User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Դարրեն Արոնոֆսկի / Darren Aronofsky

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դարրեն Արոնոֆսկի / Darren Aronofsky

    Այս ամերիկացի ռեժիսորը դեռևս նկարահանել է 5 լիամետրաժ ֆիլմ, բայց արդեն հասցրել է իր ծանրակշիռ տեղը գրավել կինոաշխարհում: Նրա ֆիլմերը երևի թե դիտած կլինեն շատերը.

    1998 — π
    2000 — Requiem for a Dream
    2006 — The Fountain
    2008 — The Wrestler
    2010 — Black Swan

    Առաջին լիամետրաժ ֆիլմը` "Պի"-ն, նկարահանվեց 60 000 դոլար բյուջեյով, որի մեծ մասը հավաքվել էր Արոնոֆսկու ընկերների նվիրաբերած 100 դոլարանոցների շնորհիվ: Ֆիլմը ստանում է մի քանի մրցանակներ և հավաքում 3,2 մլն դոլար, որոնք օգնում են հեղինակին պարտքերից ազատվել ու սկսել մտածել այլ նախագծի մասին:
    Պետք է նշել, որ Արոնոֆսկին հիանալի կրթություն է ստացել. նա սովորել է երկրի լավագույն դպրոցներից մեկում, որն ավարտելուց հետո 6 ամիս ճամփորդել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Գվատեմալայում: 1987-ին ընդունվում է Հարվարդ, ուր ուսումնասիրում է անտրոպոլոգիա, կինո և անիմացիա:

    Արոնոֆսկու անձնական բլոգը` http://darrenaronofsky.blogspot.com/
    նրա պաշտոնական կայքը` www.darrenaronofsky.com/DA.html

    շուտով կտեղադրեմ ինֆորմացիա յուրաքանչյուր ֆիլմի վերաբերյալ
    հուսամ` կլինեն քննարկումներ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.06.2011), Claudia Mori (07.06.2011), E-la Via (22.06.2014), Farfalla (07.06.2011), Skeptic (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Yevuk (07.06.2011), մարդագայլուկ (22.06.2014), Ռուֆուս (07.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Requiem for a Dream

    Դրամա, Արոնոֆսկու կուլտային ֆիլմերից, նկարահանվել է 1978ին Հյուբերտ Սելբի կրտսերի համանուն վեպի հիման վրա:
    Գլխավոր դերերում` Ջարեդ Լետո, Ջենիֆեր Կոնելլի, Մարլոն Ուայանս և Էլեն Բըրստին, ով 2001-ին առաջադրվեց Օսկարի` այդ ֆիլմում լավագույն կանացի դերի համար:

    Գլխավոր հերոսներ

    մայրը - Սառա (էլեն Բըրստին) և որդին` Հարոլդ Հոլդֆարբ (Ջարեդ Լետո)
    Հարոլդի ընկերուհին - Մերիոն Սիլվեր (Ջենիֆեր Կոնելլի)
    Հարոլդի ընկերը - Թայրոն Լավ (Մարլոն Ուայանս)
    Գրքում և ֆիլմում գործողությունները ծավալվում են տարվա երեք եղանակներին` ամռանը, աշնանը և ձմռանը:

    Հետաքրքիր փաստեր

    Դարրեն Արոնոֆսկին ունի էպիզոդիկ դեր` նա "Փոքրիկ Ջոնի" հավաքույթի մասնակիցներից մեկն է:
    Հյուբերտ Սելբի կրտսերը` գրքի հեղինակը, խաղում է բանտապահի էպիզոդիկ դեր:
    Հարոլդ Հոլդֆարբի դերն ի սկզբանե տրվելու է Ջովաննի Ռիբզիին: Դարրենը, գիրքը կարդալով, հենց էդպիսին էր պատկերացնում գլխավոր հերոսին:
    Հեռուստաշոուի նկարահանումները տևել են մեկ օր:

    Սաունդթրեք

    Սաունդթրեքի կոմպոզիտորը Կլինտ Մենսելլն է, գործիքավորել է Դեվիդ Լանգը: Սաունդթրեքը ջերմ ընդունելություն ստացավ և հետագայում տարբեր ձևերով օգտագործվել է ուրիշ ֆիլմերի և սերիալների թրեյլերներում:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.06.2011, 19:58:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.06.2011), E-la Via (22.06.2014), Katka (25.09.2011), Skeptic (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Հայկօ (07.06.2011), Ռուֆուս (07.06.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արոնոֆսկին իմ համար երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկն է (Քրիստոֆեր Նոլանի ու Քոեն եղբայրների հետ միասին): Արոնոֆոսկու ոչ մի ֆիլմ չկա, որ նայեմ ու ասեմ, թե թույլ է, կամ կարող էր ավելի լավ նկարահանել, ընդհակառակը, իր կինոներից յուրաքանչյուրը նայելուց հետո համոզվում եմ, որ դա իմ ամենասիրած ֆիլմն ա

    Pi-ն մի փոքր զիջում է իր հետագա ֆիլմերին, բայց որպես դեբյուտային աշխատանք հոյակապ է:

    Ռեքվիեմը.... Ամենամեծ անարդարությունն էն էր, որ Էլլեն Բըրստինին օսկար չտվեցին, սա իր կարիերայի լավագույն դերն էր, բա երաժշտությունը....

    Ֆոնտանը ծերից ծեր հրաշք ա, թե դեկորացիաները, թե դերասանները, թե երաժշտությունը (որը հետագայում անխնա բռնաբարվեց հայկական սերիալների կողմից ), թե ֆիլմի գաղափարը...

    Ռեսլերը հոյակապ ֆիլմ է, ես զզվում եմ ռեսլինգից, բայց էս ֆիլմը էնքան լավ էր նկարահանած, Միկի Ռուրկն էնքան լավ էր խաղում իր դերը, որ ակամա հարգանքով ու կարեկցանքով ես լցվում իր նկատմամբ...

    Ու Ռեսլերի քույր ֆիլմը՝ Սև Կարապը, որի մասին ահագին խոսել ենք Ակումբում:

    Ու ամենակայֆն այն է, որ Արոնոֆսկու բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակը Քլինթ Մանսելլն է, առանց Մանսելլի երաժշտության իր ֆիլմերը նույնիսկ կիսով չափ լավը չէին լինի
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.06.2011), E-la Via (22.06.2014), impression (07.06.2011), Skeptic (07.06.2011), Yellow Raven (07.06.2011)

  7. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում Արոնոֆսկու ֆիմերը, ամեն մեկը յուրովի լավն է ու ֆիլմերից ոչ մեկն էլ մի անգամ նայելու համար չեն

    Որպես մաթեմատիկոս/ծրագրավորող չեմ կարող չնշել Պի ֆիլմը, չնայած շատ կուզեի, որ ավելի մեծ բյուջեով նկարահանվեր ֆիլմն ու ավելի լավ ռեժիսյորը կարողանար արտահայտել այն, ինչ իրականում ուզում էր: Բայց մեկա իրականում հրաշակի գործ է ստացվել
    Ռեքվիեմը, Ֆոնտանն ու Սև Կարապն իմ մոտ մի հարթության վրա են, երեքն էլ նայել եմ մի քանի անգամ ու էլի կնայեմ
    Ռեսթլերի նկատմամբ արդեն մի փոքր ուրիշ կարծիքի եմ, իմ համար էդ ֆիլմն ուղղակի անցում էր Ֆոնտանից Սև Կարապին

    Դե Քլինթ Մանսելլի մասին էլ չասեմ, դեմքությունա

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.06.2014), impression (07.06.2011), Skeptic (07.06.2011), Ռուֆուս (07.06.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ համար լավագույնը Ռեքվիեմն ա, հետո` Պին
    ի դեպ Պի-ն մի ուրիշ կարգի խորն ա, ու ինձ ամենաշատը դուր եկավ սև-սպիտակ "վառած" նկարելու ոճը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (07.06.2011), Yellow Raven (07.06.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պի

    էս մեկի սյուժեն գրենք, սպոյլերություն չի լինի իմ կարծիքով

    Սյուժեն

    Գլխավոր հերոսը` տաղանդավոր մաթեմատիկոս Մաքս Կոենը, ով ապրում է մենակ մի բնակարանում, որն ավելի նման է մի հսկայական մեխանիզմի, երկար տարիների ընթացքում փորձում է գտնել է ապակոդավորել ունիվերսալ թվային մի կոդ, ըստ որի փոփոխվում են բիրժաների ակցիաները:
    Հանելուկի լուծմանը մոտենալով` Մաքսի շուրջը աշխարհը սկսում է վերածվել մռայլ երազի: Նրան հետապնդում են Ուոլլ-սթրիթի հզոր անալիտիկները, կրոնական ֆանատիկները, որոնք անգամ սպանության կգնան, միայն թե գտնեն տիեզերական աշխարհստեղծման կոդը, որը գրված է իրենց սուրբ գրություններում:
    Արդեն խելագարության հասած Մաքսը պետք է որոշում կայացնի քաոսի և կարգուկանոնի, լուսավորի և խավարի, իմաստության և անգիտության միջև և հասկանալ, արդյոք ինքն ի վիճակի է տիրապետել իր հանճարեղ մտքի արթնացրած հզոր ուժը:

    Դերերում

    Շոն Գուլլետտ — Մաքսմիլլան Կոեն, մաթեմատիկոս-պարանոիկ
    Մարկ Մարգոլիս — Սոլ Ռոբսոն, Մաքսի ղեկավարը
    Բեն Շենքման — Լեննի Մեյեր, հուդայական
    Պամելա Հարթ — Մերսի Դոուսոն, ֆիրմայի ներկայացուցիչ, ով հետաքրքրված է Մաքսի ուսումնասիրություններով
    Ստիվեն Պերլման — րաբբի Կոեն, հուդայական սեկտայի առաջնորդ
    Քլինթ Մենսել — լուսանկարիչ

    Հետաքրքիր փաստեր

    Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 60000 դոլար, որոնց մեծամասնությունը 100 դոլարանոց նվիրատվություններ էին Դարրենի ընկերների կողմից: Երբ ֆիլմը վաճառվեց "Արտիսան"-ին, 100 դոլար ներդրողները հետ ստացան 150-ական դոլար:
    "Արտիսանը" ֆիլմը գնեց 1 մլն դոլարով
    Ֆիլմը նկարահանվում էր հենց Նյու Յորքի փողոցներում, առանց ճանապարհ փակելու և իշխանությունների հետ առանց նախնական համաձայնության, դրա համար էլ նկարահանող խմբից մեկը միշտ հսկում էր, ու ոստիկանների ժամանման մասին նախօրոք տեղեկացնում նկարահանողներին:
    Ողջ խմբի համար ուտելիք պատրաստում էր Արանոֆսկու մայրը:
    Լուսանկարչի դերում նկարահանված Քլինթ Մենսելը ֆիլմի երաժշտության հեղինակն է:
    Գլխավոր դերակատար Շոն Գուլլետտը Դարրենի ընկերն է, և Ռեքվիեմում մարմնավորել է հոգեբույժին:
    Ֆիլմի սկզբում երևացող թվերի երկար շարքի միայն առաջին մասն է պի թիվը ներկայացնում, մնացածը ուղղակի թվեր են:
    Ֆիլմում կա տեսարան, երբ Մաքսը մետրոյում է, իսկ նրա դիմաց նստած է տարեց տղամարդ կոստյումով և նայում է Մաքսին: Նույն դերասանը նման մի էպիզոդում է նկարահանվել Արանոֆսկի Սև Կարապում:
    Մոտ 52-րդ րոպեին մոնիտորին հնարավոր է կարդալ And Jesus Wept գրությունը:

    http://en.wikipedia.org/wiki/Jesus_wept
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.06.2011), E-la Via (22.06.2014), Skeptic (07.06.2011), Հայկօ (07.06.2011), Ռուֆուս (07.06.2011)

  13. #7
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Թոփ հինգիս առաջին ռեժիսորը,չափազանց հզոր ֆիլմեր է նկարում, տարբեր թեմաներով:Ամենաշատը իրա The Fountain-ը եմ սիրում,իսկ Black Swan-ը չի ստացվել
    Մի քանի օրից էլ Հայաստան կգա Նոյը 2014-ի ամենասպասված ֆիլմը,որից սպասելիքներս չափազանց շատ են:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.03.2014), E-la Via (22.06.2014), Yellow Raven (13.03.2014)

  15. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ինձ նենց հետաքրքիր ա, թե նույն հիացական արձագանքները հիմա՞ էլ կասեիք Արոնոֆսկու մասին, երբ արդեն Նոյը նայել եք: Համոզված եմ, որ նայել եք:
    i wanted to destroy something beautiful

  16. #9
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ինձ նենց հետաքրքիր ա, թե նույն հիացական արձագանքները հիմա՞ էլ կասեիք Արոնոֆսկու մասին, երբ արդեն Նոյը նայել եք: Համոզված եմ, որ նայել եք:
    Հանճարեղ է իմ Արոնոֆսկին...
    Նոյը վատը չէր ուղղակի սպասելիքներն էին շատ ավելի մեծ,բայց իմ կարծիքով կինոմատոգրաֆիայի պատմության ամենագեղեցիկ 3 րոպեն էս ֆիլմում էր (Երբ Նոյը իր զավակներին պատմում է,թե ինչպես է առաջացել կյանքը)

  17. #10
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանճարեղ է իմ Արոնոֆսկին...
    Նոյը վատը չէր ուղղակի սպասելիքներն էին շատ ավելի մեծ,բայց իմ կարծիքով կինոմատոգրաֆիայի պատմության ամենագեղեցիկ 3 րոպեն էս ֆիլմում էր (Երբ Նոյը իր զավակներին պատմում է,թե ինչպես է առաջացել կյանքը)
    Իսկ ինձ թվում էր, որ վատ անիմացիա էր էս ֆիլմը, հլը տեսնենք մյուսներն ինչ կասեն, եթե ասեն էլի:
    i wanted to destroy something beautiful

  18. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ չեմ նայել Բայց չեմ կարծում, որ կարծիքս էդ մի ֆիլմը կփոխի, բոլորի մոտ էլ մի հատ անհաջող կինո լինում ա
    I may be paranoid but no android!

  19. #12
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ չեմ նայել Բայց չեմ կարծում, որ կարծիքս էդ մի ֆիլմը կփոխի, բոլորի մոտ էլ մի հատ անհաջող կինո լինում ա
    Որ նայես ասա էլի, հետաքրքիր ա ուղղակի:
    i wanted to destroy something beautiful

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (22.06.2014)

  21. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ դեռ չեմ նայել, ձեռս չի գնում վատ որակով նայեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (22.06.2014), Ռուֆուս (22.06.2014)

  23. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի կինո էր Նոյը, իրա ցածր ռեյտինգը հիմնականում կրոնական ֆանատների սկզբնական հարձակումով պայմանավորվեց:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.06.2014), Յոհաննես (22.06.2014)

  25. #15
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Գալիս է Հայաստան

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •