User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Բանտարկված փուչիկներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանտարկված փուչիկներ

    ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՓՈՒՉԻԿՆԵՐ

    Մեկ, երկու, երեք, չորս... Ու այսպես վաթսուներեք անգամ, ամեն օր առավոտյան և երեկոյան ժամը ութին ես իմ մանրավաճառի սայլակը քարշ եմ տալիս գետնանցում տանող աստիճաններով դեպի վեր և հակառակը: Այդ ժամանակ նրանից միայն անիվների խուլ թխկթխկոցն է գալիս: Գետնանցումում մի դուռ կա, որը ցերեկվա անցորդները դժվար նկատեն, որովհետև ցերեկով այն փակ է: Դրա հետևում մի խոնավ սենյակ է, ուր պատերին ձողեր կան վանդակաձև, ու բանտարկված պատերի տպավորություն ես ստանում ամեն անգամ, երբ տեսնում ես դրանց խղճուկ բորբոսնածությունը: Այդ երկաթներից ես շղթայով կապում եմ իմ սայլակը, ինչպես մի քանի ուրիշ մանրավաճառներ: Գետնանցումից հարյուր մետր այն կողմ` կինոթատրոնի դիմաց, նրա ցերեկային կանգառն է, որտեղ անշարժությունն ապահովում են զույգ սալաքարերը, որոնցից մեկն այն օրը գողացել էին: Դրա փոխարեն ասֆալտի մեծ կտոր եմ դնում` ժամանակավոր` մինչև նոր սալաքար գտնելը: Մինչ կայանում եմ սայլակս ու արդեն բոլոր փուչիկները դասավորած եմ լինում վրան, մարդկանց հոսքը դադարում է, չնայած համոզված եմ, որ ուսանողներին ու շարքային աշխատողներին առավոտ շուտ փուչիկներ պետք չեն:
    Իսկ ու՞մ են ընդհանրապես դրանք պետք: Արդեն ոչ մեկի: Եվ ի՞նչ, թե դասերից փախած տասներորդցիներն ու ուսանողներն առավոտյան սեանսից դուրս գալիս մի քանի փուչիկ են գնում: Հենց այնպես, որ դրանց տրաքոցով վախեցնեն իրենց լկստվացնող աղջիկներին: Իզուր էլ համոզում եմ, որ գնեն տեղականները, քանի որ դրանք ամուր են ու որակով. նրանց դուր են գալիս չինականների գույները, հետո էլ, իրենց ասելով, մերից աղի համ է գալիս: Երբ հարստանամ, կփչեմ իմ մոտի բոլոր տեղական փուչիկներն ու բաց կթողնեմ երկինք: Հետո դրանք իրենց ընդամենը հինգ գույներով` կարմիր, կապույտ, նարնջագույն, դեղին ու կանաչ, կգնան հեռու երկրներ, անգամ Չինաստան, որտեղ արդեն գույներից կհասկանան, որ դրանք հայկական փուչիկներ են ու երբեք էլ չեն պայթում: Երազանքներիս նման են սրանք...
    Մեկ, երկու, երեք, չորս... վաթսուներեքերորդ անգամ խուլ թխկաց սայլակս, ու ես էլի տեսա բանտարկված պատերը... Իսկ փուչիկները չի կարելի բանտարկել, որովհետև երազները պետք է բաց թողնել երկինք, որ նրանք հասնեն... անգամ Չինաստան... Օրերը երկարել են, բայց այսօր առաջին անգամ էր, որ ավտոբուսը եկավ հանգցրած լույսերով: Ու արդեն ութ տարի է` իմ գարունն այդպես է գալիս... Ութ տարի է` այս օրը ես մոմ եմ վառում սեղանին դրված հորս նկարի առաջ ու պատրաստում նրա սիրած թոքի տապական: Տեսնես կնեղանա՞, որ այսօր պահածոյացված ձուկ ենք ուտելու. Փողս միայն հացին ու ձկանը հերիքեց. այսօր ֆիլմ չէին ցուցադրում: Չէ~, խոժոռ դեմք էլ չունի:
    "Ինչի՞ց մահացավ հայրդ", - մի օր անսպասելի, բայց երկար սպասված այդ հարցը տվեց ծխախոտավաճառ Արամը: "Մոսկվայում, ավտովթարից", - անգիր արտասանեցի ես: "Ոչինչ, մեր շունն էլ դրանից սատկեց", - հուսադրեց նա ու վազեց հաճախորդին սպասարկելու: Այդ պահին սև ու սպիտակ գերեզմաններ պատկերացրեցի ու հասկացա, որ դրանց ամեն մեկին մի գույնզգույն փուչիկ է պետք, որովհետև բանտարկված են բոլոր գերեզմաններն ու պատերն աշխարհի, քանզի երբևէ դրանք երկինք չեն հասնելու...
    Մեկ, երկու, երեք, չորս... Գիշերն անձրև է եկել... "Տես` քեզ ինչ եմ բերել", - հեռվից գոռալով մոտեցավ Արամը` ձեռքին մի սալաքար: Կիրակի է, այսօր ուշ եմ տուն գնալու, որովհետև կիրակի օրերին այնքան փուչիկ է վաճառվում, ինչքան ամբողջ շաբաթ, իհարկե, եթե մի որևէ փառատոն չեն կազմակերպում շաբաթվա ընթացքում:
    - Պա~պ, պա~պ, - գոռում էր մի երեխա, - փուչիկ եմ ուզում, փուչիկ կառնե՞ս:
    - Կառնեմ, բայց ֆիլմից հետո, արի, - լսվեց բամբ ձայնը, ու երեխայի ձեռքից
    քաշելով` կերպարանքն անհետացավ դռների ետևում:
    Մեկ, երկու, չորս, վեց... Սեղանիս դրված նկարը կկապեմ այս հինգ գույնի փուչիկներին ու բաց կթողնեմ երկինք...
    ... Այդ ձայնը ես լսել էի ութ տարի առաջ: Երեկվա օրը...

    2004թ.
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.06.2011, 09:54:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Ariadna (07.06.2011), einnA (07.06.2011), Lion (07.06.2011), Mark Pauler (07.06.2011), Sambitbaba (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Արէա (07.06.2011), Գեա (07.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գազով փչած թռչող փուչիկներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 08.12.2011, 02:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •