Մի մասն էլ կարդացի (մինչև 22-րդ հատվածը):
Տաքսու պատմությունները՝ ինդիգո երեխաների, մեկ դոլլարի մասին, շատ լավն են: Ոնց որ ֆիլմից լիներ: Իզուր չի, որ մասնագիտությամն ռեժիսոր ես:
Ուզում եմ կանգ առնել մի պատմության վրա՝ կապված «չկայացված հանդիպման» հետ:
Մելխիսեդեքը կանգնած է լուսանշանի մոտ ու չի անցնում փողոցը, իսկ դու քշում գնում ես՝ էդքան ափսոսալով, որ քո սպասված հանդիպումը չկայացավ: Բայց ինձ որ լսես, էդ հանդիպումը հենց դա էր, ու ինքը կայացավ:
Դու մեզ ասում ես, որ պատահական ոչինչ չկա. էն, որ մեկը հիմա կարդում է քո գրածը, պատահական չի, էն, որ մյուսը կիսատ է թողնում, դա էլ պատահական չի: Դու մեզ ցույց ես տալիս քո համոզմունքը, որ պատահականություններ չեն լինում, և ամեն ինչ իր իմաստն ունի, բայց ինքդ մոռանում ես դրա մասին, երբ հերթը գալիս է Մելխիսեդեքի հետ «չկայացված հանդիպմանը»: Դու այն վերագրում ես քո սխալ մտքրեին, որ արժանի չէիր դրան: Էս հատվածը շատ լավն է, բայց պիտի վիճեմ հետդ.
Ես ուզում եմ, որ դու վերանաս քո «անարժանության մասին մտքերի» տեսությունից ու կենտրոնանաս «ոչինչ պատահական չէ» տեսությանդ վրաԱյսօր ես բացարձակ համոզված եմ նրանում, որ դա՝ Դրունվալո Մելխիսեդեքն էր: Ինձ համար այնքան մեծ էր նրան հանդիպելու ցանկությունն ու կարիքը, որ ես ստեղծեցի այդ հնարավորությունը՝ հանդիպել նրան:
Ստեղծեցի ու չհավատացի դրան: Քանզի ես ունեմ շատերին յուրահատուկ մի հիմար հատկություն. համարել, որ ես՝ արժանի չեմ: Սովորական, տրադիցիաներից, կրոնից բխող անարժանապատվություն:
Երբ Աստծոց խնդրում ենք մեկ դոլար, մենք հիմնականում ստանում ենք այն, քանզի վստահ ենք, որ արժանի ենք այդ դոլարին: Բայց երբ խնդրում ենք միլլիոն դոլար, ինչ խոսք, որ չենք ստանում: Որովհետև առաջին միտքը, որ պտտվում է մեր գլխի մեջ, այն է, որ մենք արժանի չենք միլլիոնի: Եվ Տիեզերքը, կամ Աստված, - ինչպես կուզեք՝ անվանեք, - լսում է մեր այդ ամենաառաջին միտքը. “Ես անարժան եմ”, - և պատասխանում է, ինչպես միշտ, իր միակ պատասխանով. “Այո”: Ինչպես յուրաքանչյուր քո տված հարցին է Նա պատասխանում. “Այո”: Այսինքն, ցանկանում ես անարժան լինել՝ եղիր անարժան, մնա առանց միլլիոնի: Այնքան ժամանակ, քանի ինքդ կհասկանաս, որ արժանի ես:
Պատահական չէր, որ դու տեսար նրան ու անցար նրա կողքով: Ամեն ինչ էդպես էլ պիտի լիներ: Չէ՞ որ քեզ ապացույց էր պետք, որ զատիկը չի խաբում, որ դա նշան է, և դու հետևում ես նշանին: Չէ՞ որ քեզ պետք էր տեսնել էդ մարդուն, որ համոզվես՝ էդ ամենն իրական է, էն ինչին դու հավատում ես, իրական է: Բոլոր նշաննները՝ սկսած ինքնիրեն միացող ձայնարկչից, վերջացրած զատիկով ու ուղևորի ընտրած ճանապարհով, դրանք տանում են նպատակին, ու իզուր չեն: Ու դու ստացար դրա ապացույցը: Եվ հենց դա էր ձեր հանդիպումը, որը կայացավ: Ավել քեզ ոչինչ պետք չէր:
Մտածիր դրա մասին:
«Իրական 2012 թվական» ֆիլմի սցենարի մասին պատմությունն էնքան տպավորիչ էր: Դու շատ հետաքրքիր իդեալիստ ես, ու էնքան եռանդ կա մեջդ, որը հենց քո գաղափարներից է գալիս: Ֆիլմը նայելուց հետո զայրանալ ու որոշել էդ ֆիլմի նոր սցենարը գրել, որը կլինի ավելի իրական: Էդպիսի բան դեռ չէի լսել: Ու դեռ դա էլ քիչ է, գլխավոր դերերում դնել նյուէյջական գրողներին՝ Նիլ Դոնալդ Ուոլշ, Դրունվալո Մելխիսեդեք, Լի Քերրոլլ, Ֆրեդ Սթերլինգ: Ինչքան պիտի մարդ ոգևշնչված լինի իր համոզմունքներով, որ էդպիսի բան նախաձեռնի: Գժվելու բան է:
Ափսոս, որ էդքան գրել ես ու վերջի վրա կանգնել: Ամեն դեպքում, կարծում եմ, դեռ կավարտես:
Իսկ ես անցնեմ մյուս մասերի ընթերցանությանը:
Շատ հավես է կարդացվում:
Էջանիշներ