Դեիզմի հիմնական նպատակը Աստծուն բացատրելն է, ոչ թե երկրպագելը, իսկ այդ հիմքային հասկացությունը բացատրված լինելու դեպքում , կտրուկ փոփոխություն պիտի կատարվի ինչպես մեր աշխարհաընկալման չափանիշների այնպես ել հասարակական կարուցվածքի հետ:Ինչպես ես եմ պատկերացնում, տվյալ պարագայում գիտություն և կրոն հասկացությունները պիտի վերանան և ստեղծվի հիմքային համակարգի հասկացությունը, որպես գոյի դրսեվորման միակ և ունիվարսալ սխեմա:Այս պրոցեսը ուղեկցվելու է հայելային սիմետրիայի խզմամբ և գիտական ու գաղափարական աղբի ի հայտ գալով:
Այստեղ հարց է առաջանում; կարող է արդյոք մարդկային հասարակությունը գոյատևել և զարգանալ նման պայմաններում' արանց հավատալու և հարաբերական-ամբողջական գիտելիք ունենալով, արդյոք դա վերջը չի լինի... Այո դա վերջը կլինի, սակայն, վերջը զարգացման հերթական սերիայի և միաժամանակ սկիզբը նորի:
Ըստ իմ տեսության նմանատիպ վախեր եղել է նաև կապկամադկանց թերի բանականությունը մարդկայինով փոխարինվելու ժամանակ, որը ի տարբերություն էվոլյուցիոնիստների' ես համարում եմ սպոնտան պրոցես և կապում գանգի նրբացման(грациализация черепа) ֆենոմենի հետ:
Տարբերությունը կայանում է նրանում, որ այս անգամ կստեղծվի Հոմո ...անվանենք նրան Սուպերմենիկուս:Վերջինինս հոգեբանական և կազմակերպման կարգի տարբերությունների հետ, կունենա նաև հետազոտությունների նոր նյութ, հանձինս "բանական" կոչված նախնիների ապրելաոճի, սովորույթների և պատմության:
Մեր տրամաբանության ներքո դեռևս անհնար է հասկանալ, թե որոնք կլինեն նոր բոլորաշրջանի մարդկային հանրությունը շարժող և զարգացում ենթադրող ուժերն ու պայմանները, դա պարզ կդառնա ստեղծումից հետո ու երեվի թե սկիզբը նոր տարեգրության կսկսվի, ոչ թե Աբրահամի սերնդի, այլ դեիստներից ամենահանրանայտի հոգևոր ժարանգների թվարկմամբ: