Ի դեպ կազմակերպությունների հեռախոսներին պատասխանելու վերաբերյալ՝ այսօր առաջին անգամ լսափողը վերցրի ու ասացի "ԻդեալԱմալյա"
, նենց հավես էր, մի պահ շփոթվեցի, ինքդ քո անունն ասելը մի տեսակ անսովոր է:
Ու մեկ էլ ինչ էի ուզում էս թեմայում ասել՝ ահավոր չեմ սիրում , երբ մեկի հետ երկար ճանապարհ ես քայլում ու գրեթե ամբողջ ճանապարհին նա հեռախոսով է խոսում: Մի անգամ ես գրեթե նմանատիպ իրավիճակում էի հայտնվել՝ շատ երկար խոսում էի հեռախոսով ու պետք է ընկերուհուս հետ տուն գայինք, հեռախոսը դնելուց հետո զգացի արածիս սխալ լինելու աստիճանը ու մի քանի անգամ ներողություն խնդրեցի, և հիմա՝ վերջերս, ես հայտնվել էի այս կարգի իրավիճակի "զոհի" դերում, երբեք ինձ այդքան ավելորդ չէի զգացել: Կարծում եմ սա կուլտուրայի հարց է, նման դեպքերում կամ պետք է ում հետ որ խոսում ես հեռախոսով նրան ասես, որ հետո կզնգես ու հանգիս քայլես ընկերոջդ հետ, կամ պետք է ընկերոջդ մենակ ճանապարհես ու շարունակես հեռախոսով խոսել:
Էջանիշներ