Ծլնգում է նոր ծիլ առած ծիծեռնակը
Մեր տան պատի թաքուն ծալքում՝
Երջանկության ծափեր են յոթերորդ հարկում...
Ասես բևեռները հանրագումարվել
Ու պատուհանի կտավների մեջ՝
Ծիածանի դիմախաղն են նկարում:
Ուր լույսի խուտուտ կա, ու շոյ կա անվերջ:
Կա անթարկման հմայություն:
Եկեղեցու զանգը յոթն անգամ թարթվեց,
Ու ես ամպերին վերից նայեցի:
Հայացքս ծափ դարձավ ծիծեռի երամի մեջ,
Եվ ծիր կաթինը ես նորովի հնարեցի:




Մեջբերել
Էջանիշներ