Դե եթե կաբել չեն քաշելու, ուրեմը եղածն են օգտագործելու: Եղածն էլ Բիլայնինն ա ու UCom-ինը![]()
Որակապես տարբերությունը ոչ թե տեխնոլոգիայի, այլ դրա վատ կիրառման արդյունք է: Մինչև հիմա ԱՄՆ-ում All-in-one կաբելային ծառայություններ են տրամատրվում կոաքսալ կաբելներով` օգտագոծում են եղած կոմունիկացիաները և հանգույցները և ավելորդ ներդրումներ չեն անում: Վերջնական օգտագործողի համար կարևորը ոչ թե ազդանշանը կրող մալուխխի նյութն է և ազդանշանի ձևը, այլ որակը
Կարճ և համառոտ կարող եմ նշել պղնձալարային և օպտիկական կապերի առավելությունները և թերությունները:
I. Պղնձալար` պարզ զույգ, երկու պարզ զույգ կամ կոաքսալ զույգ:
1. Առավելությունները
1.1 Մեկ միավոր այդպիսի մալուխի արժեքը ավելի ցածր է, ինչպես նաև ավելի պարզ և էժան է արտադրման տեխնոլոգիան:
1.2. Ավելի էժան և հեշտ են մոնտաժման աշխատանքները, հանգուցային սարքավորումները, կոմուտացիոն սարքավորումները և հանգույցները, սպասարկան և դիագնոստիկ սարքավորումները:
1.3. Հնարավոր է նորոգել տնային պայմաններում, կցոններ կատարել, շահագործել գետնի վրա կամ գետնի տակ
1.4. Արդեն գոյութուն ունի բավականին մեծ պղնձալարային կոմունիկացիոն ցանց
1.5. համատեղելի է ավելի հին սարքավորումների հետ
2. Թերություններ
2.1. թողունակությունը էականորեն զիջում է օպտիկամանրաթելային:
2.2. զգայուն է շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիականա հատկությունների նկատմամբ` էլ. և մագնիսական դաշտեր, խոնավություն, ջերմաստիճանի տատանում, քիմիական ակտիվություն:
2.3. զգալիորեն փոքր է առաջց միջանկյալ սարքերի կիրառման անկորուստ և մաքուր ազդանշանի փոխանցման հեռավորությունը:
2.4. պահանջում է լրացուցիչ էլ. սնուցում` պետք է լնի համապատասխան "կրող" հոսանք:
2.5. ավելի արագ է ենթարկվում ֆիզիկական մաշվածության:
2.6. որոշակի պայմաններում կարող է հանդիսանալ միացման սարքավորումների խափանման պատճառ (կարճ միացումներ, կայծակներ, ջերմային ազդեցություններ և այլն)
Շարունակելի ... (Օպտիկամանրաթլային մալուխ)
Շարունակություն ...
II. Օպտիկամանրաթլային մալուխ` միամոդ և բազմամոդ:
1. Առավելությունները
1.1. թողունակությունը անհամեմատ մեծ է պղնձալարայինից:
1.2. զգայուն չէ շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիականա հատկությունների նկատմամբ` էլ. և մագնիսական դաշտեր, խոնավություն, ջերմաստիճանի տատանում, քիմիական ակտիվություն:
1.3. առանց միջանկյալ սարքերի կիրառման անկորուստ և մաքուր ազդանշանը փոխանցվում է կիլոմետրերի վրա:
1.4. չի պահանջում է լրացուցիչ էլ. սնուցում` կրող ազդանշանը լույսն է, որը շատ քիչ հզորություններ է պահանջում միայն մալուխի ծայրերի սարքավորումների համար:
1.5. ֆիզիկական մաշվածության հանդեպ ավելի կայուն է, ինչպես նաև բարոյապես դեռևս համարվում է առաջադիմական տեխնոլոգիա:
1.6. Հոսանքի բացակայության պատճառով չի կարող հանդիսանալ սարքավորումների խափանման պատճառ` դիէլեկտրիկ միջավայր է:
1.7. Բազմամոդ մալուխը հնարավորություն է տալիս նույն բարձր թողունակությամբ մի քանի առանձնացված ազդանշաններ ուղարկել նույն մալուխով:
1.8. Ներկայի և աագայի համար հիանալի հնարավորություններ ընձեռնող տեխնոլոգիա է:
2. Թերությունները
2.1 Մեկ միավոր այդպիսի մալուխի արժեքը ավելի բարձր է, ինչպես նաև ավելի բարդ և թանկ է արտադրման տեխնոլոգիան:
2.2. Ավելի թանկ և բարդ են մոնտաժման աշխատանքները, հանգուցային սարքավորումները, կոմուտացիոն սարքավորումները և հանգույցները, սպասարկան և դիագնոստիկ սարքավորումները:
2.3. Հնարավոր չէ նորոգել տնային պայմաններում, կցոններ կատարել, շահագործել գետնի վրա կամ գետնի տակ` առնետները ուտում են
2.4. համատեղելի չէ ավելի հին սարքավորումների հետ:
Շնորհակալություն ինֆորմացիայի համարՀիմա ո՞նց ա պետք եղած հեռախոսի գծերը լավ կիրառել` օպտիկայից ավելի որակյալ ու ստաբիլ ինտերնետ տրամադրելու համար
Նույնիսկ եթե օպտիկան հասնում ա ոչ թե բաժանորդի բնակարան, այլ շենք:
Ես ընդամենը ուզում էի իմանալ, թե ո՞ր տարբերակով ա բիլայնը օպտիկական ինտերնետ տրամադրում` FTTH թե՞ FTTB:
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Հեռախոսի գծերով տրամադրելը կարող է լինել գործընթացի սկիզբը` այսինքն մինչև շենք մալուխը, որից հետո հատուկ սարքի միջոցով կմիացվի հեռախոսագծերին:
Սակայն ասյ տարբերակը անիմաստ ծախսերի է բերում, բացի այդ կառավարման տեսանկյունից այնքնա էլ հարմար չի:
համենայն դեպս ավելի էժան կնստի շենքի մուտքով օպտիկա անցկացնելը, քան թե շենք մտնելուց առաջ լրացուցիչ սարքեր դնելը: Բացի այդ ավելի հեշտ ա կառավարվում
համ էլ շենքի մեջի մալուխի գինը անհամեմատ ցածր ա ինչև շենք քաշվող մալուխի գնից
Ինչ վերաբերվում ա FTTH-ին ու FTTB-ին, ապա տարբեր պրովայդերներ աշխատում են տարբեր կերպ` ACD-ն ունի թե մեկը թե մյուսը (FastClick-ը FTTB-ա)
UCOM-ը աշխատում ա FTTH սկզբունքով:
Ինձ թվում ա, որ արմենթելի համար այնուամենայնիվ սկիզբը պետքա լինի FTTB տարբերակը` HiLine-ի բաժանորդները քանակը նույնպես շատ ա, ընդ որում դեռ 1 տարին չլրացած![]()
Երևանի որ համայնքներում է հասանելի Hiline optic ը
Վերջին խմբագրող՝ Petrosyanv: 24.06.2011, 18:14:
Petrosyanv (24.06.2011)
Հասցեները հստակ նշված են առաջին էջում http://www.akumb.am/showthread.php/6...=1#post2255884
Ucom Unet higway 4Մբ/վ 37.000 դր.
Hi-Line Optic Ultra 10Մբ/վ 42.000 դր.![]()
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ