Փորձե՞նք համատեղ ուժերով լրացնել հայագիտության մեծագույն բացերից մեկը: Կօգնեք ինձ, չէ՞...
Քուր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. Մեռնեմ էն էն էն էն. 3. Մանր չունեմ
Ախպեր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. «Կենտրոն, յոթին, Կենտրոն, խշշշ». 3. Մանր չունեմ
Օֆիսի տերեր - 1. «Տաքսի» ՍՊԸ-ի սեփականատերը. 2. Երգիրը երգիր չի. 3. Մանր չունեմ
Ժիդկստ - 1. Հեղուկ. 2. Մանր չունեմ
Գայիշնիկ - 1. Պետավտոտեսուչ. 2. Ամենահին մասնագիտության տեր կնոջ զավակ. 3. Մանր չունեմ
Կայծ ա բաց թողում - 1. Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ մերը. 3. Մանր չունեմ
Պերեբո - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ ծնողը. 3. Մանր չունեմ
Ռեգուլիռովկա արած չի - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ տերտերը. 3. Մանր չունեմ
Ես որ... [արտահայտությանը հաջորդում են մոտ 342,789 անհոդաբաշխ և/կամ անիմաստ (դարդոտ, սիրակեզ, ռումիներեն) բառեր] - 1. Տաքսու վարորդը ժամանակին մշտական բնակության կարգով ապրում էր Մոսկվայում (Լոնդոնում, Շանհայում, Բադեն-Բադենում), ուներ բարձր (շատ բարձր, զարհուրելի բարձր) օրական մաքուր եկամուտ, նրան էին պատկանում կազինոներ (հյուրանոցներ, ոսկու հանքեր, ստրուկներ, նախարարություններ, մի կին-ատամնատեխնիկ), ապա բախտի բերմամբ թե պատահմամբ մի ծեր ագռավ մի գունդ պանիր կտուցն առավ ծառին թառավ, ժամանակով կատուն ճոն էր, իսկ խորհրդային ժամանակաշրջանում պոնչիկի գինը հինգ կոպեկ էր, սակայն խճճված և ուսանելի մի պատմության (դավադրության, աղետի, կատարսիսի, ցլամարտի) հետևանքով երկինքը երես թեքեց վարորդից՝ վերջինիս ստիպելով վերադառնալ հայկական բարձրավանդակ և ճղճիմ ու նվաստ գոյություն քարշ տալ՝ ապրուստը հոգալով իր վեհ էությանը անհարիր այնպիսի մի զբաղմունքով, ինչպիսին տաքսի վարելն է 2. Մանր չունեմ
Սինխրոֆազատրոն - 1. Մանր չունեմ
Ինտերֆերենցիա - 1. Մանր չունեմ
Տրիէթիլմեթիլցիկլոբենոզոպրոպանոլ - 1. Վայ դե չունեմ մանր. 2. Մանր չունեմ
Ոշշմեկքշելչգիդիարա - 1. Վրդովմունք՝ արտահայտված այլ վարորդների անբավարար մասնագիտական ունակությունների և սեռական կասկածելի կողմնորոշման մասին. 2. Եռացող հորմոններով լի և անչափելի մեծ լիբիդոյով սպառազինված որձի մարտական ճիչ, որի նպատակը էգի առջև այլ որձերի նկատմամբ սեփական գերակայությունն ապացուցելն է. 3. Մանր չունեմ
Ու՞ր - 1. Որտե՞ղ. 2. (կրկնակի կիրառման դեպքում) Արդյոք ի՞նչ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. 3. (եռակի կիրառման դեպքում) Արդյոք որտե՞ղ է Մաշտոցի պողոտան. 4. (քառակի կիրառման դեպքում) Դուք արդեն Ձեր լեզվին եք տալիս. 5. Մանր չունեմ
Մանր չունեմ - 1. Պոչով սուտ. 2. Ստոր հերյուրանք. 3. Նզովք, անեծք. 4. Կարմա՝ նախախնամություն. 5. Խարդախությամբ բնութագրվող կորզում՝ ուղեկցված ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր խեղաթյուրումներով. 6. Մանր չունեմ
Էջանիշներ