User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Գոմիկը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Գոմիկը

    ԳՈՄԻԿԸ

    Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:
    Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.06.2011, 09:51:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), aragats (07.06.2011), Ariadna (07.06.2011), CactuSoul (07.06.2011), Chilly (07.06.2011), Claudia Mori (07.06.2011), davidus (07.06.2011), E-la Via (20.08.2011), einnA (07.06.2011), Farfalla (07.06.2011), Freeman (07.06.2011), impression (07.06.2011), Kita (07.06.2011), Lusinamara (07.06.2011), Mark Pauler (07.06.2011), Nadine (07.06.2011), SSS (07.06.2011), Yellow Raven (07.06.2011), Արէա (07.06.2011), Արևածագ (07.06.2011), Գեա (07.06.2011), Ծով (20.08.2011), Մանուլ (09.06.2011), Ռուֆուս (07.06.2011), Սլիմ (07.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերումներդ սիրուն էին ու հետաքրքիր, բայց ինչ-որ վերացական տարրեր էլ կային. միտքդ լավ չես հասկացնում, կամ էլ ինձնից է, եսի՞մ...Էն գոմիկի պահը, որ ընդհանրապես չհասկացա. եսիմ ՝ով ում բարեկամն էր...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին, բայց նաև առայժմ վերջին բանը, որ մտքումս անցավ այս պատմվածքը կարդալիս, հարցն էր. "Հա, յանըմ ինչ"?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.06.2011), zanazan (07.06.2011), ՆանՍ (07.06.2011)

  6. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր:
    Զգացի ինչ որ ուզեցել էիր ասել, ու էդ զգացածս սիրուն էր: Բաներ հիշեցի
    Ապրես

    Հ.Գ. Անունը շատ էլ լավ ա ընտրած:

    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:
    էս պահը դզեց ...
    Վերջին խմբագրող՝ Chilly: 07.06.2011, 10:03:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.06.2011), tvsevak (07.06.2011), VisTolog (07.06.2011), Արէա (07.06.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց շատ լավն էր ժողովուրդ, ու լավ էլ մանրամասն նկարագրված էր թե ով ում բարեկամն ա

    Իրոք գեղեցիկ գործ էր, բավականին հաջող նկարագրված էր հերոսի ապրումներն ու հոգեվիճակը, ու նաև էն, որ ոչ բոլորին է հասու ու ընդունելի նման պահվածքն ու նման խորը ապրումները ինչ որ մարմնավաճառի (երևի) նկատմամբ: Վերնագիրն էլ հաջող էր ընտրված: Ու վերջի նախադասությունն էր շատ լավը:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Chilly (07.06.2011), tvsevak (07.06.2011), VisTolog (07.06.2011)

  10. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր, ինձ մանավանդ շարադասությունը դուր եկավ, կայֆ ոճական հնարքներ էին
    ու պոետիկ էր, ահա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.06.2011), Ariadna (07.06.2011), Chilly (07.06.2011), Claudia Mori (07.06.2011), tvsevak (07.06.2011), VisTolog (07.06.2011), Արէա (07.06.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրեցի Գոմիկին
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (07.06.2011)

  14. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳՈՄԻԿԸ

    Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:
    Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:
    tvsevak ջան, քեզ հեչ եղել ա էսպիսի բան, որ այնքան գեղեցիկ ու հմայիչ լինի որ պապանձվես, ուղեղդ չաշխատի, նույնիսկ չկարողանաս ծխել, ոնց որ առաջին անգամ քայլում ես կամ փորձում չինարեն բանաստեղծություն գրել, որ էլ մտովդ բան չի անցնում ու հետո էլ ամաչում ես թե ինչեր ես մտածել հանդիպումից առաջ… ոնց որ իսկական խայտառակություն…

    քո փորձից ե՞ս գրում… կարծում եմ անպայման քո փորձից պիտի գրես…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •