User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Նախաբան Մատեան Երանության

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.

    Եվ այսպես, քաղաքակրթություն քաղաքակրթության հետևից, մենք հաջորդում ենք մեկմեկու, մեր լուման դնելով այդ համատիեզերական մեծ փորձի մեջ: Գալիս ենք, անում մեզ հասանելիք գործը, ու հետո գնում ենք, տեղը զիջելով հաջորդներին:

    Այդ “գնալը” ոմանք անվանեցին Աշխարհի Վերջ, կամ Արմագեդդոն, կամ Ապոկալիպսիս, ինչպես կուզեք: Այն տեղի ունեցավ Ատլանտիդայի հետ, դրանից առաջ՝ Լեմուրիայի հետ:

    Ֆիզիկապես դա արտահայտվում էր հետևյալ կերպ. Երկիր-մոլորակն ուղղակի մի թեթև “թափ էր տալիս իր ուսերը”, այսինքն՝ փոխում էր իր առանցքը: Ոմանք ասում են, որ հին ու նոր առանցքների միջև տարածքը կազմում էր 6666 կիլոմետր: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, թե ի՞նչ ավերումների է դա բերում: Եվ արդյո՞ք դրա մասին չի գրված Աստվածաշնչում, որպես Մեծ Ջրհեղեղի:

    Մեզ հետ էլ պետք է նույնը կատարվեր, հիշու՞մ եք: Բոլոր կրոններն էին սպասում դրան: Մոտավորապես 2000 թվականին, մի 10-15 տարի այսուայն կողմ, բոլոր կրոնները սպասում էին աշխարհի վերջին: Ասեմ, որ հիմա վերջիններս խոսակցություններ են տանում այն մասին, որ աշխարհի վերջը հետաձգվել է մինչև 3000 թվական: Դե, թող նրանք առայժմ որոշեն, իսկ մենք՝ եկեք այդ ընթացքում պարզենք, թե այնուամենայնիվ, ինչու՞ այն տեղի չունեցավ:

    Մի՞թե Աստված խաբեց մեզ…

    Քրայոնը և նյու-էյջական մյուս ներկայացուցիչներն ասում են, որ փոխվեց Աստծո ծրագիրը:

    Ընդամենը 50-60 տարիների ընթացքում, մոտավորապես քսաներորոդ դարի սկզբներից սկսած, մարդկությունն այնքան լավ կատարեց իր գործը, այն գործը, ինչի մասին մենք խոսեցինք քիչ վերևում, - որ կորավ անհրաժեշտությունը քաղաքակրթության հերթական վերացման: Ստացվեց այնպես, որ մենք ինքներս կարող ենք անցնել զարգացման հաջորդ փուլը, ինքներս կարող ենք առաջ տանել Տիեզերական էվոլյուցիան: Ուրեմն էլ չկա իմաստ, որ գան նորերը, և նորից սկսեն ամեն ինչ զրոյից:

    Ուրեմն, կորավ անհրաժեշտությունը հերթական աշխարհի վերջի, կարիք չկար արդեն, որ երկրագունդը փոխի իր առանցքը: Բայց դրա հետ միասին առաջ եկավ մի նոր պրոբլեմ, որը հնարավոր չէր որևէ կերպ չլուծել:

    Իր էվոլյուցիոն հաջորդ փուլն անցնելու համար, Տիեզերքում իր ճիշտ դիրքը գրավելու համար, ինչպես նաև Տիեզերքի հետ մեր ապագա ճիշտ էներգետիկ կոնտակտի համար, Երկրագնդին հարկավոր էր նոր մագնիսական առանցք ունենալ: Քանզի մագնիսական դաշտերը շատ կարևոր են մեր կենսաբանության համար: Բացի այդ, մագնիսական դաշտերն ազդում են մեր հոգևոր գիտակցության վրա:

    Մինչև Աստծո ծրագրի փոխվելը մեր մոլորակի ֆիզիկական և մագնիսական առանցքները համարյա մեկ տեղ էին գտնվում և դա լրիվ համապատասխանում էր մեզ՝ մեր այն վիճակի մեջ, որտեղ մենք շատ քիչ հոոգևոր փորձ էինք ձեռք բերում: Այսինքն, մեր երեկվա կյանքում, որտեղ մենք չունեինք բոլոր այդ գիտելիքների կարիքը, չէ՞ որ “այսօրվա” կյանքի մեջ մենք արդեն չէինք լինելու, “այսօրվա” մեջ մենք արդեն գրանցված չէինք:

    Բայց այսօր, քանի որ մնացինք, մեզ անհրաժեշտ են այդ գիտելիքները, մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ո՞վ ենք մենք իրականում, մեզ անհրաժեշտ են նոր հոգևոր գիտելիքներ: Այժմ մեզ անհրաժեշտ է ավելի զարգացած լինել:

    Որքան հեռու են գտնվում իրարից մոլորակի ֆիզիկական առանցքի բևեռներն ու մագնիսական դաշտի բևեռները, այնքան ավելի բարձր հոգևոր զարգացում ունեն մոլորակի բնակիչները:

    Բացի այդ, մենք հնարավորություն չունեինք հեռանալ մեր մոլորակից, բայց շուտով, երբ դրանով զբաղվենք, մեզ անհրաժեշտ կլինի երկրի մագնիսական դաշտից մաս տանել մեզ հետ: Մեր հոգևոր և ֆիզիկական առողջությունը պահպանելու համար մեզ համապատասխան մագնիսական դաշտ է անհրաժեշտ:

    Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք Քրայոնին բերեցին Երկիր մոլորակ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  3. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.

    * * *

    Լավ: Այս հարցերում խորանալը մեզ առավել շատ հարցեր կբերի, և ես զգում եմ, որ կարող եմ հեռանալ կոնկրետ թեմայից: Հետաքրքրվողները կարող են անդրադառնալ համապատասխան գրականությանը, ինչը լիքն է այսօր ամենուր:

    Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր պատմությանը: Շարունակենք այն տեղից, երբ աշխարհի վերջը չեղյալ հայտարարվեց:

    Եվ մենք՝ մնացինք:

    Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նոր մարդիկ չեն գալիս: Իհարկե, գալիս են: Անպայման գալիս են: Գալիս են, որպեսզի օգնեն մեզ անցնելու մեր զարգացման հաջորդ փուլը: Առանց նրանց մենք չէինք կարողանա այդ անել, քանզի մենք նախատեսված չէինք դրա համար, չէ՞ որ մենք պետք է վերանայինք…

    Նոր մարդիկ գալիս են: Սկսած 1978 թվականից, սկզբում՝ սակավաթիվ, բայց այսօր արդեն հոծ բազմությամբ, նրանք սկսել են գալ մեր զավակների, մեր թոռների մեջ, սկսել են գալ ու խառնվել մեզ, փոխել մեր կյանքը:

    Այդ նոր մարդիկ են. ինդիգո երեխաները:

    Այսօր, հավանաբար, արդեն չկա ընտանիք, որը չունի այդ նոր մարդկանց իր մեջ: Ուշադիր նայեք ձեր երեխաներին ու թոռներին, և դուք կտեսնեք, որ նրանք ուրիշ են: Ուշադիր նայեք ձեր նոր ծնված զավակի կամ թոռան աչքերի մեջ ու ինքներդ կտեսնեք, թե որքան իմաստուն են այդ աչքերը: Որքան հին իմաստություն կա նրանց մեջ: Մի՞թե դուք այդքան իմաստուն էիք, երբ ծնվեցիք… Փորձեք հիշել: Կարո՞ղ եք:

    Հարցրեք ձեր նոր խոսել սովորած թոռնիկին, թե ի՞նչ է նա ցանկանում, որ դուք իմանաք, ու կտեսնեք, թե որքան բան ունի նա ձեզ ասելու: Միայն թե ուշադիր եղեք ու փորձեք հասկանալ նրա ասածի իմաստը:

    Կասեք, որ նոր սերունդը միշտ էլ տարբերվում է հնի՞ց: Իհարկե: Ես էլ միշտ լսել եմ մեծերից և ինքս էլ միշտ կրկնել եմ, որ, եթե երեխան ծնողից խելոք չէ, ուրեմն ծնողն իր կյանքը իզուր է ապրել:

    Բայց այստեղ էվոլյուցիոն զարգացման մասին չէ խոսքը: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր լույս աշխարհ են գալիս արդեն “Աստծո ծրագրի փոխվելուց հետո”: Նրանք արդեն լրիվ ուրիշ են: Ասում են, որ ուրիշ է նույնիսկ նրանց ԴՆԹ-ն:

    Ուրիշ են նրանց գիտելիքները՝ նրանք գալիս են արդեն այդ գիտելիքներով, իսկ մենք՝ իզուր ճիգեր ենք գործադրում սովորեցնել նրանց այն բանին, ինչի կարիքը նրանք չունեն: Այդ նրանք են եկել՝ մեզ սովորեցնելու… Եվ սովորեցնում են: Ուշադիր եղեք ձեր նոր կյանքի նկատմամբ ձեր նոր սերնդի հետ, և կհամաձայնվեք, որ ես ճշմարիտ եմ: Չի՞ պատահել ձեր հետ արդյոք, որ ձեր երեք տարեկան թոռնիկը/զավակը սովորեցնի ձեզ, թե ինչպես պետք է վարվել համակարգչի հետ:

    Ուրիշ է նաև նրանց հավատը: Նրանք այս աշխահր են գալիս արդեն բացարձակ հավատով Աստծո նկատմամբ:

    Իսկ փորձե՞լ եք արդյոք դուք նրանց խաբել: Նույնիսկ մանրուքներում: Ասենք, հյուր եք գնում երեկոյան, իսկ փոքրիկին ասում եք, թե պապան՝ մամային բժշկի է տանում: Պարզե՞լ եք արդյոք դուք արդեն, որ դա անհնար է՝ նրանց խաբելը:

    Չմերկախոսելու համար, երկու դեպք պատմեմ, որին առընչվել եմ: Վերադառնանք տաքսուն:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    * * *

    Ուղևորներս են՝ երիտասարդ մի ընտանիք. հայրը, մայրը, մոտ վեց տարեկան ավագ որդին և մոտ երեք տարեկան զույգ կրտսեր որդիները: Այնքան հմայիչ են այս երեխաները, այնքան գեղեցիկ ու կյանքով լիքը, որ հայացքս նրանցից կտրել չեմ կարողանում ու հայելու մեջ անընդհատ նրանց եմ հետևում:

    Իսկ նրանք՝ հանգիստ չունեն, նունիսկ մեկ վայրկյան: Նկատում են ամեն ինչ, թե դրսում և թե մեքենայի ներսում: Եվ կիսվում են իրենց տպավորություններով մեկմեկու հետ, ծնողների հետ: Իսկ ծնողներն էլ, իհարկե, պատասխանում են նրանց, բայց հիմնականում իրար հետ զրույցով են զբաղված և այնքան էլ ուշադիր չեն երեխաների խոսքերին:

    Մեկ էլ, մոր երկու կողքերին նստած զույգ տղաներից մեկը դիմում է մորը.

    - Մամ, մամ, լսիր: Երբ ես մեծ տղա էի…

    Թե իմ՝ երեխայից հեռու լինելը, թե ծնողների բարձր խոսակցությունը և թե իմ վատ անգլերենը, ինձ թույլ չեն տալիս հասկանալ, թե ի՞նչ է փոքրիկն ասում: Իսկ ծնողները չեն լսում նրան, նրանք իրենց խոսակցությամբ են տարված: Փոքրիկը նորից քաշում է մոր թևը, ապարդյուն փորձում է գրավել մոր ուշադրությունը.

    - Մամ, լսիր, մամ… Երբ ես մեծ տղա էի…

    Իզուր ջանքեր: Ծողներն իրենցով են զբաղված: Իսկ ես էլ՝ առաջվա պես ոչինչ չեմ հասկանում նրա հաջորդ խոսքերից;

    Հարմար ակնթարթ եմ գտնում և միջամտում եմ ծնողների խոսակցությանը:

    - Ներողություն… Ձեր տղան ասում է. “Երբ ես մեծ տղա էի՞”… Ես ճի՞շտ հասկացա, - դիմում եմ հորը:

    - Այո, այո, նա այդ է ասում, - պատասխանում է նա ինձ: - Իսկ ինչու՞ եք հարցնում:

    - Իսկ ի՞նչ է դա նշանակում, - հարցնում եմ: - Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ է նա ցանկանում դրանով ասել:

    - Ոչ, - պատասխանում է հայրը: - Նրանք շատ են նման բաներից խոսում: Եթե բոլոր ասածներին ուշադրություն դարձնենք…

    - Բայց չէ՞ որ փոքրիկն ինչ-որ կոնկրետ բան է ասում, - հարցնում եմ ես: - Նա ասում է. “Երբ ես մեծ տղա էի…”: Դուք հիշու՞մ եք արդյոք այն ժամանակը, երբ նա մեծ տղա էր: Մի՞թե ձեզ հետաքրքիր չէ, թե այդ ե՞րբ է ձեր փոքրիկը հասցրել մեծ տղա լինել:

    - Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել, - լրջանում է հայրը:

    - Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում ռեինկարնացիա՝ վերամարմնավորում, - հարցնում եմ: - Դուք գիտե՞ք ինդիգո երեխաների մասին…

    - Ի՞նչ է պատահել: Այդ ինչի՞ մասին եք խոսում, - հետաքրքրված՝ մեջ է ընկնում կինը:

    - Վարորդը մեր տղայով է հետաքրքրվել, - փորձում է կատակել ամուսինը: - Ասում է, որ նա՝ ինդիգո է, որ նա փորձում է մեզ պատմել իր նախկին կյանքերի մասին, իսկ մենք չենք լսում:

    - Իսկ գիտե՞ք, դա շատ հնարավոր է, - լրջորեն ինձ է անդրադառնում կինը: - Դուք շատ ճիշտ եք նկատել: Երբեմն նրանք այնպիսի բաներից են խոսում, որ ես ոչինչ չեմ հասկանում: Բայց ես կարծում էի, թե դրանք մանկական ցնորքներ են… Իսկ այն մեկը, - ձեռքով ցուց է տալիս հոր կողքը նստած մեծին: - Երբեմն ես նույնիսկ վախենում եմ նրանից… Պատահում է, որ ցանկանում եմ ինչ-որ բան ասել նրան, հասկանու՞մ եք, դեռ նոր պատրաստվում եմ ինչ-որ բան ասել, - իսկ նա արդեն պատասխանում է դեռևս չտրված հարցին… Հասկանու՞մ եք…


    * * *
    Նորից տաքսու ուղևորներս են, երիտասարդ մի զույգ, իրենց երկու տարեկան դստրիկի հետ: Հետ՝ տուն են վերադառնում, երկար ճամփորդությունից հոգնած, ինչը ձեռնարկել էին ինչ-որ տոնի առթիվ, և նաև, որպեսզի ուրիշ նահանգում ապրող տատիկն ու պապիկը ծանոթանան իրենց թոռնուհու հետ:

    Երկար ճանապարհից հոգնածության նշույլ անգամ չկա փոքրիկ աղջկա վրա: Անվերջ ճտպտում է, նստած մոր կողքին, ինչ-որ բաներ է պատմում, ու խոսում, խոսում…

    - Նո՞ր է սկսել խոսել, - հարցնում եմ:

    - Ոչ, ինչ եք ասում, - պատասխանում է հայրը: - Դեռ մեկ տարեկան չկար, երբ սկսեց:

    - Եվ մի՞շտ է նա այդքան շատախոս:

    - Միշտ, - համաձայնվում է հայրը: - Ուղղակի պրծում չունենք:

    - Գիտե՞ք, թե ինչու, - ասում եմ: - Որովհետև նա շատ բան ունի ձեզ ասելու: Որովհետև նա շատ բան գիտի:

    - Ինչպե՞ս իմացաք, - հետևից արձագանքում է մայրը: Եվ շարունակում է լրջորեն. – Դուք նույնիսկ չեք պատկերացնի, թե ինչեր գիտի: Այ հիմա, մենք վերադառնում ենք ամուսնուս ծնողների տանից, ուր հյուրընկալում էինք մի քանի օր: Մի օր աղջիկս խնդրեց տատիկից նրանց թմբուկը, որպեսզի նվագի: “Բայց մենք թմբուկ չունենք, սիրելիս”, զարմացավ ամուսնուս մայրը: “Ես գիտեմ, դուք ունեք թմբուկ, - սկսեց թնկթնկալ աղջիկս: - Դուք չեք ցանկանում այն ինձ տալ”: “Որտե՞ղ ես դու տեսել այդ թմբուկը, - հարցնում ենք: - Կարո՞ղ ես մեզ ցույց տալ”: “Կարող եմ, - ասում է: Այնտեղ է, վերևում”: Մի խոսքով, ստիպեց բարձրանալ ձեղնահարկ, ցույց տվեց մեզ մի հին արկղ ու ասաց, որ այդ արկղի մեջ է թմբուկը: Բացեցինք արկղը: Թմբուկն այնտեղ էր, ամուսնուս մանկության խաղալիքը, ինչի մասին բոլորն արդեն վաղուց մոռացել էին: Ինչպե՞ս նա իմացավ: Չէ՞ որ նա երբեք այդ տանը չէր եղել…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012), Ուլուանա (20.03.2014)

  7. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17.

    Յ Ո Թ....... Հ Ր Ե Շ Տ Ա Կ Ն Ե Ր Ը

    Կարդում եմ Քրայոնի հինգերորդ գիրքը (այսօր արդեն տասներկու կամ ավել գիրք կա). “Ճամփորդություն դեպի Տուն”:

    Հերոսը՝ Մայքլ Թոմասը, մահացու վնասվածքներ է ստանում իր տուն ներթափանցած գողի հետ ընդհարման ժամանակ: Հիվանդանոցում, քանի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, իր անգիտակցության մեջ, հոգևոր մակարդակի վրա, նա մի ամբողջ ճամփորդություն է ապրում, վերադարձ դեպի Տուն:

    Այդ ճանապարհին նա հանդիպում է յոթ հրեշտակների: Վերջին, Ոսկե Հրեշտակին հանդիպելիս, երբ տեսնում է Հրեշտակի դեմքը, պարզվում է, որ դա իր՝ Թոմասի դեմքն է: Այսինքն, դա իր՝ Թոմասի հոգին է:

    Մի խոսքով, այդ գիրքն էլ, Քրայոնի նախորդ գրքերի նման, շատ էր տպավորիչ և անչափ կարևոր էր ինձ համար: Բայց այս գրքից հետո սկսեց մի հետաքրքիր բան կատարվել ինձ հետ:

    Ժամանակ առ ժամանակ ես սկսեցի տեսնել ինձ… ասես թե դրսից: Օրինակ, ասենք, առավոտյան, սափրվում եմ, կանգնած հայելու առջև ու… մեկ էլ տեսնում եմ, թե ինչպես եմ հայելու առջև կանգնած՝ սափրվում… Եվ նայում եմ ինձ քիչ ավելի վերևից, ասենք, առաստաղի տակից:

    Կամ, օրինակ, ինչ-որ տեղ եմ գնում մեքենայով: Ու մեկ էլ տեսնում եմ, կարծես վերևից, թե ինչպես է իմ մեքենան, ուրիշ մեքենաների հետ միասին, ընթանում ճանապարհով:

    Հետո մեկ ուրիշ բան էլ տեղի ունեցավ:

    Գիշեր է արդեն: Քնել եմ պատրաստվում: Լուսամփոփը կանգնած է հատակին, թախտի դիմաց: Հարկավոր է մոտենալ նրան, հանգցնել, և հետո նոր անկողին մտնել:

    Լուսամփոփի կողքին հեռուստացույցն է, հեռուստացույցի վրա՝ ձայնարկիչը: Նրա վահանակի վրա, մոտավորապես սիգարետի տուփի չափ մի պատուհան կա, որը, երբ միացնում ես ձայնարկիչը, վառվում է կանաչ լույսով: Հանգցրած ժամանակ այն սև է, նույնիսկ ժամացույցի թվերն են սև: Եթե կանգնած ես ձայնարկիչի առջև, այդ փոքրիկ լուսամուտը համարյա աչքերիդ բարձրության է:

    Ուրեմն, մոտեցա, որ հանգցնեմ լուսամփոփը: Հանգցրեցի: Ու մթության մեջ, կանգնած լուսամփոփի կողքին, մի զգացմունք ունեցա. մի համոզմունք, որ ես մենակ չեմ սենյակում:

    Գիտեք, առանձնապես “Ճամփորդություն դեպի Տուն” գրքից հետո, իմ մեջ որոշակի ուշադրություն էր զարգացել: Բացի այն հանգամանքը, որ աշխարհն ասես ավելի էր իմաստավորվում, նույնիսկ ամենափոքրիկ մի բան, որ գտնվում էր իմ շրջապատում, կամ ամենափոքրիկ մի միջադեպ, որ կատարվում էր իմ շուրջ, կարող էր հաճախ դեռևս անհասկանալի, բայց արդեն նոր երանգներ ստացած լինել և, որ ամենակարևորն է, նկատվել իմ կողմից:

    Եվ այդ՝ ինչ-որ մեկի ներկայությունն էլ, մի քանի անգամ արդեն զգացել էի: Օրինակ այն դեպքերում, երբ ինձ ասես դրսից էի տեսնում: Բայց առանձնապես միտքս չէր կենտրոնացել դրա վրա, որովհետև դեռ երբեք այդքան հստակ չէի զգացել այն, ինչպես հիմա:

    Կանգնած եմ մթության մեջ: Ամբողջությամբ ինձ քրտինք է պատել: Ու մի միտք է միայն գլխիս մեջ.

    - Ես գիտեմ, որ ես մենակ չեմ: Եվ գիտեմ, որ Դու, որ ինձ հետ ես, դա էլ՝ Ես եմ: Ես այնքան ուժեղ եմ զգում քո՝ Իմ, ներկայությունը, որ չեմ կարող արդեն կասկածել անգամ: Բայց ես ընդամենը մարդ եմ….

    Ես նույնիսկ չհասցրեցի ավարտել միտքս. “Ես ընդամենը մարդ եմ, և ինձ հարկավոր է ֆիզիկական որևէ ապացույց…” Ես ստացա այդ ապացույցը՝ դեռ չցանկացած:

    Մթության մեջ, միայն իրեն յուրահատուկ, հազիվ լսելի կտտոցով, միացավ ձայնարկիչը: Հենց աչքերիս առջև, կանաչով վառվեց մինչ այդ մութ պատուհանը:

    Հետո ես արդեն շատերին եմ հարցրել, հնարավո՞ր է արդյոք, որ անջատված որևէ էլեկտրական սարք՝ միանա: Խոսքս սառնարանի մասին չէ, որն սկսում է աշխատել, հենց որ միացնում ես հոսանքին: Կամ հարդուկի: Խոսքս այն սարքերի մասին է, որոնք միշտ միացրած են հոսանքին, բայց ունեն անջատիչ: Օրինակ, հեռուստացույց, վիդեո, ձայնարկիչ և այլն:

    Միգուցե, իմ և ծանոթներիս գիտելիքներն են քիչ, բայց դեռևս ոչ ոքից չեմ լսել, թե դա՝ հնարավոր է:

    Եվ հետո, եթե նույնիսկ հնարավոր է, ինչու՞ դա պատահեց հենց այն ակնթարթին, երբ ես այդ վիճակի մեջ էի:

    Պատահականությու՞ն…

    Որոշ ժամանակ, երևի ամիսներ, երբեմն վառվում էր փոքրիկ լուսամուտը: Ես ասում էի. “Բարև”, ու անջատում էի ձայնարկիչը: Հիմնականում դա պատահում էր, երբ ես նստած գրասեղանի մոտ, գրում էի լռության մեջ: Եվ այդ յուրահատուկ կտտոցը՝ միշտ էլ լսել եմ:

    Հետո՝ դադարեց: Այսօր ես արդեն գիտեմ, թե ինչու և երբ: Դադարեց այն ժամանակ, երբ ես արդեն չունեի ապացույցի կարիքը:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 14.06.2011, 23:56:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.

    * * *
    Բայց ասեմ, որ այդ պատճառով ծիծաղելի վիճակի մեջ էլ եմ ընկել:

    Իմ տան տակ մեծ, ընդհանուր գարաժ է, որտեղ շենքի յուրաքանչյուր բնակիչ կոնկրետ իրեն հատկացված տեղ ունի, իր ավտոմեքենայի համար: Իմ կանգառի հետևում մի փոքրիկ սենյակ կա, որտեղ, երևի, հավաքարարներն իրենց իրերն են պահում:

    Մի օր այդ սենյակի դուռը կիսաբաց էր և, երբ ես անցա նրա մոտով, սենյակի լույսը վառվեց: Ես անակնկալի եկա, երբեք նախկինում նման բան չէր պատահել իմ ներկայությամբ: Իսկ հիմա, այն բանից հետո, երբ ձայնարկիչն սկսեց ինքն իրեն միանալ…

    Մի քանի օր հետո նույն պատմությունը կրկնվեց: Կասկած անգամ չմնաց: Ես հաստատ համոզվեցի, որ այստեղ էլ եմ իմ “Բարևը” ստանում: Ես էլ ասացի մտքիս մեջ “Բարև”, և ուրախ-ուրախ նստեցի մեքենաս:

    Ընկերոջս, Արթուրին, հանդիպեցի ու պատմեցի: Ծիծաղեց վրաս: Ասաց, որ հավանաբար ինչ-որ սարք է դրված, որ, երբ մոտենում ես բաց դռանը, լույսն ինքնիրեն վառվում է:

    Ստուգեցի: Իրոք, որ այդպես էր:


    * * *
    Հ.Գ. Արդեն ավարտել էի գրել այս գիրքը և ուղղակի մշակում էի այն: Ընթացքում կարդում էի Քրայոնի “Գործե՞լ, թե՞ սպասել” գիրքը, որտեղ Քրայոնը պատասխանում է իրեն տրված հարցերին: Կարդացի “Ճամփորդություն դեպի տուն” գրքի մասին տրված հարցն ու նրա պատասխանը: Որոշեցի դրանք տեղադրել այստեղ:

    Հարց. Թանկագին Քրայոն, այդ գիրքը կարդալու ընթացքում ես զգում էի, թե ինչպես են իմ չակրաները բացվում: (Չակրաները՝ մարդու էներգետիկ կենտրոններն են:) Ամեն տան մեջ, որոնց միջով որ անցնում էր գրքի հերոսը՝ Մայքլ Թոմասը, ես տարօրինակ շարժում էի զգում մարմնիս որոշակի, այս կամ այն չակրային համապատասխանող մասում: Գրքի ընթերցումն ավարտելուց հետո, շուտով, ես ամենամեծ հուզական թեթևացումը զգացի իմ կյանքում: Դրանից հետո ես առավել ուժեղ բուժարար դարձա և շատ բաներ անում եմ միանգամայն այլ կերպ, քան առաջ: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ գիրքն օգնում է մաքրվել հին էներգիայից, և ինչպե՞ս կարելի է իմանալ, որ դու ամբողովին մաքրել ես քո հին էներգիան:

    Քրայոն. Այո, թանկագինս: Դրանում է Մայքլ Թոմասի մասին այլաբանության իմաստը: Գիրքը կարդալու ընթացքում դու ավելի ու ավելի ես բացվում փոխաբերությունների մեջ թաքնված փոխաբերությունների առջև, ընդ որում ակտիվանում է ԴՆԹ-ի քո ըմբռնումը: Ամեն մեկի մոտ դա յուրովի է տեղի ունենում, բայց նրանք, ովքեր պատրաստ են, արձագանքում են:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  11. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19.

    Տ Ա Ք Ս ՈՒ.....ՈՒ Ղ Ե Վ Ո Ր Ը

    Շաբաթ օր է՝ առավոտ: Այդ ժամին տաքսու գործն առանձնապես աշխույժ չէ հանգստյան օրերին, այնպես որ, կանգնեցրել եմ տաքսին մի ստվերոտ տեղ, կարդում եմ:

    Վերջապես մի կանչ ստացա. Գնացի:

    Մեքենաների կանգառի համար հատկացված մի բաց տարածություն է: Քանի որ աշխատանքային օր չէ, այն դատարկ է: Մի մեքենա է կանգնած ընդամենը, կողքին՝ մի երիտասարդ:

    Նստեց կողքիս, ասաց հասցեն, ուր որ գնում է: Բողոքեց, որ ավտոմայրուղու վրա մեքենան սկսել է վատ աշխատել: Նա հազիվ դուրս է եկել մայրուղուց, կանչել է բեռնատար, որպեսզի անսարք մեքենան տանեն վերանորոգելու, և կանչել է տաքսի, որովհետև պետք է հանդիպի ընկերների հետ ինչ-որ տեղ, իսկ հիմա արդեն ուշանում է:

    Թեքվեցի ավտոմայրուղի մտնելու համար անհրաժեշտ փողոցն ու կանգ առա մայրուղու մուտքի մոտ, կարմիր լույսի տակ:

    Մեր կողքին կանգնել է մի մուրացկան և փող է խնդրում: Ես իջեցրի պատուհանի ապակին ու նրան մեկ դոլարանոց մեկնեցի:

    - Ինչու՞ տվեցիր, - հետաքրքրվեց ուղևորս:
    - Նա խնդրում էր, ես էլ տվեցի, - պատասխանում եմ:

    Լույսը կանաչեց ու մենք մտանք մայրուղի:

    - Այ, քեզպեսներն են մեղավոր, որ նրանք մուրացկանություն են անում: Եթե չտաք, նրանք էլ չեն խնդրի:

    - Իսկ դու երբևէ փորձե՞լ ես փող խնդրել, - հարցնում եմ:

    - Ի՞նչ ես խոսում: Ես նույնիսկ պատկերացնել այդ չեմ կարող:

    - Իսկ կարո՞ղ ես պատկերացնել, որ եղել է ժամանակ, երբ այս մուրացկանն էլ չէր կարող պատկերացնել իր փող խնդրելը: Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ տանջանքների միջով է նա անցել, որպեսզի առաջին անգամ խնդրի: Ես այդ դոլարը տվեցի նրան այն առաջին անգամվա կրած տանջանքների համար: Ի՞նչ է մեկ դոլարը՝ այդ տանջանքների համեմատ:

    - Քո փիլիսոփայությունն ինձ հասկանալի չէ, - ասում է: - Իսկ իմն ինձ ասում է, որ ավելի լավ կլիներ, եթե մարդու աչք չտեսներ այդ թափթփուկներին: Ըստ ինձ՝ դու սխալ ես:

    - Ո՞վ գիտի, - ասացի ես: - Երբեմն ճշմարտությունը շատ անսպասելի տեղերում է լինում թաքնված: Իսկ իմ ճշմարտությունը հետևյալն է. Ես տվեցի մուրացկանին ընդամենը մեկ դոլար, ճի՞շտ է: Դու այդ տեսար: Բայց ես հաստատ գիտեմ, որ դրանից շատ ու շատ ավել՝ ես հետ կստանամ:

    - Գեղեցիկ խոսքեր են, - նետեց նա: Հետո թեք նայեց ինձ: - Դու հավատացյա՞լ ես:

    Ես չհասցրեցի պատասխանել: Նրա հեռախոսը զանգեց:

    Ես շարունակում էի մեր ճանապարհը, նա՝ խոսում էր:

    Զանգողը բեռնատարի վարորդն էր: Ասում էր, որ արդեն ճանապարհին է և շուտով տեղ կհասնի: Իմանալով, որ երիտասարդն արդեն գնացել է, հետաքրքրվեց. թողե՞լ է արդյոք նա մեքենայի բանալին: Պարզվեց, որ երիտասարդը չի թողել: Վարորդը հրաժարվեց նրա մեքենան տանելուց, պատճառաբանելով, որ ոչ մի արհեստանոց ուղղակի չի վերցնի իրենից ավտոմեքենան՝ առանց բանալի: Պահանջեց, որ բանալին բերվի մեքենայի մոտ:

    - Կարո՞ղ ենք հետ վերադառնալ, - հարցրեց ինձ երիտասարդը:

    - Իհարկե: - Ես ուղղեցի տաքսին դեպի մոտակա ելքը՝ մայրուղուց:

    Մի քանի րոպեից հասանք ավտոմեքենային: Բեռնատարից շուտ էինք հասել. այն դեռ չկար: Երիտասարդը դուրս եկավ տաքսուց, մենայի մեջ ինչ-որ տեղ թաքցրեց բանալին, հետո զանգեց բեռնատարի վարորդին, ասաց բանալու տեղը: Նորից նստեց կողքիս ու անմիջապես առջևս, ղեկի վրա, կախեց քսան դոլարանոց մի թղթադրամ:

    - Սա՝ քեզ:

    Ես հարցական նայեցի նրան:

    - Սա՝ քեզ, վերցրու, - կրկնեց նորից: - Քո տված դասի համար: Ես այդ դասը երբեք չեմ մոռանա:

    - Ի՞նչ դաս, - ասում եմ: - Հասկացա, իհարկե: Բայց պետք էր, որ նա՝ մինչև վերջ արտահայտի մտքերը: Իրեն էր պետք:

    - Դու ասացիր, - սկսեց նա, - որ քո տված մեկ դոլարը կվերադառնա քեզ՝ բազմապատկված: Տես, դու դեռ ոչ մի տեղ չես գնացել: Մենք կանգնած ենք նույն տեղում և դեռ նոր պետք է շարժվենք տեղից: Բայց… քո սակացույցի վրա ուղիղ քսանհինգ դոլարի հաշիվ կա արդեն, իսկ ճամփորդության վարձն էլ, ինչ խոսք, որ դու կստանաս, ամբողջովին: Ես հասկացա քո փիլիսոփայությունը: Դա քո բացարձակ համոզվածությունն է քո խոսքերի վրա: Դու համոզված էիր, որ Աստված կվերադարձնի քեզ քո կորուստը՝ բազմապատկված: Եվ Նա՝ արեց այդ: Արեց, հենց իմ աչքերի առջև…

    - Կներես, - ասացի: - Ես մոռացա ասել քեզ, որ երբեմն Նա անում է այդ… անմիջապես:

    Մենք ուրախ ծիծաղեցինք ու ճանապարհ ընկանք:

    Երբ տեղ հասանք, նա վճարեց սակացույցի վրայի հաշվից շատ ավելի, հետո ջերմ սեղմեց ձեռքս ու կրկնեց.

    - Քո այդ մեկ դոլարը ես երբեք չեմ մոռանա:

    - Ես էլ, - ասացի: - Բայց կցանկանայի, որ դու մի բան պարզեիր քեզ համար: Այդ դոլարը մուրացկանին տալուց, ես գիտեի հաստատ, որ չեմ կորցնում այն:


    * * *

    Նման, կամ ավելի տարօրինակ պատմություններ բոլորի հետ էլ կարող են պատահել: Բայց, եթե մենք նույնիսկ փորձում ենք գնահատել այն, հասկանում ենք նույնիսկ, որ դրանից ինչ-որ բան պետք է քաղենք, - միևնույն է, համարում ենք դա՝ պա-տա-հա-կա-նու-թյուն, այլ ոչ օրինաչափություն: Չենք կարողանում ընկալել, որ պատահականություններ չկան: Ինչպես նաև պատահականություն չի այն, որ դու հիմա կարդում ես այս տողերը: Ինչպես նաև այն, որ կարդացողներից ոմանք հիմա կբարկանան իմ “ինքնավստահության” վրա, կփակեն այս էջն ու կանցնեն մեկ ուրիշ բան կարդալու:

    Բայց, - և այսօր ես արդեն համոզված եմ դրանում, - եթե Աստված ցանկացավ քեզ մի բան հաղորդել, Նա կանի այդ, անկախ այն բանից, թե քանի կյանք դու չես ցանկանա հասկանալ Նրան, որքան երկար դու կփորձես թաքնվել Տիեզերքի տարբեր անկյուններում:

    Իսկ ինչպե՞ս ես դու պատկերացնում թաքնվել Աստծոց: Ծիծաղելի է նունիսկ: Դա նույնն է, ինչ, ասենք, ծովատառեխը, վախենալով շնաձկան ատամներից, թաքնվի վերջինիս ստամոքսում:

    Այո-այո, սիրելիս, դու վաղուց արդեն մարսված ես Աստծո կողմից:

    Քանզի չի կարող Աստծո Պատգամը՝ չը-կատարվել: Նաև չի կարող Աստծո ցանկությունը՝ մնալ ան-կատար: Եվ ամեն անգամ, տարբեր ձևերով, անվերջ կստանաս դու Նրա Պատգամները, մինչև… հասկանաս:

    Եվ այդ պատճառով, երբ այդ “պատահականությունները” հուլունքի պես շարվում են մի թելի վրա ու կախվում են վզիցդ, քեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան ընկալել դրանց իրական դրդապատճառները:

    Հիմնականում, նրանք նաև դասեր են մեզ համար, կամ փորձություններ, կամ՝ ինչպես կցանկանայիք դրանք անվանել:

    Դրա վառ օրինակն է իմ հաջորդ պատմությունը, ամենատխուր դասերիցս մեկը՝ իմ ստացած Պատգամների մեջ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  13. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20.

    Հ Ա Ն Դ Ի Պ ՈՒ Մ,... Ո Ր Ը ... Չ Կ Ա Յ Ա Ց Ա Վ

    Նայեցի “2012” ֆիլմը: Շատ զայրացա այդ հիմարությունից, այդ ստից: Կինոարդյունաբերության խորամանկությունից՝ հայթայթել իրենց եկամուտը, չարաշահելով մարդկության թուլությունը՝ կուլ գնալ սարսափներին: Այնքան զայրացա, որ սկսեցի կինոսցենար գրել և անվանեցի այն “Իրական 2012 թվական”:

    Պատկերացրեք, որ գործը հաջողությամբ առաջ էր գնում: Այնքան մեծ էր ցանկությունս, որ կարծես ամեն ինչ օգնում էր ինձ՝ արագացնելու ընթացքը. չէ՞ որ 2012 թվականը մոտենում է շատ արագ տեմպերով: Այնպիսի տպավորություն էր, որ նույնիսկ գիշերը, քնած ժամանակ, ուղեղս չէր դադարեցնում իր աշխատանքը: Որովհետև, եթե երեկոյան, ասենք, հասել էի մի տեսարանի, և դրա լուծումը չէի գտել, առավոտյան արթնանում էի՝ արդեն այդ լուծումը գլխիս մեջ:

    Ես որոշել էի փորձել գեղարվեստական ֆիլմի մեջ մտցնել իրական մարդկանց: Դրանք պետք է լինեին նյու-էյջական հիմնական գրողները, որոնց թվում առաջինները. Նիլ Դոնալդ Ուոլշ, Դրունվալո Մելխիսեդեք, Լի Քերրոլլ, Ֆրեդ Սթերլինգ և այլն: Մեծ հույսեր ունեի նրանց համոզելու, քանզի ես ինքս այն հաստատ համոզմունքին եմ, որ արդեն ժամանակն է ավելի հստակորեն խոսել և ավելի բարձր ամբիոններից, թե իրականում ինչ է կատարվում այսօր աշխարհում:

    Նույնիսկ որոշ տեղեր չգրված էի թողել սցենարում, և ոչ թե այն պատճառով, որ չգիտեի, թե ինչ գրել: Ուղղակի համարում էի, որ այդ նրանք են, այդ գրողները, որ պետք է խոսեն ամենակարևորի մասին:

    Ինչպես նաև, ֆիլմի հերոսներից մեկը պետք է լիներ Տոտ Հերմես Տրիսմեգիստը՝ հերմետիզմի հայրը, ում մասին Դրունվալո Մելխիսեդեքն ասում է, որ նա եղել է իր ուսուցիչը երկար տարիներ:

    Մի խոսքով: Հասա սցենարի վերջին: Վերջին տեսարաններից մեկում, ֆիլմի հերոսուհին պետք է օգներ որոշ մարդկանց դուրս գալ գետնի տակից, որտեղ նրանք բանտարկված էին բազում տարիներ:

    Եթե հաշվի չառնենք վավերագրական հատվածները, հիմնականում ֆիլմը պետք է ֆանտաստիկ բնույթ կրեր՝ ըստ մեր այսօրվա հասկացողության: Չնայած այդ ամենն արդեն մասնակիորեն իրականություն է դարձել ոմանց համար, բայց հիմնականում մարդիկ տեղյակ չեն շատ բաների:

    Գետնի տակ ապրող մարդկանց մասին միտքն ինձ հղել էին երկու տեղեկություններ:

    Առաջինը.

    Իր գրքերի մեջ մի տեղ Դրունվալո Մելխիսեդեքը պատմում է, թե ինչպես վերացավ մայաների ցիվիլիզացիան: Ստացվում է, որ դեռ սպիտակամորթերի Ամերիկա մուտք գործելուց առաջ, մայաները նախապես գիտեին, թե ինչ ցավալի է լինելու հնդիկների վիճակը: Եվ նրանք, հավանաբար, լինելով զարգացման մի այնպիսի մակարդակի վրա, երբ պայքարը յուրաքանչյուր բանի համար արդեն անհնար է դառնում (միգուցե նման մի բան տեղի ունեցավ Ռուսաստանո՞ւմ էլ, XX դարի սկզբին, երբ մտավորականությունը լքեց սեփական երկիրը, այն ուղղակի նվիրելով բոլշևիկներին), ուղղակի որոշեցին թողնել ամեն ինչ ու հեռանալ: Եվ հեռանալ ոչ թե մի ինչ-որ ուրիշ երկիր, տերիտորիա, այլ՝ անցնել մեկ ուրիշ տարածք, իրենց էվոլյուցիայի հաջորդ փուլը: Բայց պատահեց այնպես, որ, ինչ-ինչ պատճառներով, մեր՝ երրորդ, տարածքից, նրանք հեռացան, իսկ հաջորդ տարածք մտնել՝ այդպես էլ չկարողացան. մնացին բանտարկված երկու տարածքների արանքում:

    Երկրորդը.

    “Թելոս” գրքերում ասվում է, որ վաղ ժամանակներում կործանված Լեմուրիայի բնակիչների մի ինչ-որ քանակ առ այսօր բնակվում է Շաստա լեռան մեջ (հերթական Շամբալա կամ Բելովոդիե), Կալիֆորնիայի հյուսիսում և այլն:

    Եթե ոմանց հետաքրքրում են այս պատմությունները, դրանց մասին կարող եք ընթերցել վերոհիշյալ գրքերում: Ես հիշատակեցի ուղղակի այնքանով, որքան հարկավոր էր, որ հասկանալի լինի իմ պատմածը:

    Կարճ ասած, ֆիլմի հերոսուհին պետք է օգներ ինչ-որ մարդկանց ազատվել բանտարկությունից:

    Սակայն ինչ-որ բան չէր ստացվում:

    Ավելի ուշ, երբ արդեն ավարտվել էր իմ այս պատմությունը, ես, այնուամենայնիվ, գտա ինձ համար հավանական՝ իրական պատճառը, թե ինչու՞ չէր ստացվում այդ հատվածը: Եվ դա հերթական անակնկալն էր ինձ համար, թե ինչի կարող են բերել մեզ այսօրվա նոր էներգիաները:

    Եթե ինչ-որ ձևով, ինչ-որ կերպ կամ ինչ-որ տեղ ի հայտ է գալիս կարևոր մի բան, մի բան, որ եթե կատարվում է, ուրեմն պետք է կատարվի ճիշտ, զտված սխալ վերարտադրությունից, սխալ պատկերացումից կամ սխալ մոտեցումից, -
    այդ ժամանակ յուրաքանչյուր միտք կամ գործողություն, որ կարող էր դեմ լինել ճշմարտությանը, - անխուսափելիորեն չի իրականանում: Տիեզերքը թույլ չի տա, որ այն, ինչը կարևոր է, ներկայացվի՝ աղավաղված: Տիեզերքը չի շտապում, հավերժության մեջ Նա շտապելու ոչինչ չունի: Կսպասի, մինչև ի հայտ կգա իրական ասելիքը:

    Իսկ ահա, թե ինչը դարձավ իրականություն ինձ համար, և ես ընդունում եմ այն ամենայն լրջությամբ, շատ լավ գիտակցելով շատերի ոչ լուրջ վերաբերմունքը թե ինձ և թե հարցին:

    Ժամանակներ առաջ, ինչ-ինչ պատճառներով, Սիրիուսների մոլորակներից մարդիկ են եկել Երկիր-մոլորակ: Միգուցե իրենց՝ երկրագնդի բնակիչների համար ոչ սովորական արտաքինն է եղել պատճառը, կամ եղել է մեկ ուրիշ հանգամանք, ինչը ստիպել է նրանց բնակվել երկրագնդի ներսում: Երկար ժամանակ այնտեղ մնալու հետևանքով, նրանք կորցնում են իրենց հնարավորությունները, ինչով որ օժտված էին նախկինում: Այդ էր, հավանաբար, պատճառը, որ նրանք բանտարկված էին մնացել և միջամտության կարիք ունեին:

    Սա արդեն իմ ենթադրությունն է, որ նրանք ուղղակի կորցնում են իրենց մոլորակի մագնիսական դաշտը, երկար ժամանակ գտնվելով Երկրագնդի ավելի մեծ, ըստ այնմ էլ՝ ավելի հզոր, մագնիսական դաշտի ազդեցության տակ:
    Հիշու՞մ եք, սեփական մոլորակի մագնիսական դաշտն ունենալու կարևորության մասին ես արդեն ասել եմ՝ Քրայոնի մասին պատմելիս:

    Մի խոսքով, սցենարը չգրելուց հետո, ես եկա այն եզրակացության, որ սրանք՝ հենց այն մարդիկ էին, ում պետք է օգներ իմ սցենարի հերոսուհին…

    Իսկ այն ժամանակ… Ասես, պատի էի դեմ առել: Ոչ մի կերպ չէի կարողանում առաջ գնալ: Ինչ-որ բան այն չէր: Չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչն է սխալ:

    Զգում էի ինչ-որ մեկի օգնության կարիքը: Եվ օր օրի վրա, ավելի ու ավելի հաճախ էի կրկնում ինքս ինձ մի անուն. Դրունվալո Մելխիսեդեք: Շուտով արդեն այնքան մեծ էր նրա հետ հանդիպելու ձգտումս, որ ուիշ բանի մասին մտածել անգամ չէի կարողանում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (23.12.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.

    Մի կիրակի օր աշխատում եմ օդանավակայանում: Իմ հերթին սպասելիս, տաքսու մեջ նստած՝ գրում եմ:

    Հանկարծ, չգիտեմ ինչ պատճառով, դադարեցի գրելն ու դուրս եկա մեքենայից: Դուրս եկա մեքենայից ու, կանգնած մեքենայի կողքին, մտածում եմ, թե ինչու՞ դուրս եկա: Դադարեցի գրել… Ինչու՞:

    Միգուցե պետք է բարևե՞մ մեկին; Քիչ հետ գնացի ու նայում եմ հետևիս մեքենայի վարորդին… Ոչ, մեքենայի մեջ ոչ ոք չկա: Շվարած կանգնել եմ տաքսուս կողքին ու չեմ հասկանում ոչինչ: Քանզի համոզված եմ, որ այնուամենայնիվ ինչ-որ բան ստիպեց ինձ դադարել գրելն ու դուրս գալ մեքենայից:

    … Ու հանկարծ աչքս ընկավ մերենայիս բեռնախցիկին: Թափքին մի զատիկ էր նստել:

    Նորից՝ զատիկ:

    Անչափ ուրախացա, տեսնելով նրան: Հասկացա, որ հենց զատիկն էր մեքենայից դուրս գալուս պատճառը:

    Մտածում եմ. Իսկ ի՞նչ նշան է սա: Ի՞նչ պետք է ես հասկանամ սրանից: Ի՞նչ է այսօր տեղի ունենալու…

    Եվ քանի որ այդ օրն աշխատում եմ օդանավակայանում, որոշեցի, որ առաջին իսկ հաճախորդս շատ հեռու է գնալու: Ուրիշ էլ ի՞նչ լավ բան կարող է տեղի ունենալ տաքսու վարորդի հետ՝ օդանավակայանում աշխատելիս:

    Շուտով հասավ իմ հերթն ու ես գնացի հաճախորդի հետևից:

    Մի երիտասարդ տղա էր: Նստեց մեքենաս ու ասաց. Սանտա Մոնիկա, հետո նշեց ավելի կոնկրետ տեղը, երկու փողոցների խաչմերուկ:

    Հիասթափությանս սահման չկար: Մտածում եմ. Զատիկն ինձ խաբեց: Այնպիսի մի տխրություն ինձ պատեց, որ նկարագրել չեմ կարող: Իհարկե, ոչ այն պատճառով, որ ես տանել չեմ կարող օդանավակայանից Սանտա Մոնիկա տանող ճանապարհը, քանզի մայրուղի չի ու միշտ լիքն է մեքենաներով, առավել ևս կիրակի օրերին, երբ բոլորն օվկիանոսի ափ են գնում իրենց հանգիստն անց կացնելու, իսկ դա՝ հիմնական առափնյա ճանապարհն է; ոչ այն պատճառով, որ բոլորովին էլ երկար ճանապարհ չի և, ահագին ժամանակ ծախսելով խելագար եռուզեռի մեջ, աշխատածդ էլ մի բան չի: Ոչ:

    Ուղղակի ստացվում էր, որ իմ վերաբերմունքը զատիկին, իմ սպասումները նրանից՝ խաբկա՞նք էին…

    Հիասթափված, տխուր, վրդովված, դիմում եմ հաճախորդիս.

    - Դու համոզվա՞ծ ես, որ այդ խաչմերուկը Սանտա Մոնիկայում է:

    - Իհարկե, - պատասխանում է զարմացած:

    - Դե, ինչ արած, - ասում եմ ես ու շարժվում տեղիցս:

    Բանն այն է, որ ճիշտ նույն անուններով փողոցների խաչմերուկ գոյություն ունի նաև Վենիս քաղաքում, որը Սանտա Մոնիկա չհասած է, ճանապարհի ուղիղ կեսը: Եվ ես, իմ հիասթափության մեջ, ինչ խոսք, որ այդ երկու նույնանուն խաչմերուկներից վատթարագույնն եմ պատկերացնում ինձ համար՝ առավել կարճը:

    Հասնելով դեպի Վենիս տանող փողոցին, ես թեքվեցի այնտեղ: Ուղևորս հարցրեց, թե ինչու՞ թեքվեցի: Ես զարմացած նայեցի նրան, արդեն պատրաստվում էի պատասխանել և… հասկացա սխալս: Հիշեցի նույնանուն այն խաչմերուկը, ուր նա ցանկանում էր գնալ:

    Ներողություն խնդրեցի նրանից, ասացի, որ հիմա հետ կվերադառնամ: Բայց նա ասաց, որ սարսափելի ոչինչ չկա, կարող ենք այս ճանապարհով էլ գնալ, և հետո՝ այստեղ երթևեկությունն ավելի հանգիստ է:

    Շարունակեցի ճանապարհը: Անցա մի քանի փողոց: Մոտենում եմ հերթական խաչմերուկին ու աստիճանաբար դանդաղեցնում եմ ընթացքը, քանի որ տեսնում եմ. շուտով կարմիր լուս է վառվելու:

    Նկատում եմ, որ նույն խաչմերուկին մի մարդ է մոտենում: Կամաց-կամաց ուշադրությունս սկսում է կենտրոնանալ նրա վրա, ու… վրաս սարսաուռ է գալիս:

    Ընդամենը մի երկու օր առաջ Յութուբում նայում էի Դրունվալո Մելխիսեդեքի վիդեոն, որտեղ նա խոսում էր մայաների, 2012 թվականի մասին:

    Իսկ հիմա, նույն այն խաչմերուկին, որի առջև շուտով կանգ կառնեմ ես, մոտենում է ու պետք է մեքենայիս առջևով անցնի հենց նա՝ Դրունվալոն: Նույն՝ կարճ թևերով կապույտ վերնաշապիկն է հագին, նույն՝ համարյա սպիտակ վարտիքը, նույն ակնոցները, միայն նրան յուրահատուկ գորշ, սպիտակին տվող մազերը, ինչպես միշտ, կապված, համարյա մինչև գոտկատեղ են հասնում… Անհավանական է:

    Նա արդեն կանգնել է անցումի եզրին: Ես էլ մոտեցա ու կանգնեցի համարյա նրա կողքին:

    Իմ լույսը՝ կարմրեց:

    Նրանը՝ կանաչեց:

    Բայց նա՝ կանգնել է ու չի անցնում փողոցը:

    Իսկ ես՝ հիմարս, կպել եմ ղեկից ու աչքերիս չեմ հավատում: Մտքիս՝ չեմ հավատում: Գիտելիքներիս՝ չեմ հավատում: Զգացմունքներիս՝ չեմ հավատում: Չեմ հավատում: Չեմ հա-վա-տում:

    Իսկ նա՝ չի շարժվում տեղից: Նրա համար վաղուց արդեն կանաչ լույս էր, բոլոր անցորդներն անցել են արդեն, իսկ նա, հայացքը դեպի ոչ մի տեղ, կանգնել ու չի շարժվում տեղից: Կարող էր արդեն վաղուց անցած լինել փողոցը…

    Իսկ ես, այդպես էլ կպած դեկին, ստիպում էի ինձ հավատալ, որ դա՝ Դրունվալոն չէ: Որ հնարավոր չէ, որ նա լինի:

    Վառվեց իմ կանաչ լույսը: Ես դանդաղ շարժեցի մեքենան տեղից: Երբ մեկ ակնթարթից անցնում էի նրա առջևով, նա իջեցրեց հայացքն ու նայեց աչքերիս մեջ:

    Իմ առջև կանգնած էր Դրունվալո Մելխիսեդեքը:

    Հետևում մնաց Դրունվալո Մելխիսեդեքը:


    Հենց նոր ես փախա Դրունվալո Մելխիսեդեքից, ով կանգնել էր խաչմերուկում ինձ համար, գտնվում էր Վենիսում ինձ համար, սպասում էր, որպեսզի ես մոտենամ իրեն ու պարզեմ ինչ-որ բաներ… ինձ համար:

    Ես չկանգնեցրի մեքենան: Ինքս ինձ պատճառաբանեցի, որ նախ, հնարավոր չէ, որ դա լինի Մելխիսեդեքը, և երկրորդ, ես ուղևոր ունեմ:

    Չնայած քիչ անց, երբ, տեսնելով վիճակս, վերջինս հարցրեց ինձ, արդյո՞ք ես ինձ լավ եմ զգում, - ես պատմեցի նրան ամեն ինչ: Ասացի, որ ներկա պարագային իմ ամենամեծ ցանկությունն է հանդիպել մի մարդու, իսկ այդ մարդը կանգնած էր խաչմերուկին, որը մենք քիչ առաջ անցանք…

    Նա առաջարկեց ինձ անմիջապես հետ վերադառնալ:

    Ես՝ հրաժարվեցի:

    Նա՝ զարմացած վեր քաշեց ուսերը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Ամմէ (24.12.2012)

  17. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22.

    - - - - - -

    Մեր համոզմունքները: Որքա՜ն խոչնդոտների ենք հանդիպում մենք մեր ճանապարհին՝ հենց այդ համոզմունքների պատճառով: Այնքան ամուր են մարդու համոզմունքներն իր պատրանքների մասին, որ երբեմն նա չի հավատում այն բանին նույնիսկ, ինչ ունի բռնած իր ձերքին:

    Ճիշտ ինձ նման:

    Ավելի հասկանալի լինելու համար, այս պատմությունը հնարավոր եմ գտնում ընդհատել մեկ ուրիշ դեպքով, որն ավելի հստակ է արտահայտում վերոհիշյալ միտքը: Ինչպես նաև, կարծում եմ, ավելորդ չէր լինի այս տխուր պատմությանը քիչ ավելի վառ երանգ տալ:


    Պ Ա Ն Ի՞ Ր,... Թ Ե՞... Կ Ա Ր Ա Գ

    Մի անգամ Արթուրը որոշեց փոխել իր բնակավայրը: Եվ տեղափոխվել ոչ թե մեկ ուրիշ տուն Գլենդելում կամ Լոս Անջելեսի մեկ այլ քաղաքում, կամ էլ մեկ ուրիշ քաղաք՝ Կալիֆորնիայում: Արթուրը որոշեց Խաղաղ Օվկիանոսի ափից՝ տեղափոխվել Ատլանտիկ Օվկիանոսի ափը:

    Ինչ խոսք, որ դա մեծ իրարանցում էր առաջացրել մեր կյանքում, և ոչ միայն մեր ընկերության մեջ. բոլոր քիչ թե շատ մոտիկները տեղյակ էին դրան և, քանի որ բոլորն էլ շատ են սիրում Արթուրին, որոշեցին հավաքվել՝ նրան ճանապարհելու:

    Նախապես ասեմ, որ այդ ճամփորդությունից ոչինչ չստացվեց և Արթուրը շուտով, ի հուրախություն մեզ բոլորիս, հետ վերադարձավ: Բայց այն, ինչի մասին ես պատմում եմ, տեղի ունեցավ նրա հետ հրաժեշտի երեկոյին:

    Ուրեմն, նստած ենք սեղանի շուրջ: Ուտել, խմել, ասել, խոսել, աղմուկ, ժխոր, ինչպես միշտ: Ամենալավ բաներ ենք ցանկանում Արթուրին, ամենալավ բարիքներ և հաջողություն, բայց ուրախության զգացմունքով համակվածներ առանձնապես չկան. անփոխարինելի ընկերոջից ենք բաժանվում:

    Սամվելը, մեր ընկերներից մեկը, պանիր խնդրեց և, քանի որ պանիրն իմ առջև էր դրված, ես վերցրեցի ափսեն ու տվեցի կողքինիս, որ փողանցի, քանզի Սամվելը նրանից հետո էր նստած:

    Պանիրը դեղին էր՝ հայկական “Լոռի”, համարյա կարագի գույնի, ու երբ Սամվելը վերցրեց այն, ասաց ինձ.

    - Սամ ջան, ես պանիր էի ուզում, իսկ դու՝ կարագ ես տալիս:

    Ես համոզված էի, որ նա կատակ է անում, և այդ պատճառով որոշեցի կատակով էլ նրան պատասխանել:

    - Սամ ջան, - ասացի: - Ես այդ կարագը քեզ այնքան մեծ սրտով եմ տալիս, որ թող այն քեզ համար՝ պանիր դառնա:

    Նա զարմացած նայեց ինձ, բայց և այնպես կտրեց պանրից մի կտոր, փաթաթեց լավաշի մեջ ու սկսեց ուտել:

    Իսկ մեր երրորդ ընկերը, պանիրը փոխանցողը, ուշադիր հետևում է մեր խոսակցությանը:

    Ես էլ ժպիտով հետևում եմ Սամվելին, բայց նրա դեմքի մի տեսակ նեղացած ու վրդովված արտահայտությունը ստիպում է ինձ լրջանալ:

    - Հը՞, - հարցնում եմ, - ի՞նչ պատահեց:



    - Ճիշտն ասած, ես քո կատակը չհասկացա, - նեղացած ասաց Սամվելը:- Որ ի՞նչ: Նույնիսկ սիրտս սկսեց կարագից խառնել:

    Ես ապշած նայում եմ նրան, քանզի հասկացա, որ նա լրիվ լուրջ է ասում: Հետո տեսնում եմ, որ մեր երրորդ ընկերն էլ՝ փոխանցողը, ապշած մեկ Սամվելին է նայում մեկ ինձ:

    Տեսնելով մեր վիճակն ու կասկածելով, որ ինչ-որ բան՝ այն չի, Սամվելը դանդաղ բացեց իր ձեռքի լավաշը, նայեց պանրին, պոկեց մի կտոր ու դրեց բերանը: Դանդաղ կուլ տվեց ու ասաց.

    - Արա, պանիր ա…

    - - - - - -

    Հաճախորդիս տեղ հասցնելուց հետո ես հետ վերադարձա այն տեղը: Ժամերով պտտվեցի այնտեղ ու մոտակա փողոցներով, չնայած համոզված էի, որ էլ չեմ գտնի նրան:

    Ես կորցրեցի ինձ տրված հնարավորությունը:

    Այսօր ես բացարձակ համոզված եմ նրանում, որ դա՝ Դրունվալո Մելխիսեդեքն էր: Ինձ համար այնքան մեծ էր նրան հանդիպելու ցանկությունն ու կարիքը, որ ես ստեղծեցի այդ հնարավորությունը՝ հանդիպել նրան:

    Ստեղծեցի ու չհավատացի դրան: Քանզի ես ունեմ շատերին յուրահատուկ մի հիմար հատկություն. համարել, որ ես՝ արժանի չեմ: Սովորական, տրադիցիաներից, կրոնից բխող անարժանապատվություն:

    Երբ Աստծոց խնդրում ենք մեկ դոլար, մենք հիմնականում ստանում ենք այն, քանզի վստահ ենք, որ արժանի ենք այդ դոլարին: Բայց երբ խնդրում ենք միլլիոն դոլար, ինչ խոսք, որ չենք ստանում: Որովհետև առաջին միտքը, որ պտտվում է մեր գլխի մեջ, այն է, որ մենք արժանի չենք միլլիոնի: Եվ Տիեզերքը, կամ Աստված, - ինչպես կուզեք՝ անվանեք, - լսում է մեր այդ ամենաառաջին միտքը. “Ես անարժան եմ”, - և պատասխանում է, ինչպես միշտ, իր միակ պատասխանով. “Այո”: Ինչպես յուրաքանչյուր քո տված հարցին է Նա պատասխանում. “Այո”: Այսինքն, ցանկանում ես անարժան լինել՝ եղիր անարժան, մնա առանց միլլիոնի: Այնքան ժամանակ, քանի ինքդ կհասկանաս, որ արժանի ես:

    Մինչև այսօր, եթե օդանավակայանից մեկին Սանտա Մոնիկա եմ տանում, անպայման այդ ճանապարհով եմ հետ վերադառնում: Պասիֆիկ փողոցով: Երբեմն այդ փողոցի վրա, այն հիշարժան խաչմերուկից ոչ հեռու, մի հին ավտոմեքենա էի տեսնում կանգնած, որի դռան վրա նկարած էր Կյանքի Ծաղիկը:

    (Դրունվալո Մելխիսեդեքի առաջին գրքի անունն է. “Կյանքի Ծաղիկի հինավուրց գաղտնիքը”)

    Չգիտեմ, թե ինչու՞, բայց քանի հանդիպում էր ինձ այդ մեքենան, ես նրա վրա առանձնապես ուշադրություն էլ չէի դարձնում: Իսկ հետո՝ դադարեց հանդիպել: Ու այդ ժամանակ արդեն սկսեցի փնտրել այն՝ ապարդյուն: Միգուցե դա՞ էլ ինչ-որ նշան էր ինձ համար, ինչը որ ես կրկին՝ չհասկացա և չգնահատեցի…

    “Իրական 2012 թվականի” սցենարն այդպես էլ անավարտ մնաց: Արդեն մեկ տարուց ավել է անցել այն օրվանից, ես ամեն օր քարշ եմ տալիս տետրը պայուսակիս մեջ, հուսալով ինչ-որ բան, բայց այդ ժամանակահատվածում մեկ տող, մեկ բառ անգամ չեմ ավելացրել նախկինում գրածին:

    Միգուցե մի օ՞ր…

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2011), Lem (03.08.2011), Mark Pauler (19.06.2011), unknown (01.02.2012), Ամմէ (24.12.2012)

  19. #25
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ կարդում եմ գրածներդ: Որոշ հատվածներ շատ են դուրս գալիս ու դրանք հիմնականում այն մասերն են, որտեղ դու ընթերցողին ազատություն ես տալիս, այսինքն որտեղ որ պրոպագանդայի պես բաներ չկան
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2014), Ameli (20.06.2011), Sambitbaba (20.06.2011), Ամմէ (23.12.2012)

  21. #26
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ կարդում եմ գրածներդ: Որոշ հատվածներ շատ են դուրս գալիս ու դրանք հիմնականում այն մասերն են, որտեղ դու ընթերցողին ազատություն ես տալիս, այսինքն որտեղ որ պրոպագանդայի պես բաներ չկան
    Ես սա կարդում եմ, որպես մի գրքի պատմություն, վերջին 4 գրառումները չեմ հասցրել կարդալ, բայց ինձ հատկապես այս հատվածը դուր եկավ, ախր մեր վերևի հարևանի մուտքի լույսն էլ է այդպիսին

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    [COLOR="navy"]18.

    * * *
    Բայց ասեմ, որ այդ պատճառով ծիծաղելի վիճակի մեջ էլ եմ ընկել:

    Իմ տան տակ մեծ, ընդհանուր գարաժ է, որտեղ շենքի յուրաքանչյուր բնակիչ կոնկրետ իրեն հատկացված տեղ ունի, իր ավտոմեքենայի համար: Իմ կանգառի հետևում մի փոքրիկ սենյակ կա, որտեղ, երևի, հավաքարարներն իրենց իրերն են պահում:

    Մի օր այդ սենյակի դուռը կիսաբաց էր և, երբ ես անցա նրա մոտով, սենյակի լույսը վառվեց: Ես անակնկալի եկա, երբեք նախկինում նման բան չէր պատահել իմ ներկայությամբ: Իսկ հիմա, այն բանից հետո, երբ ձայնարկիչն սկսեց ինքն իրեն միանալ…

    Մի քանի օր հետո նույն պատմությունը կրկնվեց: Կասկած անգամ չմնաց: Ես հաստատ համոզվեցի, որ այստեղ էլ եմ իմ “Բարևը” ստանում: Ես էլ ասացի մտքիս մեջ “Բարև”, և ուրախ-ուրախ նստեցի մեքենաս:

    Ընկերոջս, Արթուրին, հանդիպեցի ու պատմեցի: Ծիծաղեց վրաս: Ասաց, որ հավանաբար ինչ-որ սարք է դրված, որ, երբ մոտենում ես բաց դռանը, լույսն ինքնիրեն վառվում է:

    Ստուգեցի: Իրոք, որ այդպես էր:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (30.06.2011), Sambitbaba (20.06.2011)

  23. #27
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Մարկ: Առաջին հերթին, շատ շնորհակալ եմ և ուրախ, որ կարդում ես: Բայց ուրախ կլինեի առավել, եթե հավատայիր այնուամենայնիվ, որ ոչ պատճառ ունեմ պրոպագանդայի և ոչ էլ ցանկություն: Ուղղակի այն, ինչ ներկայացնում եմ ձեր դատին, ինքնին բավականին հետաքրքիր ստացվեց, նույնիսկ ինձ համար: Ես սկսել էի այն որպես նախաբան (կամ վերջաբան) իմ "Մատեան Երանության"-ի համար: Բայց այն ժամանակ, երբ արդեն ավարտած գործը կարդում էի ընկերներիս, հենց ընթացքում հասկացա, որ այն առանձին գործ է դառել: Ասեմ, որ նույնը հաստատեցին ընկերներս, առանց իմ կարծիքն իմանալու:

    Բայց առանձին գործ լինելու համար որոշ տեղեր ուղղակի անհրաժեշտ եղավ պարզաբանել, որոշ տեղեր՝ քիչ վերափոխել:

    Այն տեղերը, որ դու պրոպագանդա ես համարում, դրանք ընդամենը իմ այսօրվա "Ես"-ի ձևավորվելու պրոցոսն է, իմ "Նյու Էյջի" ընկալումը, ճանաչումը, մարսումը: Անհրաժեշտ էր ցույց տալ, թե ինչպես ես հասա նրան, ինչին որ հասա: Եվ դա շատ կարևոր էր ինձ համար՝ ցույց տալ ձեզ ամենը ինչպես կա, ինչպես եղել է: Որովհետև, - հավատա, խնդրում եմ, Մարկ, - այն, ինչ նախատեսում եմ ներկայացնել ձեզ առաջիկայում, շատ է կարևոր, ու, ինձ թվում է, ոչ միայն ինձ համար:

    Գիտե՞ս, ինձ թվում է, որ եթե դու հավատաս ինձ, որ ես կեղծելու պատճառ չունեմ, կփոխվի քո վերաբերմունքը այդ "պրոպագանդային". վատագույն դեպքում դու կկարողանաս, ասենք, համարել, որ ես ուղղակի վատ եմ գրել այն, ինչ ցանկացել եմ ասել՝ չեմ կարողացել ճիշտ արտահայտվել կամ նման ուրիշ լիքը բաներ: Ինչը քեզ թույլ կտա "փակել աչքերդ" այդ "պրոպագանդայի" վրա և ավելի շատ հաճելի տեղեր գտնե՞լ քեզ համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.06.2011, 16:50: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (23.12.2012)

  25. #28
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ կեղծելու մեջ երբեք էլ չեմ մեղադրել ու ինձ նման բան թույլ էլ չեմ տա: Խոսքը դրա մասին չի: Ուղղակի դու անընդհատ նշում ես նյու էյջ կամ նման բաներ, ինչ-որ տրամաբանական հետևություններ գտնում դրա գաղափարախոսության հետ ու բնականաբար շատ դրական բաներ փորձում ես վերագրել դրան...

    Քրայոնը և նյու-էյջական մյուս ներկայացուցիչներն ասում են, որ փոխվեց Աստծո ծրագիրը:
    Դու այս բառերին և դրա մասին վերոհիշյալ ներկայացված տրամաբանական բացատրությանը ինքդ անկեղծ հավատում ես???
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  26. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ կեղծելու մեջ երբեք էլ չեմ մեղադրել ու ինձ նման բան թույլ էլ չեմ տա:
    Այո, բայց դա չի խանգարել քեզ գրել վերջին նախադասությունդ, ճի՞շտ է…

    Ուղղակի դու անընդհատ նշում ես նյու էյջ կամ նման բաներ
    Եթե ես գրած լինեի քո "Փոսը", շատ հնարավոր է, որ "նշեի նյու էյջ կամ նման բաներ", այնքան որ նյու-էյջական գործ է: Ի՞նչ տարբերություն: Ես ընդգծում եմ դա գիտակցաբար, քանզի իմ նպատակն է այն, - չը-պրոպագանդելը, Մարկ, - ներկայացնելը: Ինչն էլ հենց հանդիսանում է այսօր իմ Ակումբում լինելու պատճառը:

    Դու այս բառերին և դրա մասին վերոհիշյալ ներկայացված տրամաբանական բացատրությանը ինքդ անկեղծ հավատում ես???
    Այո!!!
    Առավել ևս, ասեմ, որ այդ ամփոփումը՝ "փոխվեց Աստծո ծրագիրը" արդեն իմ բառերն են և ոչ թե Քրայոնի կամ ուրիշներինը: Երեք բառով ես փորձեցի ներկայացնել այն, ինչի մասին խոսվում է բազում գրքերում:

  27. #30
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ իմ ու քո աշխարհայացքները տարբերվում են շատ, երբ ժամանակ ունենամ գուցե կարդամ գրառումներդ, բայց էլ մեկնաբանություններ չեմ անի, հակառակ դեպքում կստացվի, որ հակաճառում ու քննադատում եմ:
    Շատ մտքեր կան գրվածքումդ, որ դուրս գալիս են, բայց նաև կան որոշ երևույթների բացատրություններ, որոնք ուղղակի անընդունելի են իմ կողմից:
    Միայն մի բան եմ ուզում ավելացնեմ իմ կողմից` ցանակցած ոք, ով փորձում է Աստծուն որևէ կոնկրետ գործողություններ վերագրի, Նրա կերպարին արտաքին տեսք տա, Նրա հետ ֆիզիկական կոնտակտ նկարագրի, կամա թե ակամա աղավաղում ա Աստծու կերպարը ու սկսում ինքնախաբեությամբ զբաղվել, քանի որ իլյուզիայի, իրականության, հրաշքի ու սովորականի մեջ սկսում ա փնտրել այն ինչ իրականում ամենուր ա, ու անպայման համաչափ բաշխված:
    Սա ուղղակի իմ կարծիքն ա:
    Քեզ ստեղծագործական հաջողություններ:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.06.2011), Ամմէ (18.01.2013)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  2. ԱԿՈՒՄԲ :: Նոր կառուցվածք, նոր կյանք
    Հեղինակ՝ ivy, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 19.09.2012, 23:00
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •