Վելվետ ջան, ծնունդդ շնորհավո՜ր: Գրառումներդ սիրում եմ, դու էլ ակումբի հետաքրքիր մարդկանց իմ ցուցակում ես:
Ապրես, որ իռլանդական ժողովրդական երաժշտությունն () էդքան շատ ես սիրում, ապրես, որ հետաքրքիր աստերիքս ու բլոգ մը ունես...
Քո պատվին որոշել էի հայերեն բառերի գծիկով, անջատ, միասին գրվելու կանոնների թեմա բացեմ, որ ակումբցիների ձեռքի տակ լինի, քեզ շատ չջղայնացնեն, բայց ժամանակ չեմ ունենում:
Քեզ ի՞նչ մաղթեմ. մի քիչ դժվար ա ծանոթ-անծանոթին մաղթանք հղելը: Զգացվում է, որ նպատակասլաց ես, էդպես էլ շարունակիր:
Դե որ ասում ես` փեսացուներ մի 7 տարի հետո մաղթենք, քեզ հիմա մի հատ սեղանի անկյուն եմ մաղթում, որ վերևում արդեն մաղթած զամշից փեսացուները 7 տարի հետո հայտնվեն:
Երջանի՛կ եղիր:
Էջանիշներ