P.S.-ի խոսքերից
Համաձայն չեմ: Կարծում եմ Այլընտրանքը խիստ տեղի շեշտադրումներ է անում, ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր եւ հետո նոր հավակնել իշխանության: Կազմակերպությունը փորձում է արթնացնել հասարակությանը, որն այսօր քնած է ու ահաբեկված: Անտարբերությունը հաղթահարելը եւ անպատժելիության մթնոլորտ վերացնելը գերխնդիր են այսօրվա Հայաստանի համար: Ու եթե Նիկոլն ու նրա ընկերները գոնե տասը տոկոսով կարողանան իրականացնել իրենց ծրագրերը, ուրեմն հաջողել են:
Եվ հետո, պետք չէ վախենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականից: Ի վերջո, նրա թիմում կային բազմաթիվ խելացի մարդիկ ու եթե նրանք, գիտակցելով իրենց սխալը, փորձում են շտկել այսօրվա ավելի վատացած իրավիճակը, դրանում քննադատելու բան չկա:
Ինչ վերաբերում է Լևոնի ոճին, ապա այո, ի տարբերություն այօսրվա իշխանական եռյակին, որ հազիվ է հայերեն արտասանում, Լևոնը տիրապետում էր հայերենին: Արդեն գրագետ ու առանց ակցենտի հայերենը խորթ է հնչում:
Էջանիշներ