Արէա (22.06.2011)
«Որ տաքսիստ եմ, պիտի Սպիտակցի Հայկո լսե՞մ: Ես կրթված մարդ եմ... էս եմ լսում, էն եմ լսում, Էմի Վայնհաուս եմ լսում... » -տես՝ Ես որ...
![]()
The cake is a lie.
1 կմ - Հին տաքսային դարաշրջանի Հայատանում դրամական չափման միավոր, կիրառվել է տարբեր գնահատումների համար. - 1. 100 դրամ; 2. արտասահմանցիների համար 1000-ից սկսած:
Մինիմալ - Համարվում է ունիվերսալ հեռավորության և դրամական միավոր: Կախված վարորդի տրամադրությունից և մեքենայից կարող է լինել փոփոխական: Ոգեշնչել է Ալբերտ Էյնշտեյնին և նա եկել է եզրահանգման` դե իհարկէ, դարածություն ու ժամանակը հարաբերական մեծություններ են:
ախր բենզինով եմ քշում - համարվում է "էլիտար" տաքսային ծառայություն, որը թույլ է տալիս կրկնապատկել կամ եռապատկել ուղեվարձը: Ավելի շուտ ձևական բնույթ է կրում, քանի որ ուղևորափոխադրման որակի և հարմարավետության, ինչպես նաև արագության վրա չի անդրադառնում: Հաճախ ուղեկցվում է ակնհայտ գազի հոտով, այն գազի, որը մի քիչ առաջ է վերջացել:
Էս գազելի շոֆեռները 100 դրամանոց կիլերներ են - կարգային և ռասսայական խտրականության տիպիկ դրսևորում: Այս խտրականությունը փոխադարձ է և ունի շատ հին մշակութային արմատներ: Ընդ որում ցանկացած պահին թե մեկը և թե մյուսը կարող են հայտնվել հակառակ իրավիճակում` ընդամենը փոխելով տրանսպորտային միջոցը:
հետևի մոստ - այն վայրն է, որտեղից սովորաբար ինչ-որ ձայն է գալիս, բայց այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև միևնույն է ամորտիզատորները թափած են:
կենտրոն առաջանում եմ - ճանապարհատրանսպորտային մանեվր, որն իրականացվում է անջատված հաշվիչով և պատվիրատուն մեքենայում` կոնկրետ ուղղությամբ շարժվելով:
դիրքավորվել - ռազմաստրատեգիական նշանակության գործողություն, որի ընթացքում կարելի է ինչպես բավարարել սեփական և բնական կարիքները, այնպես էլ հայացքի ուժով ստիպել պատահական անցորդին մոտենալ և դարանից անակնկալ հարձակումով նրան նստեցնել մեքենա:
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ Varzor: 22.06.2011, 00:49:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ