Մեծ ճանապարհի փոքրիկ քարերը
Ռոբերտ Քոչարյանը քառօրյա այցով մեկնում է Ֆրանսիա: Ինքնին հասկանալի է՝ հանդիպելու է Ժակ Շիրակի հետ, գնալու է Ազնավուրի համերգին, խաչքարերով հագեցած ցուցահանդեսներ է բացելու եւ այլն: Մի խոսքով՝ Քոչարյանը հաստատ դժգոհ չի մնա: Ֆրանսիացիները երրորդ աշխարհի երկրների բռնապետիկներին սիրաշահելու մեծ փորձ ունեն, մանավանդ՝ եթե դա իրենց պետք է: Իսկ Քոչարյանը կարող է ինքն իրեն «ռելաքսե թույլ տալ. երկրում ամեն ինչ նորմալ է, ՀՀԿ-ում Սերժը վերահսկում է իրավիճակը, «Բարգավաճ Հայաստանիե համագումարը կայացել է առանց հոգեբանական էքսցեսների, Սամվել Բաբայանը կանխատեսելի է՝ ինչպես բալզակյան տարիքի տիկինը պարահանդեսի ժամանակ, Ստեփան Դեմիրճյանն ակնհայտորեն առաջնորդվում է Էրազմ Ռոտերդամցու հանրահայտ «Գովք հիմարությանե գրքի խորհուրդներով եւ այլն: Սերժ Սարգսյանի հավակնություններն են մի քիչ մտահոգում, բայց դա էլ, մեր մեջ ասած, անցողիկ երեւույթ է: Ի վերջո, ՀՀԿ-ի ցուցակը կոնսենսուսով է կազմվում:
Իսկ ահա «քաղաքական դաշտըե նախընտրական էքստազի մեջ է: Իշխանական ուժերը ձեւացնում են, թե իրենց կյանքի նպատակը «առկա դրական զարգացումներըե շարունակելն է, իսկ ընդդիմադիրները ձեւացնում են, թե գիշեր-ցերեկ միայն մի մտահոգություն ունեն՝ «ինչպե՞ս ձերբազատվել այս հանցախմբիցե: Ընդ որում, ընդդիմադիր ուժերի էլեկտորատը մոտավորապես նույնն է: Պարզապես բոլոր նրանք, ովքեր դպրոցում սովորելու ժամանակ մի նախադասության մեջ յոթ տառասխալ են արել, պատրաստ են իրենց ձայնը տալ Տիգրան Կարապետիչին, իսկ ընդամենը հինգ տառասխալ արածները կողմ են Ստեփան Դեմիրճյանի թեկնածությանը: Հասկանալի է՝ նրանք, ովքեր այդ տառասխալները արել են Երեւանի դպրոցներում, գերադասում են Արտաշես Գեղամյանի թեկնածությունը, իսկ նրանք, ովքեր դպրոցից բացակայել են, որովհետեւ տնամերձում գործ ունեին, առավել ռադիկալ քայլերի կողմնակից են եւ պատրաստ են գնալ «Հանրապետությունե կուսակցության առաջնորդի հետեւից:
Իրականում պրոբլեմն այն է, որ «ինչպե՞ս ձերբազատվել այս հանցախմբից» արտահայտությունն ինքնին սխալ է: Այսինքն՝ խնդիրն ի սկզբանե սխալ է դրված: Պետք է ոչ թե հանցախմբից ձերբազատվել, այլ այն մտածողությունից, որը հնարավոր է դարձնում այսպիսի հանցախմբի գոյությունը: Իսկ այդ մտածողության կրողներն այսօր հավասարապես ե՛ւ իշխանություններն են, ե՛ւ «ավանդական ընդդիմությունը»: Ի վերջո՝ միայն Քոչարյանը չէ, որ մեկնում է Ֆրանսիա: «Ավանդական ընդդիմության» լիդերներն էլ են դեգերում օտար ափերում՝ ամեն մեկն իր չափով:
Կա՞ արդյոք այլընտրանք ստրուկի այս հոգեբանությանը: Անկեղծ ասած՝ դժվար է պատասխանել այս հարցին: Խնդիրը շատ հստակ է. Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որը իշխանության է հասել եւ ամենաայլանդակ ձեւերով ստրկացնում է մյուսներին, եւ կան մարդիկ, ովքեր պատրաստ են «լեզու գտնել» ստրկացնողների հետ: Նրանք, իհարկե, մեծ հաշվով նույն գործն են կատարում, բայց սա չի նշանակում, թե այս ամենի դեմ պայքարողներ չկան: Կա՛ն: Օրինակ՝ «Այլընտրանքը»: Դա նույնիսկ կուսակցություն չէ: Դա պարզապես ազնիվ մարդկանց միություն է: Պարզապես մարդիկ, ովքեր առ այսօր «կուլ չեն գնացել» իրավիճակին, որոշել են համախմբվել ու ինչ-որ բան անել մեր երկրի համար: Կստացվի թե ոչ՝ երեւի մեզանից է կախված:
Իհարկե, «Այլընտրանքում» անհույս ռոմանտիկներ են հավաքված: Եվ իհարկե՝ մեծ է վտանգը, որ «Այլընտրանքը» հերթական անգամ ոտքը կդնի փոցխին եւ ճակատին հարված կստանա (երիտասարդ ու եռանդուն կոմսոմոլների պակաս երբեք չի զգացվել): Բայց մի՞թե դա պատճառ է, որ մենք հրաժարվենք նորմալ երկրում ապրելու մեր երազանքից եւ հանուն դրա պայքարելու վճռականությունից:
Ի վերջո՝ շարունակական հիասթափությունները միայն մեծացնում են վերջնական հաղթանակի արժեքը:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
http://www.chi.am/news/070217/print.htm
![]()




Մեջբերել


Էջանիշներ