Կամ կոնկերետ բան ասեք, կամ ոչ մի բանել մի ասեք, ու սենց օդի մեջ թեմաներ մի բացեք: Երբ որ էտ քո ասած ապրելու վախտը կգա, այ էտ ժամանակ էլ կհայտարարեք, որ բիլայնը սենց կապա տրամադրում, թե չե մի քանի հասցեում ինետ տրամադրելը դա դեռ ոչինչ չի նշանակում: Նույն հաջողությամբ յուքոմն էլ ուրիշ լիքը նպատակներ ունի:
Ներկա դրությամբ մի բան հերիքա, որ բիլայնը օպտիկա չի տրամադրում, մի երկու հասեն դա դեռ տրամադրել չի, հակառակը չհամոզեք, էտ հասցեների բնակիչների շենքի մոտ մի ռեկլամ կպցնեք ավելի շուտ կիմանան սրա մասին, թե չէ ինձ ինչ, որ բիլայնը էտ հասներում օպտիկայա տրամադրում, ում ինչ եք ուզում ապացուցեք: Ասեմ ավելի, Ռուսաստան 10 մեգաբիթը վաբշե 5000 դրամի կարգիյա, ու պետք չի գրեթե չեղած բանը (փաստը ենա, որ դեռ միայն քանի հասցեում կա) համեմատել կոնկրետ եղած ու լինող բանի հետ:
Artyom (27.06.2011), specialist (27.06.2011)
Թեման գովազդի նպատակով չի բացվել, կարծում եմ ԱրմենՏել կազմկերպությունը գումար ունի, նորմալ գովազդային կամպանիա ծավալել, երբ դրա կարիքը կլինի:
Թեման որևէ կազմակերպության փնովելու կամ հակառակը գովաբանելու նպատակով չի բացվել, դրա համար այլ թեմաներ էլ կան:
Թեման օֆֆտոպի ու անիմաստ ու աննպատակ խոսքակռվի, առավել ևս դրանք անձնական հարթություն տեղափոխելու համար չի բացվել:
Թեման վերաբերում է կոնկրետ ծառայության, որը թեկուզ մեկ շենքում էլ լինի հասանելի, գոյություն ունի և այն կարող է քննարկվել Ակումբի էջերում, իսկ հաշվի առնելով ԲՈՒՌՆ քննարկումները, ապա այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Ըստ այդմ՝
Մոդերատորական: Հետագա բոլոր թեմայից դուրս, խոսքակռիվ, անիմաստ գրառումները կջնջվեն: Հեղինակները կստանան տուգանային միավորներ:
Շնորհակալ եմ ուշադրության և Ակումբի կանոններին հետևելու համար:
Բարի ժամանց:
Ապե Ջան (27.06.2011)
հա լավ ասենք սենց մի հարց, նորից կաբելա քցում, թե իրա ներկա եղած գծերով բերումա մի տեղ միանում ու ետեղ արդեն բաժանումը սկսում՞ :Որ ասեն նորից կաբել են քաշում չեմ հավատա, բիլայնը են տիպը չի , որ տենց փող ծախսի նոր կաբելներ քցի:
Lusinamara (27.06.2011)
Չեի ասի, Արմենթելը ՀՀ-ում լարանցումային ծածկույթով և առկա կոմունիկացիաներով առայժ մոնոպոլ կազմակերպություն է:
Միայն երևան քաղաքում օպտիկամանրաթելային կաբելներով խիտ ցանց քաշելը միլիոնավոր դոլարների ծախսեր են, իակ Արմենթելը օգտագործելով իր եղած լարային միացումները մատուցում է այնպիսի քանակի ծառայություն, որ ոչ մի պրովայդեր դեռ չունի
Բացի այդ ասեմ, որ օպտիկան չի ծառայելու միայն ինտերնետի համար: Ով ասեց, որ Արմենթելը դրանով մաքուր թվային հեռախոսակապ և հեռուստատեսություն չի տրամադրելու?
Բայց շուկայի "չալաղաջ" կտորը ինտերնետն ա, որովհետև ֆիքսված կապի տորթը համարյա լրիվ Արմենթելինն ա
Ամեն դեպքում ես ուրախ եմ և կողմ եմ, որպեսզի Արմենթելը նույնպես օպտիկային զարկ տա, դա բխում է թե սպառողների և թե իր շահերից, վերջնականապես` երկրի շահերից:
Վերջին 5 տարիների ընթացքում Ինտերնետի գինը շուկայում մի քանի անգամ (կասեի 10-նյակ անգամ) նվազել է և դրա գլխավոր "շնորհքը" Արմենթելինն է, մանավանդ վերջին 3 տարում ինտերնետի եռակի եժանացումը միայն և միայն HiLine-ի մրցակցության արդյունքն է: Իսկ եթե օպտտիկան տարածեն և զարգացնեն` դա նույնպես կբերի էժանացման:
Ուղղակի մրցակցության պայմանները մյուս պրովայդերների հետ անհավասար են: Արմենթելը մենակ ֆիքսվածից, որ ոչ մեկ էլ չխոսա, մենակ բաժանորդայինով, ամեն ամիս մի կլորիկ գումար ա կաթացնում իր դրամապանակը:
Վերջին խմբագրող՝ Varzor: 27.06.2011, 23:16:
Rammstein (28.06.2011)
Ucom արդեն իր կաբելները քաղաքով տարածելա ու մինչեվ տարվա վերջ քաղաքը լրիվ տրամադրելուա, իսկ Հայլայնը շատ պտի վազի որ հասնի,ցավոք![]()
Ոչ մեկն էլ միրաժ չի, ընդամենը սուբյեկտիվ կարծիքներ են
Hi-Line-ը ավելի շատ բաժանորդներ ունի, իսկ UCOM-ը քաղաքը թաղամաս առ թաղամաս ա միացնում:
Օպտիկական միացման հիմնական "ֆիշկեն" նրանում ա, որ մեկ մալուխով կարելի է բաժանորդին տրամադրել բաղմաթիվ ծառայություններ, որոնցից ամենաընկալելին 3-ն են` ինտերնետ, մաքուր թվային հեռախոսակապ, հեռուստատեսություն: Կան նաև այլ հեռանկարային ծառայությունների տեսակներ` ապարատային վիդեոզանգեր, կենցաղային տեխնիկայի ինտերնետային միացումներ (օր. սառնարան, լվացքի մեքենա, էլ. և գազի հաշվիչներ)
Օրինակ ինչն ա թվացյալ?
Այն, որ UCOM-ը քաղաքը ծածկել է` իրոք չի համապատասխանում իրականությանը, դեռ որոշ տարածքներում չկան նույնիսկ մայրուղիներ, բայց դա բացատրվում է նրանով, որ այդ տարածքներում առկա պոտենցյալ բաժանորդների քանակն այս պահին չի արդարացնում կատարվող ներդրումները:
Hi-Line-ը դեռ ՇԱՏ պետք է վազի, որովհետև 3ՄԲիտ-ը արդեն սահմանային ա, այն էլ բացակայում է ստաբիլ թողունակությունը:
Ժողովուրդ ջան, օպտիկամանրաթելային կապուղիներ տրամադրելը մենակ "կաբել քաշելը" չի, նաև պետք է սպասարկել, ոչ միայն գծերը, այլև բավականին թանկարժեք և ինչ-որ տեղ բարդ սարքավորումները: Առկա է նաև մասնագետների խնդիր: Պղնձալարային տեխնիկան բավականին վաղուց "մարսվել" է հայ մասնագետների կողմից, բայց օպտիկական տեխնիկան դեռևս պետք է "ծամենք"![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ