Մալխաս ջան, նախ ուրախ եմ քեզ նորից Ակումբում տեսնելու:
Ինչ վերաբերվում է թեմային: Արտավազդ 3-րդը գահակալել է մ.թ.ա. 5-2թթ: Նա իրականում Արտավազդ Բ-ի որդին էր՝ Արտաշես Գ-ի եղբայրը: Հոր հետ գերեվարվել է Եգիպտոս, որտեղից Անտոնիոսի պարտությունից հետո տարվել է Հռոմ: Մտահոգվելով Տիգրան Դ-ի և նրա քույր Էրատոյի վարած քաղաքականությամբ, Հռոմը գահ է բարձրացրել Արտավազդին, ով տարիների հետ դարձել էր տիպիկ հռոմեացի ու կայսեր կամակատար: Մ.թ.ա. 2թ.-ին հայերը ջախջախել են հռոմեական կայազորն ու գահին վերականգնել Տիգրան Դ-ին: Հռոմեացիների հետ նահանջելիս Արտավազդը հիվանդացել է և քիչ անցած մահացել: Պահպանվել է նաև նրա պատկերով դրամներ՝ «Մեծ արքա Արտավազդ» մակագրությամբ:
Աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան, այստեղի հոդվածի աղբյուրը Մանանդյանի «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» աշխատության 1-ին հատորն է:
Հ.Գ. Եղել է նաև Արտավազդ Դ, ով կառավարել է մ.թ. 5-4թթ.-ին: Սա Ատրպատականի Արիոբարզան թագավորի որդին էր ու սպանվել է հայերի ձեռքով:![]()






Մեջբերել
Էջանիշներ