Օպտիկան մինչև տուն ա՞ գալիս, թե՞ մինչև շենք:
Օպտիկան մինչև տուն ա՞ գալիս, թե՞ մինչև շենք:
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Եթե մինչև տուն չի գալիս, ուրեմն դա չի կոչվւ, որ օպտիկայով բաժանորդին ինտերնետ ա տալիս: Տենց որ լինի Արմենթելի CDN-ը օպտիկական ա, HiLine-ն էլ ուրեմն օպտիկայով ինտերնետա
Օպտիկան պետքա հասնի անմիջապես բաժանորդին` թեկուզ մուտքի դռան մոտ, այ դրանից հետո կհամարեմ, որ օպտիկայով ա տալիս
Պարտադիր չի, Ucom-ը մինչև տուն ա բերում![]()
Իսկ եթե կպած չի, այլ մի 5 կիլոմետր հեռու ա՞Կարծում եմ, որ 5 կիլոմետրանոց հեռախոսի գծով բաժանորդին հասնող ինտերնետը ու մի քանի մետր ԼԱՆ-ով հասնողը իրարից որակապես տարբերվում են:
Ամեն դեպքում ոչ մի տեղ գրած չէր, որ բաժանորդին ա օպտիկայով ինտերնետ տրամադրում, դրա համար էլ իմ հարցը առաջացավ![]()
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Որակապես տարբերությունը ոչ թե տեխնոլոգիայի, այլ դրա վատ կիրառման արդյունք է: Մինչև հիմա ԱՄՆ-ում All-in-one կաբելային ծառայություններ են տրամատրվում կոաքսալ կաբելներով` օգտագոծում են եղած կոմունիկացիաները և հանգույցները և ավելորդ ներդրումներ չեն անում: Վերջնական օգտագործողի համար կարևորը ոչ թե ազդանշանը կրող մալուխխի նյութն է և ազդանշանի ձևը, այլ որակը
Կարճ և համառոտ կարող եմ նշել պղնձալարային և օպտիկական կապերի առավելությունները և թերությունները:
I. Պղնձալար` պարզ զույգ, երկու պարզ զույգ կամ կոաքսալ զույգ:
1. Առավելությունները
1.1 Մեկ միավոր այդպիսի մալուխի արժեքը ավելի ցածր է, ինչպես նաև ավելի պարզ և էժան է արտադրման տեխնոլոգիան:
1.2. Ավելի էժան և հեշտ են մոնտաժման աշխատանքները, հանգուցային սարքավորումները, կոմուտացիոն սարքավորումները և հանգույցները, սպասարկան և դիագնոստիկ սարքավորումները:
1.3. Հնարավոր է նորոգել տնային պայմաններում, կցոններ կատարել, շահագործել գետնի վրա կամ գետնի տակ
1.4. Արդեն գոյութուն ունի բավականին մեծ պղնձալարային կոմունիկացիոն ցանց
1.5. համատեղելի է ավելի հին սարքավորումների հետ
2. Թերություններ
2.1. թողունակությունը էականորեն զիջում է օպտիկամանրաթելային:
2.2. զգայուն է շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիականա հատկությունների նկատմամբ` էլ. և մագնիսական դաշտեր, խոնավություն, ջերմաստիճանի տատանում, քիմիական ակտիվություն:
2.3. զգալիորեն փոքր է առաջց միջանկյալ սարքերի կիրառման անկորուստ և մաքուր ազդանշանի փոխանցման հեռավորությունը:
2.4. պահանջում է լրացուցիչ էլ. սնուցում` պետք է լնի համապատասխան "կրող" հոսանք:
2.5. ավելի արագ է ենթարկվում ֆիզիկական մաշվածության:
2.6. որոշակի պայմաններում կարող է հանդիսանալ միացման սարքավորումների խափանման պատճառ (կարճ միացումներ, կայծակներ, ջերմային ազդեցություններ և այլն)
Շարունակելի ... (Օպտիկամանրաթլային մալուխ)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ