Կյանքը հեշտ բան չէ...
Եվ աստճան-աստճան բարձրանալ պետք է կարողանալ.
Իմ կյանքի ուղում դու մի վեհ բարձունք,
Որին ձգտել եմ ես միշտ ցանկանում:
Քեզ նման մարդու սիրտս չի գտել
Եվ գուցե արդեն չկարողանա...
Սիրել, թաքցնել, այդ էր իմ բեռը
Ծանր այս քարը սրտիս էր գցված:
Խոսալ, քեզ ժպտալ` իբրև քեզ ընկեր,
Ո'չ ընկերուհի, ո'չ էլ սիրուհի,
Կյանքն է այդ դաժան:
Լինել քեզ մոտիկ և այնքա~ն հեռու,
Որ սիրտս գոռա ու ցավի սիրուց,
Իսկ դու կողքիս, հենց կողքիս նստած,
Քեզ թվա, թե դա աղմուկ է դրսից:
Ժպտամ քեզ` ասես ոչինչ չեմ զգում
Եվ պատահական են իմ աչքերը միայն քեզ նայում,
Քո դեմքին սառում...
Իսկ դու` սիրելիս, գլխի չես ընկնում,
Որ ես շա~տ վաղուց քեզ եմ լոկ սիրում:
Էջանիշներ