Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն չեմ: Կարծում եմ Այլընտրանքը խիստ տեղի շեշտադրումներ է անում, ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր եւ հետո նոր հավակնել իշխանության:
Այն, որ այժմյան ընդդիմությունը հիմնականում ծրագիր չունի ու դատարկ հայհոյախոսությամբ է զբաղված, դրա հետ համաձայն եմ, ու շատ ցավալի է, որ այդպես է։ Բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է գնալ առաջին իսկ պատահած ծրագրի ետևից, թեկուզ այն վատ ուղով տանող լինի։ Ես էլ ասում եմ, որ ծանոթացա նրանց ծրագրին ու հենց իրենց ծրագիրը շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Թաքնված թակարդ է։ Ու նրանք շատ լավ կողմօրոշվեցին ստեղծված իրավիճակում, երբ ժողովուրդն արդեն զզվել է ընդդիմության դատարկախոսությունից ու սպասում է որոշակի ծրագիր ունեցող ուժի։ Ու այստեղ էլ հայտնվում է Այլընտրանքը ու ներկայացնում է առաջին հայացքից բավականին պրակտիկ ու գործող ծրագիր, որը սակայն իրականում սխալ բանի է տանում։

Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ հետո, պետք չէ վախենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականից: Ի վերջո, նրա թիմում կային բազմաթիվ խելացի մարդիկ ու եթե նրանք, գիտակցելով իրենց սխալը, փորձում են շտկել այսօրվա ավելի վատացած իրավիճակը, դրանում քննադատելու բան չկա:
Իհարկե, վստահ եմ, որ կլինեն ազնիվ մարդիկ, որոնք Լևոնի թիմում էին ու հիմա հասկանում են նախկին սխալները, բայց Այլընտրանքի պարագայում նորից տեսնում եմ ժողովրդին մոլորեցնել փորձող վնասակար ծրագիր։
Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերում է Լևոնի ոճին, ապա այո, ի տարբերություն այօսրվա իշխանական եռյակին, որ հազիվ է հայերեն արտասանում, Լևոնը տիրապետում էր հայերենին: Արդեն գրագետ ու առանց ակցենտի հայերենը խորթ է հնչում:
Մաքուր ու գեղեցիկ հայերենը իհարկե գովելի է, բայց ցավալի է, երբ այն չի զուգակցվում ազնիվ ու բարեբեր գործունեությամբ։