Շարունակեմ նույն ոգով
Սովետի վախտով... (շարունակությունը բաղկացած է հոդաբաշխ ու երկար բուլղարերեն ու կարոտախտային բառակապակցություններից) - 1. Ղժալու պրոցես, հաշվի առնելով ուղևորի տարիքն ու սովետի բարքերից տեղեկացված չլինելը Ատլանտիդայի ու Սովետի կտրուկ համեմատում, ներկայիս վիճակի ստորացում, տապալում, գերհագեցում, կոռոզիա : 2. Ես որ...-ի ալտերնատիվ մոտեցում 3.Մանր չունեմ
Շոչիկ-1.Մահ 2.Գերեզման 3. Անդրշիրիմյան աշխարհ 4.Տարտարոս 5.Գեհեն 6. Մանր չունեմ
Նոր եմ տնից գալիս... - 1. Մեղա գալ, խնդրել որ օֆիսի տերերին չհաղերդես շոչիկի միացված չլինելու փաստի մասին 2.Նոր եմ տնից դուրս գալիս, հետևաբար ի՞նչ չունեմ... 3. Մանր չունեմ
Կամայական քաղաքական գործիչ - 1.Քֆուր 2.Շոչիկ 3. Մանր չունեմ
Պռոբկա-1.Առիթ, որ ուղևորին խաբես ու երկար ճանապարհով գնաս 2.Առիթ, որ նենց տեղ պահես, որ մանրելու խանութ չլինի 3.Մանր չունեմ
Ծիտ - 1. Զեբրայով անցնող կամ փողոցի մեջտեղով կտրող սովորաբար կարճ հագած իգական սեռի ներկայացուցիչ, որին ճանապարհ տալու համար կարելի է նաև պռոբկա ստեղծել 2.Ես որ... ու Սովետի վախտով...-ը իմ մոտ չկա 3.Մանր չունեմ
900 դրամ - 1. 1000 դրամ 2.Մանր չունեմ
Էջանիշներ