+1
Միտքը հաջող էր, լավն էր, օրիգինալ էր և այլն, բայց ինձ կոնկրետ պատկերումը դուր չեկավ։ Սևակի գործերի մեջ հիմնականում հենց դա չեմ հավանում։ Շրջուն շարադասություններն ահավոր շատ են, ինչն ինձ անձամբ վանում ու հոգնեցնում է։ Եթե մեկ-երկու տեղ օգտագործված լինեին, հաստատ ավելի լավ կլիներ։ Էսպես արհեստականության ու ճոռոմաբանության հոտ է գալիս գրածից։ Ոնց որ դիտմամբ խճճած լինի, որ ցույց տա, թե կարողանում է նաև էսպես գրել, համ էլ որ կարդացողի վրա տպավորություն թողնի։ Գուցե եթե նույն բանի մասին մի՜ քիչ ավելի պարզ գրեր, իրոք հավանեի։ Բայց էս տեսքով ու մոտեցումով, կներես, Սևակ, բայց դուր չի գալիս։
Ի դեպ, ի՞նչ է եղել կայքիդ, չի բացում։ Մի ժամանակ կարդում էի մեկ-մեկ...
Էջանիշներ