Եթե հեռախոսդ HTC ա, կարող ես մտնել Add To Home - Widget - Get more HTC Widgets ու էստեղից քաշել Battery Widget-ը, որը բացի տարբեր բաներից ցույց ա տալիս հեռախոսի ակումլյատորի տաքությունը: Կամ էլ Market-ում Battery search արա, լիքը բան կբերի, օրինակ Gauge Battery Widget (երևի թե ամենալավը), BathingCat, Battery Indicator, ու տենց լիքը ուրիշ բաներ: Մի խոսքով Description-ով նայի, որն ա ջերմաստիճանը ցույց տալիս, դա էլ քաշի:
Իմ հեռախոսը սովորաբար 25-30 աստիճան ա, մաքսիմում 40 աստիճանի է հասնում մենակ էն ժամանակ, երբ ծանր գրաֆիկայով խաղ եմ խաղում, կամ լիքը ծրագրեր եմ բացում: Օդի ջերմաստիճանից առանձնապես շատ չի տաքանում, բայց նկատել եմ, որ ձմեռները երկար ժամանակ դուրսը պահելիս կարող ա իջնի 10-15 աստիճան:
Իսկ նոթբուքս միշտ ~40-45 աստիճանի վրա է, հենց 50 աստիճանը անցնում ա, վենտիլյացիան միանում ա ու արագ հովացնում:
Էջանիշներ