User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: E3 2011. խաղային աշխարհի այս տարվա խոշորագույն իրադարձությունը

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    E3 2011. խաղային աշխարհի այս տարվա խոշորագույն իրադարձությունը

    Երեկ մեկնարկել է այս տարվա E3-ը: Խաղերի արվեստը սիրող ու գնահատող բոլոր մարդկանց հրավիրում եմ այս թեմա՝ քննարկելու նորությունները, իրար հետ կիսելու տպավորություններն ու պարզապես հետաքրքիր քննարկումներ ծավալելու:

    Թեման կթարմացնեմ այնքան, ինչքան ժամանակս կհերիքի: Բոլոր նրանց, ում նույնպես հետաքրքրում է այս թեման, խնդրում եմ պասիվ չմնալ և լայն հասարակությանը ծանոթացնել խաղային աշխարհի ամենահետաքրքիր նորությունների հետ : Պարզապես հիշենք մեկ բան. փորձենք գրել ինչքան հնարավոր է մանրամասն ու հիմնավորված, քանի որ միշտ էլ ավելի հետաքրքիր է կարդալ հենց այդպիսի գրառումները: Սքրինշոթներն ու վիդեոները ողջունվում են, լավ ձևավորված ու գրված նորությունները խրախուսվում են կանաչ քառակուսիներով :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.06.2011)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Call of Duty: Modern Warfare 3

    Վերջապես խաղային վիդեո: Այն հստակ կերպով ցույց է տալիս, որ CoD-ը շարունակում է հետևողականորեն բնաջնջել ողջ աշխարհը: Շուտով էլ ոչ մի քար քարի վրա չի մնա: Այս անգամ Նյու Յորքի բախտը չի բերել. աչքդ ուր թեքես՝ վառվող երկնաքերներ են ու խորտակվող նավեր: Երկնքում աղմկում են կործանիչներն ու ուղղաթիռները, ջրի վրա լողում են նավերի բեկորներ, իսկ ջրի տակ... Ջրի տակ հատուկ նշանակության ջոկատը մոտենում է թշնամու սուզանավին: Պայթյուն, մարտիկները թափանցում են ներս, կարճ բախումներ... Ապա՝ հրթիռային հարված:





    Ընդհանուր առմամբ կարելի է ասել մի բան. CoD-ը ոնց կար, էդպիսին էլ մնացել է: Ոչ մի որակական փոփոխություն չկա: Գրաֆիկան նույնն է, գեյմփլեյը նույնն է, հնարքները նույնն են: Լճացու՞մ: Մի բան պարզ է. մի քանի միլիոն վաճառված օրինակները այսպես թե այնպես արդեն ապահովված են:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.06.2011), Altair (11.06.2011), aragats (08.06.2011), Freeman (08.06.2011), Sagittarius (10.06.2011)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Assassins’ Creed: Revelation. CG-թիզերը

    Ubisoft-ի կոնֆերենցիան, բնականաբար, չէր կարող չներառել AC:R-ի մասին գոնե ինչ-որ նորություն: Գեյմփլեյը մեզ դեռ ցույց չեն տալիս, շարունակում են ախորժակներս գրգռել հատուկենտ սքրիշոթներով, բայց փոխարենը կարող ենք դիտել խաղի CG-թիզերը, որն ուղղակի շքեղ է, ուրիշ բառ չունեմ ասելու:

    Ինչպես հայտնի է՝ ըստ սյուժեի՝ արդեն բավականին տարիքով, բայց դեռ նույքան ճկուն ու ուժեղ Էցիոն մեկնում է Կոնստանդնուպոլիս՝ իր անվանի նախնու՝ Ալտաիրի հետքերով գնալու համար: Նոր թիզերը բավականին լավ «որսացել» է խաղի ոգին. թե՛ մարտական տեսարանները, թե՛ մնացած ամեն ինչը շատ մոտ են իսկական խաղերին:





    AC-ն հասունանում է. փաստ է: Ինչը միանշանակ լավ է:

    Մի քանի սքրիշոթներ.












    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 08.06.2011, 21:21:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.06.2011), Altair (11.06.2011), aragats (08.06.2011), Freeman (08.06.2011), Sagittarius (10.06.2011)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Hitman: Absolution-ի CG-տրեյլերը և թողարկման թիվը

    Eidos-ը իր քաչալ կիլլերի երկրպագուներին է ներկայացրել մի բավականին տարօրինակ տրեյլեր: Գրաֆիկայի, անիմացիայի, նույնիսկ ավանդական սև կոստյումի ու կարմիր փողկապի առումով ամեն ինչ նորմալ է, դա չէ խնդիրը: Հարցն այն է, որ տրեյլերում Հիթմենը դաժանաբար ու բավականին աղմկոտ կերպով ոչնչացնում է ինչ-որ մի առանձնատան բոլոր պահակներին: Այնինչ՝ համար 47-ը միշտ հայտնի է եղել իր «անտեսանելի» գործելաոճով. եկար, ինչ-որ բան բզբզացիր, քեզ ոչ ոք չնկատեց, իսկ հետո թիրախդ մեռավ «դժբախտ պատահարից»:





    Ինչևէ, թրեյլերի վերջում ցնցուղի տակի մերկ աղջիկը հարցնում է. «Քառասունյո՞թ»: Այսինքն՝ ճանաչում է Հիթմենին: Այսինքն՝ շատ հնարավոր է, որ այդ աղջիկը Դայանան է՝ Հիթմենի հավատարիմ կոնտակտը նախորդ բոլոր խաղերի ընթացքում: Արդեն գուշակություններ կան, որ դա ոչ թե սովորական կոնտրակտ է 47-ի համար, այլ սեփական նախաձեռնությամբ սկսած պայքար, որ Դայանան կարող է ուղղակի պատանդ լինել այդ տանը, իսկ Հիթմենը եկել է նրան ազատելու և չի մտահոգվում գաղտնիության մասին, և այլն և այլն: 2012-ին հաստատ կիմանանք:













    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.06.2011), aragats (08.06.2011), Freeman (08.06.2011), REAL_ist (08.06.2011)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Tomb Raider-ի ցուցադրությունը

    Բավականին վաղուց հայտնի է, որ Crystal Dynamics-ը ստեղծում է մի նոր Tomb Raider, որը նման չի լինելու նախորդներին, քանի որ լինելու է ավելի շատ survival, քան թե adventure-action: Ինչը նշանակում է հաշվել յուրաքանչյուր փամփուշտը, վախենալ յուրաքանչյուր ստվերից, ավելի շատ փախչել, քան թե կռվել և այլն: Ըստ սյուժեի՝ երիստասարդ Լարան նավաբեկությունից հետո ընկնում է մի տարօրինակ կղզի, որտեղ նրան սպասում են բազմաթիվ փորձություններ: Ցուցադրությունը ներկայացնում է խաղի ամենասկիզբը: Լարան ուշքի է գալիս, ազատվում է կապանքներից... Եվ սկսվում է փախուստը:



    Ընդհանուր տպավորություններս միջին են: Միանշանակ ողջունում եմ Tomb Raider ֆրենչայզի բնույթը փոխելու այս փորձը, բայց վախենում եմ, որ իրականացումը թույլ լինի: Ձայնային ձևավորումը չհավանեցի. Լարային հնչյունավորող դերասանուհին չափը մի քիչ անցնում է: Գիշերով եթե սա բարձր ձայնով խաղաս, ապա բոլոր հարևանները մտածելու են, թե թոռնո ես նայում, ոչ ավել, ոչ պակաս: Գրաֆիկան՝ միջին. հուսանք, որ մինչև թողարկումը՝ 2012-ի վերջ, կմշակեն: QTE-event-ները (սեղմիր X կոճակը ճիշտ պահին) չսիրեցի:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (11.06.2011), aragats (08.06.2011)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mass Effect 3. վերջապես իսկական գեյմփլեյ

    Bioware-ը, բնականաբար, E3-ին ներկայացել էր իր ամենաուժեղ զենքով՝ Mass Effect 3-ով: Ներքևի տեսանյութում ստուդիայի ղեկավարը և խաղի պրոդյուսերներից մեկը ցույց են տալիս, թե ինչպես են ձայնային ղեկավարում ավելացրել խաղի մեջ (դիալոգի համապատասխան տողը ընտրելու համար բավական է պարզապես այն բարձրաձայն կարդալ): Այնքան էլ տպավորիչ նորամուծություն չէ, մեր մեջ ասած. ավելի հետաքրքիր է գեյմփլեյը նայելը: Ցավոք սրտի՝ այս ոլորտում կարծես թե ոչ մի բան չի փոխվել: Ինչևէ, մենք Mass Effect-ը ոչ թե կռիվների համար ենք սիրում, այլ մանրամասն մշակված ու ունիկալ տիեզերքի, հետաքրքիր պատմության ու մշակված կերպարների:





    Նաև հայտնի է դարձել խաղի թողարկման օրը. 2012 թվի մարտի 6:

    Սպասենք տարվա վերջին և խաղի թողարկմանը:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (11.06.2011), aragats (08.06.2011)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Far Cry 3-ը 2012-թվին. Ubisoft-ը բացում է խաղաթղթերը

    Ubisoft-ը վերջապես խոստովանեց, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ աշխատում է Far Cry 3-ի վրա: Խաղը աֆրիկական փոշոտ սավանաներից վերադառնում է իր օրորոցը՝ դեպի կանաչ արևադարձային կղզի: Գլխավոր հերոսը, կարծես թե, այդ կողմերում կորցրել է կնոջը և հիմա փորձում է ինչ-ինչ պատասխաններ ստանալ: Խաղի ցուցադրությունը սկսվում է այն պահից, երբ ԳՀ-ն ապարատի օբյեկտիվով սարի լանջից հետևում է ներքևի ճամբարում գազանություններ անող չարագործներին: Ապա՝ AKM-ի խզակոթով հարված՝ գլխին, արթնացում՝ արդեն ճամբարում, կապկպված ձեռքեր, ոտքերին կապված բետոնի կտոր ու ներքևում՝ խորը գետ: Ու այստեղ սկսվում է ցուցադրության ամենաանսպասելի ու փայլուն մասը. կիսաշիզոֆրենիկ-կիսափիլիսոփա չարագործի մենախոսությունը: Անկեղծ՝ ես նման որակի աշխատանք չէի սպասում Far Cry-ում: Դա հարկավոր է լսել... Ինչևէ. խոսակցությանը (Did I ever tell you the definition of insanity?) հետևում են կրակոցները, ԳՀ-ն դանակը մտցնում է ինչ-որ մեկի սիրտը, ինչ-որ ուրիշների գնդակահարում է, փորձում է ուղղաթիռ փախցնել... Մի խոսով՝ ինքներդ կտեսնեք:





    Գրաֆիկան բավականին լավն է. ոմանք այն նույնիսկ համեմատում են առաջին Crysis-ի հետ: Ես դրա հետ համաձայն չեմ (ինչքան չլինի՝ նաև կոնսոլների համար է ստեղծվում), բայց պատկերը իրոք տպավորիչ է: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի խաղի մեխանիկան՝ open world, թե՞ սյուժետային հստակ գծով:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (08.06.2011)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Bioshock: Infinite-ի ցուցադրությունը, գեյմփլեյ

    Bioshock: Infinite-ի գործողությունները, ի տարբերություն իր ստորջրյա նախորդների, տեղի են ունենում նախորդ դարասկզբի ԱՄՆ-ի մի հսկայական թռչող քաղաքում, որտեղ, բնականաբար, ամեն ինչ թարս է գնացել, ու հիմա կիսավեր քաղաքը ճռռում է քաղաքացիական պատերազմի բեռի տակ: Մի մասնավոր խուզարկու (այսինքն մենք՝ խաղացողներս) չգիտես ինչպես հայտնվում է այդ քաղաքում ու իսկույն ընկնում է խառը պատմությունների մեջ: Նպատակը գերբնական հատկություններով օժտված մի աղջկա փրկելն է: Ամեն ինչից դատելով՝ այս նախագիծը չափազանց խոստումնալից է, երևի այս տարվա ամենահետաքրքիր խաղերից մեկն է լինելու: Տեղական արտադրության Big Daddy-ները առկա են, ասում են:





    Բոնուս. ինն ամիս առաջվա վիդեո, 10 րոպե մաքուր գեյմփլեյ


    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.06.2011)

  17. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Battlefield 3. թողարկման ամսաթիվը

    DICE-ն ու EA-ն վերջապես խաղասեր հասարակությանը հայտնել են, թե երբ է նախատեսված ավարտել խաղի մշակումն ու սկսել վաճառքը: 2011-ի հոկտեմբերի 25-ին: Խաղի հիմնական ու ամենաուժեղ հակառակորդը՝ CoD:MW3-ը, թողարկվելու է մոտ երկու շաբաթ ավելի ուշ: Նոր Battlefield-ը, փաստորեն, ուղիղ այդքան ժամանակ կունենա՝ ժանրի երկրպագուների ուշադրությունը գրավելու համար: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում. տեսնենք, տեսնենք...

    Տանկ, տանկ, տա՜նկ




    Անիմացիան, շարժիչի հնարավորությունները


    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (08.06.2011)

  19. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Assassin's Creed: Revelations. ե՞րբ



    Կարճ ասած՝ այս տարի՝ նոյեմբերի 15-ին: Մնաց ընդամենը հինգ ամիս: PC-ն անցած անգամվա նման հետ չի մնա. բոլոր երեք տարբերակները լույս են տեսնելու միաժամանակ:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (10.06.2011), Altair (11.06.2011), Armen.181 (09.06.2011), Freeman (09.06.2011), Moonwalker (09.06.2011), Sagittarius (10.06.2011)

  21. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Elder Scrolls: Scyrim-ի գեյմփլեյը

    [հաշվում ա, թե ինչքան ա մնացել մինչև նոյեմբերի 11-ը]



    DIXI
    carpe noctem

  22. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Wii U: Նոր խաղային կոնսոլ Nintendoի կողմից

    Հայկօի գործը մի փոքր թեթևացնեմ: E3՝ իրոք որ տարվա գլխովոր իրադարձությունն է խաղային աշխարհում: Եվ ահա հունիսի 7ին E3ում Nintendoն ներկայացրեց իր նոր խաղային կոնսոլը՝ Wii U, որը ապահովում է HD 1080p որակի պատկեր: Կոնսոլի մաս է կազմում 6.2 ձյույմանոց Wii U touchscreen controllerը՝



    Այս նոր ղեկավարման վահանակը, ի տարբերություն նախորդ Wii-ի խաղացողին հնարավորություն է տալիս ունենալ միաժամանակ երկու էկրան, սա Nintendoի կարծիքով տալիս է հետևյալ հիմնական առավելությունները՝
    - Զուգակցել խաղը և հեռուստացույց դիտելը,
    - multiplayer խաղի դեպքում սեփական վահանակի էկրանին տեսնել և ղեկավարել այնպիսի ինֆորմացիա, որը հասանելի չի լինի մնացածին. անհատական զգացմունքներ:

    Այս քայլով կարծես թե Nintendoն փորձում է նվիրված գեյմերների ուշադրությունը գրավել, որոնց համար կարևոր է խաղի ընթացքում ցանկցած տակտիկական քայլ և իմֆորմացիա «թշնամուց» գաղտնի պահելը, թե չէ մամա-պապաները սկի խաղի հաշիվը չեն հիշում

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armen.181 (10.06.2011), Freeman (10.06.2011), Հայկօ (10.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Lenovo - խոշորագույն համակարգչային ընկերություն։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 110
    Վերջինը: 11.07.2014, 09:47
  2. Վաճառք. Մանանա Հենդ-Մեյդ. «Նոր Տարվա Հավաքածու-2011»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 46
    Վերջինը: 29.11.2011, 22:36
  3. 2011 Ռեգբիի Աշխարհի Առաջնություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.09.2011, 10:44
  4. Նոր տարվա/Ամանորի երգեր (2011)
    Հեղինակ՝ AMP3s, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.12.2010, 20:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •