User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Գոմիկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Գոմիկը

    ԳՈՄԻԿԸ

    Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:
    Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.06.2011, 09:51:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), aragats (07.06.2011), Ariadna (07.06.2011), CactuSoul (07.06.2011), Chilly (07.06.2011), Claudia Mori (07.06.2011), davidus (07.06.2011), E-la Via (20.08.2011), einnA (07.06.2011), Farfalla (07.06.2011), Freeman (07.06.2011), impression (07.06.2011), Kita (07.06.2011), Lusinamara (07.06.2011), Mark Pauler (07.06.2011), Nadine (07.06.2011), SSS (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Արէա (07.06.2011), Արևածագ (07.06.2011), Գեա (07.06.2011), Ծով (20.08.2011), Մանուլ (09.06.2011), Ռուֆուս (07.06.2011), Սլիմ (07.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •