User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Տաքսիստերեն-հայերեն բացատրական բառարան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաքսիստերեն-հայերեն բացատրական բառարան

    Փորձե՞նք համատեղ ուժերով լրացնել հայագիտության մեծագույն բացերից մեկը: Կօգնեք ինձ, չէ՞...




    Քուր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. Մեռնեմ էն էն էն էն. 3. Մանր չունեմ

    Ախպեր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. «Կենտրոն, յոթին, Կենտրոն, խշշշ». 3. Մանր չունեմ

    Օֆիսի տերեր - 1. «Տաքսի» ՍՊԸ-ի սեփականատերը. 2. Երգիրը երգիր չի. 3. Մանր չունեմ

    Ժիդկստ - 1. Հեղուկ. 2. Մանր չունեմ

    Գայիշնիկ - 1. Պետավտոտեսուչ. 2. Ամենահին մասնագիտության տեր կնոջ զավակ. 3. Մանր չունեմ

    Կայծ ա բաց թողում - 1. Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ մերը. 3. Մանր չունեմ

    Պերեբո - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ ծնողը. 3. Մանր չունեմ

    Ռեգուլիռովկա արած չի - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ տերտերը. 3. Մանր չունեմ

    Ես որ... [արտահայտությանը հաջորդում են մոտ 342,789 անհոդաբաշխ և/կամ անիմաստ (դարդոտ, սիրակեզ, ռումիներեն) բառեր] - 1. Տաքսու վարորդը ժամանակին մշտական բնակության կարգով ապրում էր Մոսկվայում (Լոնդոնում, Շանհայում, Բադեն-Բադենում), ուներ բարձր (շատ բարձր, զարհուրելի բարձր) օրական մաքուր եկամուտ, նրան էին պատկանում կազինոներ (հյուրանոցներ, ոսկու հանքեր, ստրուկներ, նախարարություններ, մի կին-ատամնատեխնիկ), ապա բախտի բերմամբ թե պատահմամբ մի ծեր ագռավ մի գունդ պանիր կտուցն առավ ծառին թառավ, ժամանակով կատուն ճոն էր, իսկ խորհրդային ժամանակաշրջանում պոնչիկի գինը հինգ կոպեկ էր, սակայն խճճված և ուսանելի մի պատմության (դավադրության, աղետի, կատարսիսի, ցլամարտի) հետևանքով երկինքը երես թեքեց վարորդից՝ վերջինիս ստիպելով վերադառնալ հայկական բարձրավանդակ և ճղճիմ ու նվաստ գոյություն քարշ տալ՝ ապրուստը հոգալով իր վեհ էությանը անհարիր այնպիսի մի զբաղմունքով, ինչպիսին տաքսի վարելն է 2. Մանր չունեմ

    Սինխրոֆազատրոն - 1. Մանր չունեմ

    Ինտերֆերենցիա - 1. Մանր չունեմ

    Տրիէթիլմեթիլցիկլոբենոզոպրոպանոլ - 1. Վայ դե չունեմ մանր. 2. Մանր չունեմ

    Ոշշմեկքշելչգիդիարա - 1. Վրդովմունք՝ արտահայտված այլ վարորդների անբավարար մասնագիտական ունակությունների և սեռական կասկածելի կողմնորոշման մասին. 2. Եռացող հորմոններով լի և անչափելի մեծ լիբիդոյով սպառազինված որձի մարտական ճիչ, որի նպատակը էգի առջև այլ որձերի նկատմամբ սեփական գերակայությունն ապացուցելն է. 3. Մանր չունեմ

    Ու՞ր - 1. Որտե՞ղ. 2. (կրկնակի կիրառման դեպքում) Արդյոք ի՞նչ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. 3. (եռակի կիրառման դեպքում) Արդյոք որտե՞ղ է Մաշտոցի պողոտան. 4. (քառակի կիրառման դեպքում) Դուք արդեն Ձեր լեզվին եք տալիս. 5. Մանր չունեմ

    Մանր չունեմ
    - 1. Պոչով սուտ. 2. Ստոր հերյուրանք. 3. Նզովք, անեծք. 4. Կարմա՝ նախախնամություն. 5. Խարդախությամբ բնութագրվող կորզում՝ ուղեկցված ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր խեղաթյուրումներով. 6. Մանր չունեմ
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 44 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.06.2011), Albus (21.06.2011), anahit96 (27.06.2011), Apsara (22.06.2011), Ariadna (21.06.2011), Artgeo (21.06.2011), Artyom (21.06.2011), Chilly (22.06.2011), h_jak (30.06.2011), impression (21.06.2011), ivy (21.06.2011), Jarre (22.06.2011), Katka (22.06.2011), Kita (22.06.2011), Kuk (21.06.2011), Lion (23.06.2011), Lusinamara (21.06.2011), Moonwalker (21.06.2011), murmushka (22.06.2011), One_Way_Ticket (22.06.2011), Rammer (28.06.2011), Rammstein (21.06.2011), Renata (22.11.2011), Sagittarius (22.06.2011), Skeptic (21.06.2011), Valentina (22.06.2011), Varzor (22.06.2011), VisTolog (21.06.2011), Yellow Raven (21.06.2011), Yevuk (22.06.2011), Աբելյան (21.06.2011), Ապե Ջան (22.06.2011), Արէա (22.06.2011), Ափրիկյան (07.03.2016), Ժունդիայի (26.06.2011), Լեո (22.06.2011), Հարդ (22.06.2011), Ձայնալար (22.06.2011), Մանուլ (21.06.2011), Մարկիզ (25.06.2011), Նաիրուհի (21.06.2011), Նարե91 (22.06.2011), Ռուֆուս (22.06.2011), Սլիմ (21.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բացատրական բառարան
    Հեղինակ՝ Simon, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 189
    Վերջինը: 08.02.2014, 15:34
  2. Ըստերևույթական բառարան
    Հեղինակ՝ Եկվոր, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 156
    Վերջինը: 04.08.2009, 06:37
  3. Անգլերեն-Հայերեն բառարան լինուքսի համար
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.02.2009, 00:41
  4. ԿԱՏԱՐՅԱԼ (ՈՍԿԻ) Հայերեն-Անգլերեն բառարան (Ծրագիր)
    Հեղինակ՝ Նոր Հայաստան, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.11.2007, 12:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •