Թեման գովազդի նպատակով չի բացվել, կարծում եմ ԱրմենՏել կազմկերպությունը գումար ունի, նորմալ գովազդային կամպանիա ծավալել, երբ դրա կարիքը կլինի:
Թեման որևէ կազմակերպության փնովելու կամ հակառակը գովաբանելու նպատակով չի բացվել, դրա համար այլ թեմաներ էլ կան:
Թեման օֆֆտոպի ու անիմաստ ու աննպատակ խոսքակռվի, առավել ևս դրանք անձնական հարթություն տեղափոխելու համար չի բացվել:
Թեման վերաբերում է կոնկրետ ծառայության, որը թեկուզ մեկ շենքում էլ լինի հասանելի, գոյություն ունի և այն կարող է քննարկվել Ակումբի էջերում, իսկ հաշվի առնելով ԲՈՒՌՆ քննարկումները, ապա այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Ըստ այդմ՝
Մոդերատորական: Հետագա բոլոր թեմայից դուրս, խոսքակռիվ, անիմաստ գրառումները կջնջվեն: Հեղինակները կստանան տուգանային միավորներ:
Շնորհակալ եմ ուշադրության և Ակումբի կանոններին հետևելու համար:
Բարի ժամանց:
Էջանիշներ