավ է, որ մրցավարը չկարողացավ կամ չհաջողացրեց փչացնել խաղը ու իր անհասկանալի որոշումներով փոխել խաղի ելքը: Սկզբում նյարդային համակարգս էր ոչնչացնում, բայց երկու գոլերից հետո արդեն ասում էի` ինչ ուզում ես արա![]()
:
Մի խոսքով, շնորհավորում եմ Ուրուգվայի հավաքականին ու նրա բոլոր երկրպագուներին. արժանի հաղթանակ էր:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Artyom (25.07.2011), Farfalla (25.07.2011), Life (25.07.2011), Lusinamara (25.07.2011), romanista (26.07.2011), Sagittarius (25.07.2011)
Իրոք որ շատ դիտարժան հանդիպում էր:Պետք ա նաև արժանին մատուցել Պարագվայի հավաքականին,հալալ ա տղերքին մինչև վերջ խաղացին![]()
Արժանին էլի մատուցենք, բայց վիճակագրությունը իրոք մահացու է. Պարագվայի հավաքականը կրել է միայն մեկ պարտություն, այն էլ` եզրափակիչում, բայց, միևնույն ժամանակ, չտանելով ոչ մի հաղթանակ:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...%BB%D1%83_2011
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սուարեսը՝ Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Պարագվայի հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը, Սուարեսը բացեց հանդիպման հաշիվը, որից հետո ուրուգվայցիները կարողացան ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և հռչակվել այդ մրցաշարի հաղթողներ:
Իսկ ընդհանուր առմամբ, Սուարեսը դարձավ չորս գոլի հեղինակ, այսինքն՝ մեկով պակաս լավագույն ռմբարկու, պերուացի Գերերոյի ցուցանիշից:
Gol-bet.com
Lusinamara (25.07.2011), Maxpayne (25.07.2011), Sagittarius (25.07.2011), Աբելյան (25.07.2011)
ՈՒրուգվայը դարձավ իր մայրցամաքի ուժեղագույն հավաքական, իր հետևում թողնելով Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին: Ավելի լավ չեր էլ կարող լինել) Օսկար Տաբարեզին հաջողվել է ստեղծել թիմ, որը հիմա չի վախենում ոչ մի մրցակցից ու միշտ գիտե, թե որ հակառակորդի հետ ինչպես պետք է խաղալ, հաջողության հասնելու համար:
Շնորհակալություն Լուիս Սուարեսին, որը ունիկալ ֆուտբոլիստ է խաղադաշտում խաղին ու թմին նվիրվելու առումով: Նրան իրոք որ փայլուն ֆուտբոլային ապագա է սպասվում, որը արդեն երևում է:
Շնորհակալություն Դիեգո Ֆորլանին, որը աչքի չընկնելով ոչ մի խաղում, իր խոսքն ասաց եզրափակիչում, և նրա դուբլը այդ խաղում դաձրեց նրան ՈՒրուգվայի ընտրանու պատմության մեջ 31 գոլով լավագույն ռմբարկու:
Շնորհակալություն Ֆերնանդո Մուսլերային (հաշվի չառնելով, որ նա հիմա էլ "Լացիոյի" ֆուտբոլիստ է, չնայած, որ վարձավճարով տրվել է "Գալաթասարային") ամբողջ մրցածարի ընթացքում հիասքանչ խաղ ու ժամանակ առ ժամանակ անհավանական սեյվերի համար:
Շնորհակալություն մնացած բոլոչ խաղացողներին ու ամենակարևորը Օսկար Վաշինգտոն Տաբարեզին, որի առաջ հիմա խոնարհվում է ամբողջ ուրուգվայական ժողովուրդը:
Էս թիմը առանց չափազանցնելու, եթե պահպանեց տվյալ խաղն ու խաղի որակը, կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, և ես սպասում եմ դրան
իսկ մինչ այդ ցավում ենք ՈՒրուգվայի համար ԱԱ հարավամերիկյան գոտու ընտրական փուլում և 2013-ի Կոնֆեդերացիաների Գավաթի ժամանակ)
Վերջին խմբագրող՝ romanista: 26.07.2011, 12:22:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ