User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: ԱՅԼընտրանք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՅԼընտրանք

    Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս հույսեր է փայփայում։
    Նրանց կայքից մի քիչ կարդացի խնդիրների լուծման իրանց սկզբունքների մասին. զուտ քաղաքական մտածողությամբ, ժողովրդին սկզբունքներից զրկող, գաղափարական պայքարի ոգին թերագնահատող կազմակերպություն է։ Նորից փորձում են մոլորեցնել մարդկանց։
    Ու էդ ամեն ինչը նորից ներկայացված էր Լևոնին հատուկ ճարտար լեզվով, համոզիչ հիմնավորումներով, շատ նրբանկատ ու խորամանկորեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՅԼընտրանք

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս հույսեր է փայփայում։
    Նրանց կայքից մի քիչ կարդացի խնդիրների լուծման իրանց սկզբունքների մասին. զուտ քաղաքական մտածողությամբ, ժողովրդին սկզբունքներից զրկող, գաղափարական պայքարի ոգին թերագնահատող կազմակերպություն է։ Նորից փորձում են մոլորեցնել մարդկանց։
    Ու էդ ամեն ինչը նորից ներկայացված էր Լևոնին հատուկ ճարտար լեզվով, համոզիչ հիմնավորումներով, շատ նրբանկատ ու խորամանկորեն։
    Համաձայն չեմ: Կարծում եմ Այլընտրանքը խիստ տեղի շեշտադրումներ է անում, ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր եւ հետո նոր հավակնել իշխանության: Կազմակերպությունը փորձում է արթնացնել հասարակությանը, որն այսօր քնած է ու ահաբեկված: Անտարբերությունը հաղթահարելը եւ անպատժելիության մթնոլորտ վերացնելը գերխնդիր են այսօրվա Հայաստանի համար: Ու եթե Նիկոլն ու նրա ընկերները գոնե տասը տոկոսով կարողանան իրականացնել իրենց ծրագրերը, ուրեմն հաջողել են:
    Եվ հետո, պետք չէ վախենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականից: Ի վերջո, նրա թիմում կային բազմաթիվ խելացի մարդիկ ու եթե նրանք, գիտակցելով իրենց սխալը, փորձում են շտկել այսօրվա ավելի վատացած իրավիճակը, դրանում քննադատելու բան չկա:
    Ինչ վերաբերում է Լևոնի ոճին, ապա այո, ի տարբերություն այօսրվա իշխանական եռյակին, որ հազիվ է հայերեն արտասանում, Լևոնը տիրապետում էր հայերենին: Արդեն գրագետ ու առանց ակցենտի հայերենը խորթ է հնչում:

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՅԼընտրանք

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ: Կարծում եմ Այլընտրանքը խիստ տեղի շեշտադրումներ է անում, ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր եւ հետո նոր հավակնել իշխանության:
    Այն, որ այժմյան ընդդիմությունը հիմնականում ծրագիր չունի ու դատարկ հայհոյախոսությամբ է զբաղված, դրա հետ համաձայն եմ, ու շատ ցավալի է, որ այդպես է։ Բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է գնալ առաջին իսկ պատահած ծրագրի ետևից, թեկուզ այն վատ ուղով տանող լինի։ Ես էլ ասում եմ, որ ծանոթացա նրանց ծրագրին ու հենց իրենց ծրագիրը շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Թաքնված թակարդ է։ Ու նրանք շատ լավ կողմօրոշվեցին ստեղծված իրավիճակում, երբ ժողովուրդն արդեն զզվել է ընդդիմության դատարկախոսությունից ու սպասում է որոշակի ծրագիր ունեցող ուժի։ Ու այստեղ էլ հայտնվում է Այլընտրանքը ու ներկայացնում է առաջին հայացքից բավականին պրակտիկ ու գործող ծրագիր, որը սակայն իրականում սխալ բանի է տանում։

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ հետո, պետք չէ վախենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականից: Ի վերջո, նրա թիմում կային բազմաթիվ խելացի մարդիկ ու եթե նրանք, գիտակցելով իրենց սխալը, փորձում են շտկել այսօրվա ավելի վատացած իրավիճակը, դրանում քննադատելու բան չկա:
    Իհարկե, վստահ եմ, որ կլինեն ազնիվ մարդիկ, որոնք Լևոնի թիմում էին ու հիմա հասկանում են նախկին սխալները, բայց Այլընտրանքի պարագայում նորից տեսնում եմ ժողովրդին մոլորեցնել փորձող վնասակար ծրագիր։
    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է Լևոնի ոճին, ապա այո, ի տարբերություն այօսրվա իշխանական եռյակին, որ հազիվ է հայերեն արտասանում, Լևոնը տիրապետում էր հայերենին: Արդեն գրագետ ու առանց ակցենտի հայերենը խորթ է հնչում:
    Մաքուր ու գեղեցիկ հայերենը իհարկե գովելի է, բայց ցավալի է, երբ այն չի զուգակցվում ազնիվ ու բարեբեր գործունեությամբ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՅԼընտրանք

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ: Կարծում եմ Այլընտրանքը խիստ տեղի շեշտադրումներ է անում, ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր եւ հետո նոր հավակնել իշխանության: Կազմակերպությունը փորձում է արթնացնել հասարակությանը, որն այսօր քնած է ու ահաբեկված: Անտարբերությունը հաղթահարելը եւ անպատժելիության մթնոլորտ վերացնելը գերխնդիր են այսօրվա Հայաստանի համար: Ու եթե Նիկոլն ու նրա ընկերները գոնե տասը տոկոսով կարողանան իրականացնել իրենց ծրագրերը, ուրեմն հաջողել են:
    Եվ հետո, պետք չէ վախենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրվականից: Ի վերջո, նրա թիմում կային բազմաթիվ խելացի մարդիկ ու եթե նրանք, գիտակցելով իրենց սխալը, փորձում են շտկել այսօրվա ավելի վատացած իրավիճակը, դրանում քննադատելու բան չկա:
    Ինչ վերաբերում է Լևոնի ոճին, ապա այո, ի տարբերություն այօսրվա իշխանական եռյակին, որ հազիվ է հայերեն արտասանում, Լևոնը տիրապետում էր հայերենին: Արդեն գրագետ ու առանց ակցենտի հայերենը խորթ է հնչում:
    Միանգամայն համաձայն եմ ձեր հետ:

    Ինչքան տեղյակ եմ, Այլընտրանքը դա ոչ թե մի քաղաքական կառույց է, որտեղ մարդկանց մի խումբ ձգռում է իշխանության որևէ աթոռի, այլ Հկ որտեղ ցանկանում են հուսահատված ժողովրդի մեջ արթնացնել ազգայինի արժեքը, պայքարի ուժը, և հավատը: Որի կարիքը մեր ժողովուրդը իրոք ունի:
    Ի տարբերություն Ընդիմության, որը ժողովրդին հասցրեց մինչև ճաղերը և օգտագործեց իր աթողները ձեռք բերելու համար, իսկ երբ ստացավ ժողովրդին թողեց մենակ ընդդեմ ԳԱԶԱՆԻ/իշխանության/:
    Այլընտրանքի լոզունգը ` դա այն է, որ ցանկացած անդամ պատրաստ է դառնալ վերջինը , իր տեղը զիջելով վերջինին հանուն հանրապետության բարգավաճման:

    Եվ իսկապես Լևոն տեր Պետրոսյանին պետք չի ԲՈԲՈ սարգել: Ի տարբերություն մեր ներկայիս նախագահի, նա ուներ կոնկրետ ծրագիր և կոնկրետ գաղափարախոսություններ: Այլ բան , թե նա լավն էր, թե վատը կամ թե ինչ էր արել հանրապետության համար:
    Տվյալ պահին Քոչարյանը ոչ միայն թույլ ծրագրերի ու գաղափարներ չպարունակող հեքիաթներով է շարժվում, նա նաև հայերենով չի կարողանում գրագետ շարադրել :
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այլընտրանք ԼՏՊ-ՍՍ զույգին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.12.2007, 09:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •