Հա ինչ? Ինչ եք ուզում էս տաքսիստներից? Նախ առաջին: Եթե մարդուն բաժին է հասնում դառնություններով ու դժվարություններով կյանք, ու ինքը ստիպված տաքսու վարորդ է,(չնայած նրան, որ վարորդի մասնագիտությունը ոչ պատվաբեր չէ, սակայն տաքսու վարորդ ասվածը մեր մոտ ասոցացվում է գռեհիկ, ցածր մակարդակ, անկիրթ ու նման երևույթների հետ), հավատացեք, երբ որ ասում է ձեր ասած մանր չկա արտահայտությունը, 200 դրամ ետ գցելով ինչ որ հարուստից, իր մի օրվա սիգարետի փողն է հանում: Իսկ որ ասում է պերեբո, ռուլավոյ կալոնկա ու սենց արտահայտություններ, էտ չի նշանակում որ ինքը կրթված չի: Բա հո չէր ասելու վերստուգող սյունակ կամ շարժիչի ընդհատում? Էտ որ մեկս ենք մեր կյանքում էտ ձև խոսում? Պետք չի ծաղրել ու նման որակումներով բնութագրել տվյալ մարդկանց: Չգիտեմ ինչ իմաստ կար էսքան նստել, մտածել, վերլուծել ու հրապարակել գրառումդ? Մարդիք էլ այն հասկանալով հումորի բարձրակետ, շնորհակալություն են դրել: Կոնկրետ ես եթե լինեյի հիմա տաքսու վարորդ, կարդալով սա կատակի փոխարեն վիրավորանք կհասկանայի: Չգիտեմ, երկար երևի ստացվեց գրառումս, բայց կներես իմ կարծիքով ստեղ դատարկացնդաբանությունից բացի ոչինչ չկա: Թող ոչ մեկ իմ գրածից չվիրավորվի:![]()
Էջանիշներ