Այսօր ուղղակի մտածում էի ինչպիսին են մեր ձեռագրերը...հետաքրքիր կլինի տեսնել և քննարկել...
Ես առայժմ կտեղադրեմ իմ ամենօրյա սովորական ու ինչ-որ տեղ չհասկացվող ձեռագիրը
Հ.Գ. միգուցե սա է պատճառը, որ քննաշրջաններին տետրս միշտ ինձ մոտս է![]()
Այսօր ուղղակի մտածում էի ինչպիսին են մեր ձեռագրերը...հետաքրքիր կլինի տեսնել և քննարկել...
Ես առայժմ կտեղադրեմ իմ ամենօրյա սովորական ու ինչ-որ տեղ չհասկացվող ձեռագիրը
Հ.Գ. միգուցե սա է պատճառը, որ քննաշրջաններին տետրս միշտ ինձ մոտս է![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
ես հարցում նման ենք ոնց որ… փոքրուց իմ ձեռագիրն էլ է վատը եղել, (համենայնդեպս ուրիշների համար, ես սիրում եմ) վատը որն ա, շատ մանր եմ գրում տառերը, ու թե դպրոցում, թե համալսարանում դասախոսները անընդհատ բողոքում էին
դրա լավը են էր, որ տետրերս միշտ իմ մոտ էր լինում, չէին վերցնում, որովհետև չէին հասկանում, ու չէր կորում:Շատ ժամանակ դասախոսներն էլ չէին հասկանում, սակայն իմանալով, որ լավ եմ սովորում, գիտեմ առարկան, մեկ-մեկ առանց ստուգելու բարձր գնահատական էին դնում, ես էլ մեկ-մեկ օգտվում էի առիթից
![]()
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Ձեռագի՞ր, ըդիգ ի՞նչ է:
Էնքան ժամանակ գրիչով բան չեմ գրել, որ տառերն եմ մոռացել, ուր մնաց ձեռագիր ունենամ![]()
I may be paranoid but no android!
Apsara (08.06.2011), CactuSoul (08.06.2011), ivy (09.06.2011), Lusinamara (08.06.2011), Ungrateful (08.06.2011), VisTolog (08.06.2011), Ժունդիայի (28.10.2011), Հայկօ (08.06.2011), Սլիմ (08.06.2011)
Մոդերատորական. հաշվի առնելով թեմայի բնույթը, այն «Ակումբի անցուդարձ» բաժնից տեղափոխվել է «Դեսից-Դենից» բաժին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lusinamara (08.06.2011)
Իմը դպրոցում շատ սիրուն էր, չնայած փոքր էր…բայց ինստիտուտում միանգամից "փչացավ"իսկ հիմա մի Երոյան ունենք, որ լսարան մտնելուց մինչև դուրս գալ, ժամում քսան թերթ արագությամբ թելադրում ա, ստիպված ձեռագիրն ենք դեֆորմացնում, որ հասցնենք
Սակայն այլընտրանք չունենալով վերջին հույսի տետրն իմն ա![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ես վկա եմ![]()
Բայց հիմա չեմ հիշի՝ որ տառն էիր մոռացել ։ՃՃՃ
Իմ ձեռագիրն իսկը ինձ նման է՝ անկանոն, չկողմնորոշվածՄեկ-մեկ էնքան սիրուն ու համաչափ եմ գրում, որ մի հավեսն էլ է գալիս, բայց հիմնականում ահավոր անհամաչափ է, մանր,, իրար գլխի լցված, խառը, կծկված մի տեսակ...
Ուֆ, Լուս, դարդերս էլի հիշեցրիր...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Lusinamara (08.06.2011)
Նախանձում եմ ծուռտիկ ձեռագրատերերին: Իմ ձեռագիրը չի մեծանում, մանկական ձեռագիր է հիշեցնում, հատ-հատ, համաչափ... Դանդաղ գրածս՝ գերազանցիկի ստուգողական, շատ արագ գրածս էլ՝ 3-րդ դասարանցին զուգարան է շտապում:
Վերջին խմբագրող՝ Lem: 08.06.2011, 00:58:
Lusinamara (08.06.2011), հովարս (10.06.2011)
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Իմ ձեռագիրը միշտ իմացել են թե տղայի ձեռագիր է, անհասկանալի գեշ ու ծուռումուռ
Վատն էն ա որ վերջերս գրիչ վերցրեցի և արագ-արագ գրելուց հասկացա որ տվյալ մկաններս թուլացել են և չեն կարողանում առաջվա արագությունն ապահովել ու ձեռքս ցավեց
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
VisTolog (08.06.2011)
Ariadna (28.10.2011), Arpine (29.10.2011), Chuk (08.06.2011), Inna (15.06.2011), Kita (08.06.2011), Lusinamara (08.06.2011), murmushka (08.06.2011), Smokie (08.06.2011), Tig (08.06.2011), Valentina (08.06.2011), VisTolog (08.06.2011), Ժունդիայի (28.10.2011), Մանուլ (09.06.2011), ՆանՍ (08.06.2011), Սլիմ (08.06.2011)
Դպրոցում սովորելու տարիներին շատ սիրուն էր ձեռագիրս. հիշում եմ՝ 2-րդ դասարանում տետրս ուսուցչուհին փակցրել էր պատին...Ես էլ էն "Հարսնացուն հյուսիսից"-ի Մուրադի նման մի թեթև մեջս ուռռռել էի
: Հետո բարձր դասարաններում արդեն մենակ տետրի առաջին 2 էջերի վրա էի սիրուն գրում, մնացածն էլ հավես չէր լինում մանրակրկտորեն գեղեցիկ գրել: Հա, մեկել ուրիշների էն զարդաքանդակավոր անկապ տետրերի՝ հուշատետրերի մեջ էի նենց դանդաղ, հանդիսավոր գրում.վա՜յ, հանկարծ մի գիծն էլ ա էս կողմ-էն կողմ չգնար
... Իսկ ինստիտուտում, դասախոսների ռեակտիվային թելադրանքից արդեն հոգնած, սկսվեց ձեռագրային գլխառադիս դարաշրջանը
: Եվ մի օր էլ շատ սրտառուչ դեպք պատահեց.մամաս պատահական տետրս բացեց ու
... Սրտի կսկիծը սկսեց ապաշնորհ կերպով կրծել նրա խաղաղ հոգեկանը, արցունքները գլոր-գլոր , մեկը մյուսին մաջալ չտալով, վազվզեցին այտերով մեկ
. ձեռագիրս դարձել էր սևազգեստ ագռավի չանչ...
Բայց չկա չարիք, առանց բարիքի. հիմա ունեմ 2 անձնական ձեռագիր.մեկը իգական սեռի, մյուսը՝ արական, այսինքն՝ առաջինը՝ սիրուն , երկրորդն արագ, խլբստրած,կարճ-կոնկրետ գրելու համար
:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
մեղքս ինչ թաքցնեմ, եթե մի բան եմ գրում հաջորդ օրը իմ գրածը չեմ կարում կարդամ:
Միշտ լավ ձեռագիր եմ ունեցել,դպրոցում էլ հիմա էլ,չնայած լեկցիաներ ենք գրել,, արագ թելադրելիս մեկա ուզած չուզած փոխվումա,մենակ,որ եղբորս համար շարադրություն եմ գրում մոռանում եմ,ու իմ հարցական նշաններն եմ մոռացված դնում,ասենք ություն-ի տեղը -X ,ում-ի փոխարեն-Օ,ու անընդհատ բողոքում էր՝
-Էս ի՞նչ էս գրում,մարդ բան չի հասկանում,-լավն էնա, որ մաման պաշտպանումա,ու ասում,որ լեկցիաներն են մեղավոր,բայց երբ, որ պետք լինի կարող եմ սիրուն գրել....
Այ երբեք չեմ մոռանա,որ դպրոցական էի,,նոր էինք սովորում տառերը մի ընկերուհի ունեի,որ նախանձ էր,ու ամեն օր դնում էր իրա մաման ու համեմատում իմ ու իրա աղջկա ձեռագրերը,բայց հիմա իրանը, որ տեսնեք ոնցոր սոված տառեր լինեն,իսկ իմը...նենց որ, չեմ բողոքի սիրուն ձեռագիր ունեմ,ափսոս չեմ կարող նկար դնել
Ձեռագրի գովերգում արեցի![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
armen9494 (28.09.2011), Lusinamara (09.06.2011), ՆանՍ (10.06.2011)
Համատեղ աշխատանք
![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Renata (28.10.2011), Կարնո Սոսե (29.10.2011), ՆանՍ (29.10.2011)
Հավես թեմա է, իրոք, ձեռագիրը քանի գնում, մոռացության է մատնվում, բայց ամեն դեպքում լավ է, որ դեռ ունենք ձեռագիր
Ջահել ժամանակ սենց նշումների բլոկնոտ ունեի, ինչն էդ պահին հետաքրքրում էր, գրում էի, հիմա ամեն ինչ ինտերնետում ա, հետաքրքրի էլ, ասում եմ` էնա ինտերնետում կա, երբ պետք լինի, կնայեմ
Фото0022.jpg
Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.10.2011, 23:32:
Ameli (28.10.2011), Arpine (29.10.2011), Lusinamara (28.10.2011), Smokie (05.11.2011), ՆանՍ (29.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ