User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Բանտարկված փուչիկներ

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանտարկված փուչիկներ

    ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՓՈՒՉԻԿՆԵՐ

    Մեկ, երկու, երեք, չորս... Ու այսպես վաթսուներեք անգամ, ամեն օր առավոտյան և երեկոյան ժամը ութին ես իմ մանրավաճառի սայլակը քարշ եմ տալիս գետնանցում տանող աստիճաններով դեպի վեր և հակառակը: Այդ ժամանակ նրանից միայն անիվների խուլ թխկթխկոցն է գալիս: Գետնանցումում մի դուռ կա, որը ցերեկվա անցորդները դժվար նկատեն, որովհետև ցերեկով այն փակ է: Դրա հետևում մի խոնավ սենյակ է, ուր պատերին ձողեր կան վանդակաձև, ու բանտարկված պատերի տպավորություն ես ստանում ամեն անգամ, երբ տեսնում ես դրանց խղճուկ բորբոսնածությունը: Այդ երկաթներից ես շղթայով կապում եմ իմ սայլակը, ինչպես մի քանի ուրիշ մանրավաճառներ: Գետնանցումից հարյուր մետր այն կողմ` կինոթատրոնի դիմաց, նրա ցերեկային կանգառն է, որտեղ անշարժությունն ապահովում են զույգ սալաքարերը, որոնցից մեկն այն օրը գողացել էին: Դրա փոխարեն ասֆալտի մեծ կտոր եմ դնում` ժամանակավոր` մինչև նոր սալաքար գտնելը: Մինչ կայանում եմ սայլակս ու արդեն բոլոր փուչիկները դասավորած եմ լինում վրան, մարդկանց հոսքը դադարում է, չնայած համոզված եմ, որ ուսանողներին ու շարքային աշխատողներին առավոտ շուտ փուչիկներ պետք չեն:
    Իսկ ու՞մ են ընդհանրապես դրանք պետք: Արդեն ոչ մեկի: Եվ ի՞նչ, թե դասերից փախած տասներորդցիներն ու ուսանողներն առավոտյան սեանսից դուրս գալիս մի քանի փուչիկ են գնում: Հենց այնպես, որ դրանց տրաքոցով վախեցնեն իրենց լկստվացնող աղջիկներին: Իզուր էլ համոզում եմ, որ գնեն տեղականները, քանի որ դրանք ամուր են ու որակով. նրանց դուր են գալիս չինականների գույները, հետո էլ, իրենց ասելով, մերից աղի համ է գալիս: Երբ հարստանամ, կփչեմ իմ մոտի բոլոր տեղական փուչիկներն ու բաց կթողնեմ երկինք: Հետո դրանք իրենց ընդամենը հինգ գույներով` կարմիր, կապույտ, նարնջագույն, դեղին ու կանաչ, կգնան հեռու երկրներ, անգամ Չինաստան, որտեղ արդեն գույներից կհասկանան, որ դրանք հայկական փուչիկներ են ու երբեք էլ չեն պայթում: Երազանքներիս նման են սրանք...
    Մեկ, երկու, երեք, չորս... վաթսուներեքերորդ անգամ խուլ թխկաց սայլակս, ու ես էլի տեսա բանտարկված պատերը... Իսկ փուչիկները չի կարելի բանտարկել, որովհետև երազները պետք է բաց թողնել երկինք, որ նրանք հասնեն... անգամ Չինաստան... Օրերը երկարել են, բայց այսօր առաջին անգամ էր, որ ավտոբուսը եկավ հանգցրած լույսերով: Ու արդեն ութ տարի է` իմ գարունն այդպես է գալիս... Ութ տարի է` այս օրը ես մոմ եմ վառում սեղանին դրված հորս նկարի առաջ ու պատրաստում նրա սիրած թոքի տապական: Տեսնես կնեղանա՞, որ այսօր պահածոյացված ձուկ ենք ուտելու. Փողս միայն հացին ու ձկանը հերիքեց. այսօր ֆիլմ չէին ցուցադրում: Չէ~, խոժոռ դեմք էլ չունի:
    "Ինչի՞ց մահացավ հայրդ", - մի օր անսպասելի, բայց երկար սպասված այդ հարցը տվեց ծխախոտավաճառ Արամը: "Մոսկվայում, ավտովթարից", - անգիր արտասանեցի ես: "Ոչինչ, մեր շունն էլ դրանից սատկեց", - հուսադրեց նա ու վազեց հաճախորդին սպասարկելու: Այդ պահին սև ու սպիտակ գերեզմաններ պատկերացրեցի ու հասկացա, որ դրանց ամեն մեկին մի գույնզգույն փուչիկ է պետք, որովհետև բանտարկված են բոլոր գերեզմաններն ու պատերն աշխարհի, քանզի երբևէ դրանք երկինք չեն հասնելու...
    Մեկ, երկու, երեք, չորս... Գիշերն անձրև է եկել... "Տես` քեզ ինչ եմ բերել", - հեռվից գոռալով մոտեցավ Արամը` ձեռքին մի սալաքար: Կիրակի է, այսօր ուշ եմ տուն գնալու, որովհետև կիրակի օրերին այնքան փուչիկ է վաճառվում, ինչքան ամբողջ շաբաթ, իհարկե, եթե մի որևէ փառատոն չեն կազմակերպում շաբաթվա ընթացքում:
    - Պա~պ, պա~պ, - գոռում էր մի երեխա, - փուչիկ եմ ուզում, փուչիկ կառնե՞ս:
    - Կառնեմ, բայց ֆիլմից հետո, արի, - լսվեց բամբ ձայնը, ու երեխայի ձեռքից
    քաշելով` կերպարանքն անհետացավ դռների ետևում:
    Մեկ, երկու, չորս, վեց... Սեղանիս դրված նկարը կկապեմ այս հինգ գույնի փուչիկներին ու բաց կթողնեմ երկինք...
    ... Այդ ձայնը ես լսել էի ութ տարի առաջ: Երեկվա օրը...

    2004թ.
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.06.2011, 09:54:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Ariadna (07.06.2011), einnA (07.06.2011), Lion (07.06.2011), Mark Pauler (07.06.2011), Sambitbaba (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Արէա (07.06.2011), Գեա (07.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, դուրս եկավ, tvsevak ջան, մարդկային խորը գծեր զգացի, անցումն էլ էր հետաքրքիր` վերջոմ: Բայց մի փոքրիկ հարց, էլի.

    Իզուր էլ համոզում եմ, որ գնեն տեղականները, քանի որ դրանք ամուր են ու որակով. նրանց դուր են գալիս չինականների գույները, հետո էլ, իրենց ասելով, մերից աղի համ է գալիս:
    Այսինքն?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (07.06.2011)

  5. #3
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՂ - Նատրիումի քլորիդ Մեր՝ տեղական փուչիկներից, աղի համ է գալիս... Երևի ինքդ էլ զգացած կլինես

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.06.2011), einnA (07.06.2011), matlev (07.06.2011), Արէա (07.06.2011), Գեա (07.06.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած չէ... Հենց դրա համար եմ, էլի, շարունակում զարմանալ - ախր փուչիկի համը ինչու պիտի զգացած լինեմ, հակառակի պես ոչ մի կերպ փուչիկ ուտելու սովորություն չունեմ? Հա, ասենք, երեխաները կարողա լիզեն փուչիկը, բայց չէ որ այստեղ ակնհայտորեն այն տարիքի ինդիվիդների մասին է խոսքը, որ, եթե նույնիսկ լիզում էլ են, ապա հաստատ ոչ փուչիկները...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #5
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼԱվ, իհարկե կարգին ծիծաղեցի ուտելու պահով... Բայց երբ փչում ես փուչիկը... համ չես առնու՞մ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Lion (07.06.2011)

  10. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԱվ, իհարկե կարգին ծիծաղեցի ուտելու պահով... Բայց երբ փչում ես փուչիկը... համ չես առնու՞մ
    Ես փոքր ժամանակ զզվում էի լորենու տերևներով թեյից, ասում էի՝ փուչիկի համ ա գալիս
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (08.07.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԱվ, իհարկե կարգին ծիծաղեցի ուտելու պահով... Բայց երբ փչում ես փուչիկը... համ չես առնու՞մ
    Իրոք, էլի, գրողը տանի... ուրեմն ինչքան ժամանակա, փուչիկ չեմ փչել Մանկությունս անցավ, էհհհ... ամուսնանալա պետք, որ էրեխեքիս համար փուչիկ փչեմ... համը չմոռանամ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.06.2011), Mark Pauler (08.06.2011), tvsevak (07.06.2011), Նաիրուհի (08.06.2011)

  14. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն կարծիքս ասել եմ քո գործերի մասին, էլ չեմ կրկնվի

    Այդ պահին սև ու սպիտակ գերեզմաններ պատկերացրեցի ու հասկացա, որ դրանց ամեն մեկին մի գույնզգույն փուչիկ է պետք, որովհետև բանտարկված են բոլոր գերեզմաններն ...
    էս միտքն իմը դարձավ էնքան, որ արդեն կասկածում եմ` սկզբից իմն էր, քո մոտ գտա, թե քոնն էր ու իմը դարձավ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.06.2011), tvsevak (08.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գազով փչած թռչող փուչիկներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 08.12.2011, 02:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •