Իմ սիրելի ազգ: Նախապես ներողություն եմ խնդրում, եթե թեման բացել եմ ոչ այնտեղ, որտեղ պետք է, սակայն խնդրում եմ` այն թողնել հատկապես այստեղ, իմ անգին ադմիններԲանն այն է, որ նախ ինձ հարազատ այս վայրում ես վաղուց չէի եղել, ու պարզապես պատիվ ու երջանկություն է էստեղ մեծ դադարից հետո նորից թեմա բացելը, երկրորդ` ըստ էության հայտարարությունը ստեղծագործողների համար է, եւ կարծում եմ` այստեղ կարելի է հարցերի պատասխանել եւ քննարկել ընթացքը, եւ երրորդ` այն հայտարարության լինկը, որն այստեղ կտեղադրեմ, շատ նման է մեր լեգենդար "Պատմվածք փակ աչքերովին":
Հա, ու չորրորդ, ամենակարեւոր: Ես հիմա webtv.am կայքի հայտարարած մրցույթի ժյուրիի անդամ եմ, եւ երջանիկ կլինեմ, եթե պատահական դուրսպրծուկների ուղարկած տեքստերից զատ մրցույթին մասնակցեն նաեւ իմ մի տոննա տաղանդաշատ ընկերները, որոնց կարդալը միշտ հաճույք ա պատճառել
Սա հայտարարության լինկն ա, սիրով սպասում եմ հարցերի ու մեկնաբանությունների
http://webtv.am/hatuk-blog/script-rules/
Էջանիշներ