Թեման բացեցի՝ ցանկանալով լսել ձեր կարծիքները նրա շուրջ: Գուցե կարծում եք, որ հեռախոսով խոսելիս էթիկայի կանոններ պետք չեն, կամ ընդհակառակը շարժվում եք խիստ կանոներով, կիսվեք խնդրեմ…
Թեման բացեցի՝ ցանկանալով լսել ձեր կարծիքները նրա շուրջ: Գուցե կարծում եք, որ հեռախոսով խոսելիս էթիկայի կանոններ պետք չեն, կամ ընդհակառակը շարժվում եք խիստ կանոներով, կիսվեք խնդրեմ…
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Ameli, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար։
Հեռախոսով խոսելու կուլտուրան կախված է մարդու մտածելակերպից, խոսելու ձևից և լսելու ունակությունից։ Ուստի կնշեմ միայն այն, ինչ անմիջականորեն կապված է հեռախոսով զրուցելու հետ, բայց կան ուրիշ շատ-շատ բաներ, որոնք մարդիկ պետք է զարգացնեն մարդկային բոլոր տեսակ հարաբերությունների համար և ոչ թե միայն հեռախոսային զրույցների համար։ Նշեմ, թե ինձ համար ինչն է չընդունելի և ինչն է ընդունելի։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
«Ալո, բարև, ես եմ», կամ՝ «Ապե՜՜՜՞՞՞՞՞՞ր, չիմացա՞ր ով ա, հըլը լավ մտածի»
Հաճախ ասվում է լավ մղումներով, սակայն դիմացինին դա դնում է անհարմար վիճակի մեջ և շատ հաճախ նյարդայնացնում է։ Պատճառները պարզ են։
ԸՆԴՈՒՆԵԼԻ
Ուստի ինձ համար ընդունելի տարբերակն է, որը և ինքս հաճախ կիրառում եմ, «ալո»-ն ասելուց հետո միանգամից ներկայանալը՝ «Ալո, բարև Պողոս ջան, սա Պետրոսն է Դար Ակումբից»։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
Ուտելով խոսելը։ Ծամելու ճպճպոցը ուժեղանում է խոսափողի միկրոֆոնի շնորհիվ ու զրուցակիցը մի քանի անգամ ուժեղ ու «վիսոկիները» քոքած լսում է անդուր ճպճպոցը։
ԸՆԴՈՒՆԵԼԻ
Պատասխանելուց առաջ բերանի պարունակությունը կուլ տալ։ Կամ եթե նոր ենք կծել մեր սիրած համբուրգերը, ապա ավելի ցանկալի է այդ պահին չպատասխանել։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
Գոռալով խոսելը։ Չգիտես ինչու, երբեմն մեզ թվում է, որ եթե գոռալով խոսենք դիմացինը կլսի։ Բայց դա սովորաբար հակառակ արդյունքն է տալիս։
ԸՆԴՈՒՆԵԼԻ
Ցանկալի է խոսել հանգիստ ձայնով, առանց գոռալու և առանց կրկնելու։ Եթե արտասահման եք խոսում, ապա կրկնելը լրիվ հակառակ էֆեկտն է ստեղծում՝ ձայնը ուշացած է հասնում ու չի հասցնում լսել ձեր առաջին ասածը դրան է խառնվում նաև ձեր երկրորդ անգամ ասվածը։ Ուստի եթե կապը վատն է, պետք է ասելուց հետո հանգիստ սպասել, ինչը անհարիր է հային , մինչև զրուցակիցը «կստանա» մեր ասածը ու կպատասխանի։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
Ընդհատելը։ Ամենատարբեր պատճառներով հնարավոր է ընդհատել զրուցակցին։ Սակայն հաճախ այդ պատճառները անհիմն են։
ԸՆԴՈՒՆԵԼԻ
Հարկավոր է հիշել՝ «Մի ընդհատիր, որ չընդհատվես» սկզբունքը։ Հարկավոր է լսել ուշադիր՝ մինչև զրուցակիցը կավարտի իր խոսքը։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
«Գժվացնողներին» կոպտելը կամ սպառնալը։ «Արա՛, եթե մի անգամ էլ զանգես գլուխդ կջարդեմ»-ա տիպ արտահայտությունները սովորաբար խնդիրը լուծելու փոխարեն ավելի են այն բարդացնում։ Այդպիսով մարդ ինքն իրեն կանգնեցնում խնդրի առջև։ Իհարկե, սա չի վերաբերվում նրանց ովքեր կռվի առիթներ են փնտրում ու պարապությունը փորձում են լրացնել տղերքով մեկի գլուխը ջարդելով կամ նրանց ովքեր նման կերպ վարվելով լրացնում են ինքնահարգանքի պակասը։
ԸՆԴՈՒՆԵԼԻ
Դնել լսափողը։ Սովորաբար դրանից լավ տարբերակ չկա։ Գժվացնողը կամ վիրավորական արտահայտություններ ասողը իր նպատակին հասնում է այն ժամանակ, երբ սկսում ես պատասխանել։ Իսկ լսափողը կախելը ամենահարմար ու արդյունավետ տարբերակն է։
Իսկ մեղմությունը, նրբանկատությունը, տակտը, հարգանքը և ուշադրությունը դիմացինի հանդեպ և այլ նմանատիպ հատկությունները կգեղեցկացնեն ոչ միայն հեռախոսով խոսելու կուլտուրան, այլ նաև առօրյա մարդկային հարաբերությունների կուլտուրան։
Առայժմ այսքանը։
Ameli (26.06.2011), anahit96 (29.01.2012), Artgeo (26.06.2011), Cassiopeia (27.06.2011), Freeman (26.06.2011), Lion (27.06.2011), Lusinamara (26.06.2011), Reh32 (26.06.2011), StrangeLittleGirl (16.07.2011), Vardik! (20.10.2013), Varzor (27.06.2011), Yellow Raven (26.06.2011), Արամ (20.10.2013), Արևհատիկ (27.06.2011), Էլիզե (26.06.2011), հովարս (27.06.2011), Նարե91 (26.06.2011), Ուլուանա (20.10.2013), Ֆոտոն (28.06.2011)
Ինձ համար շատ տհաճ երևույթ է, երբ զանգահարում են ու ասում.
-Ալո, բարև, ո՞վա:
Ինձ թվում է՝ կարգն էդպես չէ: Զանգելիս նախ ներկայնում են, այլ ոչ հարցնում , թե ով է: Անձամբ ես, երբ հարցնում են, թե ով է, շատ քաղաքավարի ձևով պատասխանում եմ,
- Կներեք իսկ Դուք ո՞ւմ հետ եք ցանկանում խոսել… Կարծում եմ ճիշտ եմ վարվում:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
anahit96 (29.01.2012), Freeman (26.06.2011), Jarre (26.06.2011), One_Way_Ticket (26.06.2011), Skeptic (26.06.2011), StrangeLittleGirl (16.07.2011), Ungrateful (26.06.2011), Vardik! (20.10.2013), Varzor (27.06.2011), Yevuk (26.06.2011), zanazan (27.06.2011), Արևհատիկ (27.06.2011), Ուլուանա (20.10.2013), Վահե-91 (26.06.2011), Ֆոտոն (28.06.2011)
Սենց մի բան ասեմ ու էլի անցնենք ձեր կարծիքներին. պատկերացրեք զանգահարում եք ձեր մոտ ընկերոջը և պատահաբար լսափողը վերցնում է նրա շաաատ կիրթ քույրը և մինչ դուք կփորձեք ներկայանալ նա լուրջ տոնով ասում է . "Գրիգորյանների ընտանիք, լսում եմ ձեզ", իսկ դուք նման բան չէիք սպասում, նույնիսկ մտածում եք գուցե սխալվել եք. "Ըըըմմմմմ, ըըըըըըը, կներեք, երևի սխալվել եմ": Սա ըստ ձեզ ծայրահեղությու՞ն է, թե՞ ճիշտը հենց սա է:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Չեմ սիրում, երբ ինչ-որ կազմակերպություն եմ զանգահարում, խոսափողը վերցնողը ասում է "ալո"։ Ճիշտ ձևն, ըստ իս, հետևայլն է՝ "<կազմակերպության անուն>, բարև Ձեզ", ասենք, "HSBC բանկ, բարև Ձեզ"։
Եթե ճիշտ է, թե սխալ հարցդ վերաբերվում է պատասխանողին, ապա ասեմ, որ իմ կարծիքով Հայաստանի համար դա մի քիչ անծանոթ և անսպասելի երևույթ է։ Բայց շատ երկրներում դա նորմալ է ու պրակտիկ։ Գիտե՞ս ինչով է պրակտիկ։ Որ նախ իմանում ես ճիշտ ես զանգել թե չէ ու հետո իմանում ես ում հետ ես խոսում։ Օրինակ երբ ես համագործակցում էի ամերիկացիների և կանադացիների հետ, իրենք հեռախոսը պատասխանելիս ասում էին իրենց անունը՝ «Ալո Դենիս», կամ ուղղակի՝ «Դեննիս»։ Այսինքն հասկանում էիր որ խոսում ես Դենիսի հետ։ Շատ պրակտիկ է, բայց ցավոք Հայաստանում ընդունված չէ։
Իսկ եթե հարցադրումդ վերաբերվում էր հեռախոսը կախելուն, ապա ճիշտ ու սխալ չկա։ Մարդ կա շփոթվածությունից ու անակնկալից այդպիսի ռեակցիա է տալիս, մարդ էլ կա երկար-բարակ հարցեր է տալիս ու ճշտում։ Երևի թե ճիշտն այն է, ոնց հարմար է տվյալ մարդուն։
Հենց նոր զգացի, որ երբ մեր աշխատավայր են զանգում, ես էլ եմ ասում "ալլո" Պարզապես հեռախոսազանգերին պատասխանելը իմ պատասխանատվությունների մեջ չի մտնում, դա անում եմ այն ժամանակ, երբ տնօրենը տեղում չի լինում, հեռախոսին ամենամոտ նստած հաջորդ մարդն էլ ես եմ։ Բայց դա արդարացում չէ, կաշխատեմ ուղղվել։
Մեզ մոտ ներքին զանգերի դեպքում ընդունված ա պատասխանել սեփական անունով: Ու էդ նույնիսկ էն դեպքում, երբ հեռախոսի վրա գրում ա զանգողի անուն-ազգանունը:
DIXIcarpe noctem
Jarre (26.06.2011)
Չէ, հարցումս սրան չէր վերաբերում, սա ծայրահեղություն չեմ համարում, ու ասեմ, որ երբեք շփոթմունքից լսափողը չեմ կախել: Ավելի շուտ այն եմ ծայրահեղություն համարում մեր իրականությունում, երբ զանգում ես ինչ-որ մեկի տուն ու միանգամից լսում . "Գրիգորյանների բնակարան, լսում եմ" , մեր՝ հայերիս ականջներին մի քիչ անսորվոր է, ինչևէ խոստովանեմ, որ նման բան իմ մտքով անցել է՝ պատահական որևէ զանգի /իհարկե մեր տուն/ այդպես պատասխանել. "Հարությունյանների բանակարան, լսում եմ" /կմտածեն էնքան ենք հարստացել, որ կիրթ աղախին ենք վարձել /, ուղղակի հետաքրքրության համար, հետաքրքիր է մեր ծանոթների արձագանքը ինչպիսին կլինի :
Վահե ջան ուզում ես ասել չես շփոթվի ?
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Jarre (27.06.2011)
Ameli (27.06.2011)
Նորմալ երևույթ է երբ խոսափողը վերցնողը ասում է՝ ալլո։Բայց երբ հակառակ կողմից էլ են նույն բանն ասում ու արգելակները քաշում՝ արդեն զայրացնող է։Բնակարան կամ որևե անձի զանողը ինքը պետք է ներկայանա ու ասի. թէ ինչո՞ւ և ո՞ւմ է զանգել։
Բնակարանային զանգերի դեպքում՝ ճիշտ չեմ համարում. որ պատասխանող կողմը առաջինը ներկայանա. դա պետք է անի զանգողը։
ծառայողական հեռախոսին զանգ ստանալուց ասում եմ ընկերության անունը, անձնականին՝ մենակ ալլո, սխալ եմ համարում զանգ ստանալուց առաջինը անուն ասելը:
I love my life and I celebrate it every day...
Երբեմն "գժվացնողի" նպատակը հենց հեռակա կարգով վիրավորելն է` այպիսի բաներ ասելը, որոնք "գլխից" խփես քո ներկայությամբ կամ դեմ առդեմ չի ասի: Եվ նա հասնում է իր նպատակին, երբ վերցնում ես լսափողը և լսում նրա տուզիկի հաչոցը:
Ներկայիս տեխնոլոգիաների դարում շատ ավելի հարմար է լինում զանգողին "այցելություն" կատարելը, այնպիսի այցելություն, որից հետք կարելի է նաև գնալ հիվանդանոց այցելության
Խոսքս վերաբերվում է միայն դիտավորյալ, վիրավորական և հայհոյական չափահաս տղամարդկանց կողմից կատարված կամ սադրված զանգերին
Երեխաներին և "շփոթված" կանանց ու աղջիկներին չի վերաբերվում
Սամվել (16.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ