Այս ամերիկացի ռեժիսորը դեռևս նկարահանել է 5 լիամետրաժ ֆիլմ, բայց արդեն հասցրել է իր ծանրակշիռ տեղը գրավել կինոաշխարհում: Նրա ֆիլմերը երևի թե դիտած կլինեն շատերը.
1998 — π
2000 — Requiem for a Dream
2006 — The Fountain
2008 — The Wrestler
2010 — Black Swan
Առաջին լիամետրաժ ֆիլմը` "Պի"-ն, նկարահանվեց 60 000 դոլար բյուջեյով, որի մեծ մասը հավաքվել էր Արոնոֆսկու ընկերների նվիրաբերած 100 դոլարանոցների շնորհիվ: Ֆիլմը ստանում է մի քանի մրցանակներ և հավաքում 3,2 մլն դոլար, որոնք օգնում են հեղինակին պարտքերից ազատվել ու սկսել մտածել այլ նախագծի մասին:
Պետք է նշել, որ Արոնոֆսկին հիանալի կրթություն է ստացել. նա սովորել է երկրի լավագույն դպրոցներից մեկում, որն ավարտելուց հետո 6 ամիս ճամփորդել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Գվատեմալայում: 1987-ին ընդունվում է Հարվարդ, ուր ուսումնասիրում է անտրոպոլոգիա, կինո և անիմացիա:
Արոնոֆսկու անձնական բլոգը` http://darrenaronofsky.blogspot.com/
նրա պաշտոնական կայքը` www.darrenaronofsky.com/DA.html
շուտով կտեղադրեմ ինֆորմացիա յուրաքանչյուր ֆիլմի վերաբերյալ
հուսամ` կլինեն քննարկումներ
Էջանիշներ