Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ բարդ հարց է: Բանակը մարդուն փոխում է, դա հաստատ ու միանշանակ, ուղղակի հարցն այն է, թե ինչպես: Կարծում եմ ողջ խնդիրը նրանում է, թե մարդն ինչպես է նախատրամադրված, այսինքն նրա մոտ լավ, թե վատ հատկանիշներն են ավելի պատրաստ զարգանալու: Հայտնվելով բանակում, այսինքն որոշակիորեն էքստրեմալ իրավիճակում, լավ կամ վատ խումբ հատկանիշներից սկսում են զարգանալ նրանք, որոնց զարգացման համար անձի բնավորությունը առավել պատրաստված է:

Անձամբ ինձ բանակը ավելի պնդացրեց կամային տեսակետից, "ժոստկիացրեց", զարգացրեց ինքնատիրապետումս, հարմարվելու (բայց ոչ համակերպվելու), մարդկանց զգալու ունակությունս և այլն:
Իսկ հնարավոր է, որ շփվելով տեղի մարդկանց հետ, ծանոթանալով նրանց սովորույթներին ու համոզմունքների, դու ինքդ փոխես տարիներով ձևավորված ու արմատավորված համոզմունքդ կամ ենթարկվես ուրիշների ազդեցությանը: Կամ էլ հայտնվելով ոչ ամենահարմար ու հաճելի վայրում, այսինքն բանակում, քո մոտ ռեֆլեքսորեն սկսեն ավելի զարգանաալ բացասական գծերը? Հարցերս փոքր-ինչ շատ ստացվեցին