Yellow Raven (07.06.2011)
+1
Միտքը հաջող էր, լավն էր, օրիգինալ էր և այլն, բայց ինձ կոնկրետ պատկերումը դուր չեկավ։ Սևակի գործերի մեջ հիմնականում հենց դա չեմ հավանում։ Շրջուն շարադասություններն ահավոր շատ են, ինչն ինձ անձամբ վանում ու հոգնեցնում է։ Եթե մեկ-երկու տեղ օգտագործված լինեին, հաստատ ավելի լավ կլիներ։ Էսպես արհեստականության ու ճոռոմաբանության հոտ է գալիս գրածից։ Ոնց որ դիտմամբ խճճած լինի, որ ցույց տա, թե կարողանում է նաև էսպես գրել, համ էլ որ կարդացողի վրա տպավորություն թողնի։ Գուցե եթե նույն բանի մասին մի՜ քիչ ավելի պարզ գրեր, իրոք հավանեի։ Բայց էս տեսքով ու մոտեցումով, կներես, Սևակ, բայց դուր չի գալիս։
Ի դեպ, ի՞նչ է եղել կայքիդ, չի բացում։ Մի ժամանակ կարդում էի մեկ-մեկ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Freeman (07.06.2011), Lion (07.06.2011), My World My Space (07.06.2011)
Համաձայն ու մանավանդ եթե մի-քիչ էլ հոգնած ես լինում(օր.՝ քննությունից հետո) կարդալ չի լինում,ես էլ ակումբի ստեղծագործությունները հիմնականում էդ ժամանակ եմ կարդում:Կոնկրետ էս գործը խուճուճության պատճառով թռնելով կարդացի ու Լիոնի նման էի հասկացել
Մի խորհուրդ՝(եթե կընդունես)ակումբում խուճուճ մտքեր ու բառեր(ընդսմին)չեն սիրում,խուսափիր դրանցից,մեկ ա ասելիք ունես ու էդ մեթոդներով չի,որ պետք ա լսվես:
The cake is a lie.
շուտ կարդացել էի, բայց լոգ ին եղած չէի...մի հատ էլ կարդացի...լավն ա իրոք...օրիգինալ ա, ասելիքը պարզ ա, բայց սիրուն ա մատուցած...
մի բան էլ ավելացնեմ..աղջկա կերպարը վարձու ա , ինչ ա, ասոցացրեցի էս ֆրանսուհիների յոթանասուն տոկոսի հետ...լօլ մեկը իմ կուրսեցին, եթե որևէ փարթիի ժամանակ մեկը չկպնի, իրա տեղը չվճարի խմիչք և այլն, հետո գիշերը իրա հետ չանցկացնի, էդ օրը իրա համար օր չի, ինքը դեպրեսիայի մեջ կընկնի...մեծ մասը էնքան որ արկած են փնտրում մի գիշերվա, նկատի ունեմ տասնվեցից քսանհինգ տարեկաններին հիմնականում...ու ոնց ֆրանսիացի ընկերներիցս մեկն ա ասում...էս դարում, բոլորը անառակ են պարզապես հյուրասիրվում են, չեն վճարվում...լօլ:Դմի խոսքով էդ իմ կուրսեցին էս աղջկա տեղում լիներ, չէր քնի, կռիվ կսարքեր, որ հետը չեն քնում..կներեք անկեղծությունս, բայց դե պատմվածքը ասոցացվեց, ինչ անեմ...
Վերջին խմբագրող՝ Ծով: 20.08.2011, 00:40:
tvsevak ջան, քեզ հեչ եղել ա էսպիսի բան, որ այնքան գեղեցիկ ու հմայիչ լինի որ պապանձվես, ուղեղդ չաշխատի, նույնիսկ չկարողանաս ծխել, ոնց որ առաջին անգամ քայլում ես կամ փորձում չինարեն բանաստեղծություն գրել, որ էլ մտովդ բան չի անցնում ու հետո էլ ամաչում ես թե ինչեր ես մտածել հանդիպումից առաջ… ոնց որ իսկական խայտառակություն…
քո փորձից ե՞ս գրում… կարծում եմ անպայման քո փորձից պիտի գրես…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ