User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դեիզմ

  1. #1
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեիզմ

    Դեիզմը (Lat. Deus - Աստված), կրոնափիլիսոփայական ուղղյածության աշխարհահայցք է:Ճանաչելով առկայությունը Աստծո եւ Աշխարհի արարման, դեիստները մերժում են գերբնական ու առեղծվածային երեւույթների, աստվածային հայտնության եւ կրոնական դոգմատիզմի գաղափարները:Միեւնույն ժամանակ, դեիզմ ենթադրում է, որ տրամաբանական սխեմաները և բնական երևույթների օբեկտիվ դիտարումը- միակ միջոցն է ճանաչելու Աստծուն եւ իր կամքը. Դեիզմ գնահատում մարդկային մտքի ազատությանը և ձգտում է հասնել ներդաշնակություն գիտության և Աստծո գոյության գաղափարի միջև, այլ ոչ թե հակադրվել, գիտությանը -Աստծուն.
    Դեիզմի հիմնադիրը համարվում է լորդ Հերբերտ Չերբերին (1583—1648).
    Թեև ես չեմ գտնվում որևէ (իզմի) ազդեցության ներքո, սակայն այս աշխարհահայացքի ուղղվածությունը ամենամոտն է ճշմատության արտահայտման իմ տեսանկյունին:
    Կուզենայի հարցնել ակումբի անդամների կարծիքը; հնարավոր է արդյոք միավորել կրոնը և գիտությունը?

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:57: Պատճառ: աղբյուրի հղման շտկում
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (05.06.2011), Tig (06.06.2011)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,933
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա երեք աբրահամյան կրոններին /հուդայականություն, քրիստոնեություն ու մահմեդականություն/, անձամբ ինձ համար բարդ ա պատկերացնելը, թե ոնց ա հնարավոր դրանց հիմնադրույթները համադրել գիտական աշխարհընկալման հետ: Իսկ, ասենք, բուդդիզմը /որին, ցավոք, շատ մակերեսորեն եմ ծանոթ/ թերևս կարելի ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (09.06.2011)

  5. #3
    111
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզենայի հարցնել ակումբի անդամների կարծիքը; հնարավոր է արդյոք միավորել կրոնը և գիտությունը?
    Երևի թե բոլոր կրոններն էլ լիքն են անիրական առասպելներով ու հեքիաթներով, ոնց կարելի ա հեքիաթն ու գիությունը միավորել: Ու ընդհանրապես կրոնը ու գիտությունը իրար միավորելը, հակադրելը կամ ընդհանրապես համեմատելը սխալ է, դրանք ընդհանրապես տարբեր կատեգորիաներում են գտնվում: Գիտությունը ավելին իմանալու, մարդկային անհագ հետաքրքրությունը բավարարելու մեթոդ է: Իսկ կրոնը դա մասսաներին կառավարելու գործիք(մեխանիզմ) է:

  6. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,148
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնը և գիտությունը չեն կարող գոյություն ունենալ առանց իրար
    Նայած, թե ինչն ենք կոչում "կրոն" և ինչը "գիտություն":
    Ասեմ, որ դեիզմի տեսակետներն իմ ընկամանն էլ են ամենամոտը: Դեիստներ էին նաև Իլյումինատները
    Սակայն մի "բայց" կա. պետք չե փորձել հասկանալ այն ինչն անհասկանալի է մեր գիտակցական մակարգակի համար: Ձգտել լիարժեք ընկալել և հասկանալ Աստծուն, դա նույնն է, ինչ փորձել Աստված դառնալ:
    Կրոն սահմանումը ինքնին արդեն շատ մարդկային-նյութական է: Ավելի եթերային և անդոգմատիկ են հնչում ուսմունք կամ գաղափար հասկացությունները:
    Եթե գիտությունը ծառայեցնում ենք նրան, որպեսզի ապացուցենք, որ աստված կա, ապա համարում եմ սխալ:
    Եթե կրոնը ծառայեցնում ենք նրան, որպեսզի համարենք, որ գիտությունը աստվածային է` համարում եմ սխալ:
    Բայց, հավատալ Աստծո գոյությանը և այդ հավատքն ավելի խորացնել գիտության միջոցով, ըմբռնելով Աստծո գերագույն բանականության արդյունք հանդիսացող բնական երևույթները` սա արդեն իմ կարծիքով լիովին համատեղելի է և նույնիսկ անհրաժեշտ:
    Սակայն այստեղ բացակայում է բուն նպատակը` ինչի համար ենք անում այս ամենը?

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (06.06.2011), Yellow Raven (07.06.2011)

  8. #5
    111
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, հավատալ Աստծո գոյությանը և այդ հավատքն ավելի խորացնել գիտության միջոցով, ըմբռնելով Աստծո գերագույն բանականության արդյունք հանդիսացող բնական երևույթները
    Սա էլ ինչպես նախորդ երկուսը ոչ միայն սխալ է այլ նաև անիրականանալի: Գիտությունը ընդհանրապես հավատքի հետ գործ չունի, ու չի զբաղվում հավատքի խորացումով: Որպեսզի կարողանանք աստված տերմինը մտցնենք գիտության մեջ, ինչպես և ցանկացած այլ տերմին այն պետք է նախ և առաջ սահմանվի: Ինչ որ մեկը գիտի աստծո սահմանումը:
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն այստեղ բացակայում է բուն նպատակը` ինչի համար ենք անում այս ամենը?
    Բանը նրանում է, որ վերջին 2000 տարում մարդիկ ահագին խելացիացել են ու խոսացող օձերին ավելի դժվար են սկսել հավատալ, դրա համար էլ պետք ա մի քիչ լոգիկա, մի քիչ գիտական բարթ բաներ, տերմինալոգիա մտցնել կրոնի մեջ, որպեսզի էլի հնարավոր լինի մասսաներին խաբել ու կառավարել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (06.06.2011)

  10. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Խորհուրդ կտայի «Դեիզմ» թեման չվերածել Գիտություն և հավատք թեմայի կրկնօրինակի, հակառակ դեպքում ստիպված կլինենք փակել այս թեման՝ հաշվի առնելով, որ քննարկումներն ընթանում են զուտ մեկ ուղղությամբ, որի համար լիովին բավարար է «Գիտություն և հավատք» թեման և անիմաստ է ունենալ տարբեր վերնագրերով, բայց նույն բովանդակությամբ երկու թեմաներ:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.06.2011), Moonwalker (06.06.2011), հովարս (06.06.2011)

  12. #7
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեիզմի հիմնական նպատակը Աստծուն բացատրելն է, ոչ թե երկրպագելը, իսկ այդ հիմքային հասկացությունը բացատրված լինելու դեպքում , կտրուկ փոփոխություն պիտի կատարվի ինչպես մեր աշխարհաընկալման չափանիշների այնպես ել հասարակական կարուցվածքի հետ:Ինչպես ես եմ պատկերացնում, տվյալ պարագայում գիտություն և կրոն հասկացությունները պիտի վերանան և ստեղծվի հիմքային համակարգի հասկացությունը, որպես գոյի դրսեվորման միակ և ունիվարսալ սխեմա:Այս պրոցեսը ուղեկցվելու է հայելային սիմետրիայի խզմամբ և գիտական ու գաղափարական աղբի ի հայտ գալով:
    Այստեղ հարց է առաջանում; կարող է արդյոք մարդկային հասարակությունը գոյատևել և զարգանալ նման պայմաններում' արանց հավատալու և հարաբերական-ամբողջական գիտելիք ունենալով, արդյոք դա վերջը չի լինի... Այո դա վերջը կլինի, սակայն, վերջը զարգացման հերթական սերիայի և միաժամանակ սկիզբը նորի:
    Ըստ իմ տեսության նմանատիպ վախեր եղել է նաև կապկամադկանց թերի բանականությունը մարդկայինով փոխարինվելու ժամանակ, որը ի տարբերություն էվոլյուցիոնիստների' ես համարում եմ սպոնտան պրոցես և կապում գանգի նրբացման(грациализация черепа) ֆենոմենի հետ:
    Տարբերությունը կայանում է նրանում, որ այս անգամ կստեղծվի Հոմո ...անվանենք նրան Սուպերմենիկուս:Վերջինինս հոգեբանական և կազմակերպման կարգի տարբերությունների հետ, կունենա նաև հետազոտությունների նոր նյութ, հանձինս "բանական" կոչված նախնիների ապրելաոճի, սովորույթների և պատմության:
    Մեր տրամաբանության ներքո դեռևս անհնար է հասկանալ, թե որոնք կլինեն նոր բոլորաշրջանի մարդկային հանրությունը շարժող և զարգացում ենթադրող ուժերն ու պայմանները, դա պարզ կդառնա ստեղծումից հետո ու երեվի թե սկիզբը նոր տարեգրության կսկսվի, ոչ թե Աբրահամի սերնդի, այլ դեիստներից ամենահանրանայտի հոգևոր ժարանգների թվարկմամբ:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  13. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,148
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, դեիզմը ոչ թե հերքում է Աստծո և գիտության միջև կապը, այլ Աստծուն համարելով գերագույն գիտություն և արարչագործության մեծագույն վարպետ, փորձում է գիտության միջոցով բացահայտել այդ արարչագործույթան և նրա հետևանքի թագնված ասպեկտները:
    Այսինքն ինքնին ինքնին դեիզմը, ընդունելով Աստծո գոյությունը, չի սահմանում այդ գոյության ձևը և նպատակ ունի մարդու մտքի կատարելագործման միջոցով ավելի խորն ընկալել և բացահայտել արարման իմաստը:

  14. #9
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, դեիզմը ոչ թե հերքում է Աստծո և գիտության միջև կապը, այլ Աստծուն համարելով գերագույն գիտություն և արարչագործության մեծագույն վարպետ, փորձում է գիտության միջոցով բացահայտել այդ արարչագործույթան և նրա հետևանքի թագնված ասպեկտները:
    Այսինքն ինքնին ինքնին դեիզմը, ընդունելով Աստծո գոյությունը, չի սահմանում այդ գոյության ձևը և նպատակ ունի մարդու մտքի կատարելագործման միջոցով ավելի խորն ընկալել և բացահայտել արարման իմաստը:
    Դե ինչ, փորձենք դեիզմի գաղափարական շրջանակներում վերծանել իրականությունը, իսկ "Գիտություն և հավատք" թեման թողնենք նրանց, ովքեր հակադրում են այդ հասկացությունները:
    Այսօրվա հիմքային գիտության մեջ բազմաթիվ հակասություններ են կուտակվալ; մասնիկա-ալիքային երկակիություն(դուալիզմ); տարածական-լիցքային (с-р) կո-տարբերակայինության խզում...Որոշ օրինաչափությունների ընդունումը կրում է պայմանական բնույթ' գիտական աշխարհը նահօրոք ընդունել է դրանց ճշմարտացիությունը և սպասում է փաստացի հաստատման. դեռևս բացատրված չի տեսակների ծագման մեխանիզմը, ժառանգման բնույթի հետ կապված դոմինանտության պետճառը, լույսի ճառագայթման ու կլանման երեվույթի ֆիզիկական էությունը, քիմիական և կանսաքինիական կատալիզի պրոցեսի իմաստը:
    եՎ հիմքային գիտությունը ինչքան խորն է մխրճվում հակասությունների ճահիճը, նույնքան ակտիվանում են աշխարհի ստեղծման կրոնական տեսակետի ջատագովները իրենց պրիմիտիվ մեկնաբանություններով; այդ ասպարեզում անուն հանած և դոկտորի կոչում կրող Կենտ Հովինդը անգամ չի զլանում տեղավորել դինոզավրերին Եդեմի այգում:
    Ստացվում է մի հետաքրքիր երեվույթ; գիտական և կրոնական մոտեցումները ձգտում են իրար համակշռել:
    Իրականությունը մեկն է, սակայն տիեզերքի բացատրման մի տարբերակային մոտեցումը' կրոնականը խոսում է օդում ճախրող էության տեսանկյունից, մյուսը' կոնկրետ մատերիականորեն ընկալող և համակարգված երկրորդ տեսանկյունով.Առաջինի դատողության ոճը ծիծաղ է հարուցում, երկրորդը իր համակարգվածությունը փրկելու համար, ավելի ու ավելի է հեռանում բնական իրականությունից և ծնում վիրտուալ իրականությունուն ու ռոբոտացյած բարոյականություն:Թեիզմն ու Աթեիզմը արանց Դեիզմի երկար չեն ձգի, որովհետև սպառվում է նրանց հակադրվելու լիմիտը ու նրանց գաղափարների ներքո գործող հասարակական ինստիտուտները դեգրադացվում են:
    Դրությունը փրկելու միայն մի տարբերակ կա; ընդունել, որ մատերիան ստեղծման արդյունք է և ամեն ինչ կվերադառնա բնականոն վիճակի:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  15. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,148
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեիզմ, Աթեիզմ, Դեիզմ ... սրանք նույնպես ԳԻՏԱԿԱՆ սահմանումներ են պայմանական ընդհանրացումներ:
    Դեիզմն ունի մեկ մեծ առավելություն կրոնական տեսանկյունից, այն չի փորձում որևէ բան հերքել, այլ փորձում է հասկանալ և բացահայտել
    Մաթեմատիկորեն տարբեր մոտեցում է: Թեիզմն ու Աթեիզմը փորձում են հերքել մեկը մյուսին և իրենց ճշմարտացիության համար բերում են "փաստեր", որոնք պետք է դիմացինին անպայման հերքեն:
    Այսինքն առաջնորդվում են մերժողական ալգորիթմով` ապացուցում են որ "այդպես չէ":
    Դեիզմի ալգորիթմը "իսկ եթե այդպես" տարբերակն է, մեզ հայտնի "դիցուք"-ը
    Այս տարբերակն ավելի առաջադիմական է հենց մենակ մի պատճառով: Քայլերի հաջորդականությունը վերացնում է այդ "եթե"-ն, արդյունքում կամ "այո, այդպես է", կամ "ոչ, այդպես չէ": Այսինքն արդյունքում միշտ հստակ արդյունքի է հասնում և հստակ կարողանում է տարանջատում կատարել: Այս տարբերակը չկա մյուս երկուսի մոտ:

    Դեիզմի տեսանկյունից մարդու և աշխարհի արարման մասին արդնեն գրել եմ Աթեիզմ թեմայում, ցանկացողները կարող են ծանոթանալ.
    http://www.akumb.am/showthread.php/1...07#post2248207
    Վերջին խմբագրող՝ Varzor: 08.06.2011, 11:02:

  16. #11
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Varzor, ինձ թվում է նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում "ստեղծել" բայը:Մարդիկ սիրում են կրկնել այն, սակայն մեխանիկորեն կրկնում են չիմանալո երեվույթի բուն իմաստը:
    Ես կարող եմ գիտական էթիկայի շրջանակներում և գիտնական երեևալու միտումով մտքի ռեվերանսներ անել, սակայն դա իմ ոճով չե:Ես ընդունում եմ միայն դե ֆակտո; կամ մարդը գիտի, կամ չգիտի, կիսատ գիտենալը կամ կիսատ հղի լինելը, դա էվոլյուցիոնիստների գործելաոճն է' քանզի ըստ իրենց աշխարհը անընդհատ որակապես փոփոխվում է, ուստի իրենք էլ տքնելով գիտություն պիտի "ստեղծեն"...Այստեղ աղավաղվում է ստեղծման իմաստը և նիան նախորդող պրոցեսների հաջորդականությունը:
    Մոտ օրերս ես պլանավորում եմ հանրության դատին ներկայացնել իմ տեսությունը, որը պարզապես կոչվում է "Աստծու Ֆունկցիան" և բացատրում ստեղծում կոչվածի ունիվերսալ օրինաչափությունները' սկասած տարրական մասնիկների ծնունդից, պայմանավորած ֆիզիկական վակումի տատանման ալիքային իմպուլսներով և վերջացրած կյանք հասկացությամբ ու մեր մտածողության ալգորիթմերի համնկնելիությամբ:
    Իմ տեսությունը բացատրում է նաև հոգեվոր-տրանցեդենտալ կատեգորիաների առաջացման ու ֆունկցիավորման բնույթը և պատճաոը ինչու են օրինակի համար հավատացյալները իրենց պահմ նմանատիպ ձևով, կամ ինչու է հիմքային գիտությունը շեղվոմ բնականոն ճանաչողական հունից:
    Մարդը, բիոռոբոտ չէ, այլ գիտակցության կայացման ճանապարհին ինտելեկտուալ կիսաֆաբրիկատ է և հասնելով կուլմինացիոն որակին կրկին մեկնարկելու է տիեզերական ստեղծման պրոցեսը, քանզի այդ ընթացքում գոյություն կոչվածը սպառվելու է:Մենք ապրում ենք մի հսկայական փուչիկի տիրույթում(տիեզերք), որից այն կողմ միորինակ զրոյական բնութագրերով հարաբերական դատարկություն է և տիեզերքն էլ կարժանանա նույն բախտին եթե չվերարտադրվի բաձրագույն գիտակցությամբ:Գոյությունը այդ նախամատերիական սուբստանցի կազմակերպման արդյունքն է և փոխանցումը կառուցվածքային աստիճաններով:Այսօր գիտնականները կանգնել են փաստի առաջ; Քվազարնեը ստանում են այնպիսի ֆանտաստիկ արագացում, որ նրանց արագությունը մի քանի անգամ գերազանցում է լույսի արագությունը, ինչ? է կատարվում այդ ամենահեռավոր տիազերական օբեկտների հետ, ինչն է նրանց անբնական ճառագայթման հզորության պատճառը, գուցե դուրս գալով մետագալակտիկայի ձգողականության տիրույթից, նրանք պարզապես մահանում են?
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  17. #12

    Ստեղծում բառի մեջ կարելի է շատ իմաստներ տեսնել և դնել, սակայն պետք չէ մոռանալ, որ այդ բառն էլ է մարդը "ստեղծել"
    Գիտությունը փաստի առաջ չի կանգնել Լույսի արագությունը որպես առավելագույն արագություն ընդունելն ընդամենը տեսություն էր, որ հերքվել է մոտ 6-7 տարի առաջ, երբ ՓՈՐՁՆԱԿԱՆՈՐԵՆ ապացուցվեց լույսի արագությունը մոտ 5 անգամ գերազանցող արագությունների լինելը: Լույսի արագությունը նույնպես չափված է: "Լույսի" արագությունը (լույսի էլեկտրամագնիսական և քվանտային բաղկացուցիչ մասերի կամ ավելի շուտ լուսի այդ դրսևորումների արագությունները ) որպես առավելագույն արագություն են ընդունվել ֆիզիկական նյութի գոյության շրջանակներում հաշվարկների կատարման ժամանակ Էյնշտեյնի կողմից: Սակայն հենց նույն Էյնշտեյնի կողմից սետղծվել է շատ քիչ հայտնի "Դատարկությունների տեսութունը" և "Դատարկությունների հավասարումները", որտեղ լուսի արագություն ընդունված է որպես ոչ ֆիզիկական մատերիայի շրջանակներում զրոյական արժեք: Ստացվել են լիովին այլ տվյալներ Ուղղակի այս հավասարումների մասին բավականին երկար ժամանակ լռում էին, նույնիսկ չէին հրապարակում: Ըստ այդ տվյալների գոյություն ունի անտիմատերիան (որի գոյություն ի դեպ փորձում են ապացուցել, նույնիսկ պնդում են, որ ստացել են այդ անտիմնատերիան), գոյություն ունի բացասական զանգված և շատ հետաքրքիր տվյալներ
    Ինչ վերաբերվում է իմ կողմից մարդուն "բիոռոբոտ" անվանելուն, ապա կոնկրետացնեմ` կենսաբանական-էներգետիկ բանական զարգացող համակարգ , ապա բուն էությամբ այն չի տարբերվում "ինտելեկտուալ կիսաֆաբրիկատից"
    Իսկ թե ինչ կստացվի այդ "բիոռոբոտի" զարգացման վերջնական արդյունքում, չգիտեմ, բայց լավ է, որ դու գիտես, ուրեմն քեզանից կրացնեմ Եվ եթե կկիսես իմացածդ ինձ հետ, ուրեմն ես էլ շուտով կիմանամ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (10.06.2011)

  19. #13
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղծում բառի մեջ կարելի է շատ իմաստներ տեսնել և դնել, սակայն պետք չէ մոռանալ, որ այդ բառն էլ է մարդը "ստեղծել"
    Բառը, համաձայն եմ, բայց ոչ հասկացությունը կամ երևույթը; քանզի մարդը ինքն ել ստեղծման արդյունք է:
    Գիտությունը փաստի առաջ չի կանգնել Լույսի արագությունը որպես առավելագույն արագություն ընդունելն ընդամենը տեսություն էր, որ հերքվել է մոտ 6-7 տարի առաջ, երբ ՓՈՐՁՆԱԿԱՆՈՐԵՆ ապացուցվեց լույսի արագությունը մոտ 5 անգամ գերազանցող արագությունների լինելը: Լույսի արագությունը նույնպես չափված է:
    Արդյոք քո պնդումից չի հետևում, որ մասնավոր և ընդհանուր հատաբերականության տեսությունները, որոնցով այսօր լցնում են երիտասարդ ուղեղները, կատարում են գիտական աղբի ֆունկցիա?
    Սակայն հենց նույն Էյնշտեյնի կողմից սետղծվել է շատ քիչ հայտնի "Դատարկությունների տեսութունը" և "Դատարկությունների հավասարումները", որտեղ լուսի արագություն ընդունված է որպես ոչ ֆիզիկական մատերիայի շրջանակներում զրոյական արժեք: Ստացվել են լիովին այլ տվյալներ Ուղղակի այս հավասարումների մասին բավականին երկար ժամանակ լռում էին, նույնիսկ չէին հրապարակում: Ըստ այդ տվյալների գոյություն ունի անտիմատերիան (որի գոյություն ի դեպ փորձում են ապացուցել, նույնիսկ պնդում են, որ ստացել են այդ անտիմնատերիան), գոյություն ունի բացասական զանգված և շատ հետաքրքիր տվյալներ
    Դա ևս, ինչպես Հիգսի բոզոնի փնտրտուքը նախօրոք սխալ եզրահանգումների հետևանք է:Գոյություն ունի օբեկտիվ պրոցես, որը կոչվում է "կո" կամ "ին"---տարբերակայնության խախտում և դիտվում է Թույլ փոխազդեցության շրջանակներում:Երեվույթի էությունը կայանում է նրանում, որ որոշ ծանր մասնիկների ճեղքավորման արդյունքում հակամատերիան ներկայացնող մասնիկները չեն առաջանում գրեթե կամ որը ավելի իրատեսական է ընթհանրապես; այսինքն թույլ փոխազդեցությունը, որը արտացոլում է մասնիկների ստեղծման և տրոհման օրինաչափությունը բացառում է հայելային սիմերտիաի կրկնությունը այդ պրոցեսներում:Քանզի ներկայիս մատերիալիստական աշխարհահայացքի գերակայության պարագայում ստեղծման երևույթը ընդունված չէ քննարկել ուստի անոգուտ փնտրում են այն ինչ չկա, կամ ել քայքայվում է այնքան արագ, որ նրա լինելիությունը լուրջ ընդունելը պարտադրված մոտեցում է.պետք է ինչոր բանով զբաղվան տարական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկոսները?

    Իսկ թե ինչ կստացվի այդ "բիոռոբոտի" զարգացման վերջնական արդյունքում, չգիտեմ, բայց լավ է, որ դու գիտես, ուրեմն քեզանից կրացնեմ Եվ եթե կկիսես իմացածդ ինձ հետ, ուրեմն ես էլ շուտով կիմանամ
    Իմ գիտելիքները երկնքից չեն շնորհվել, ես էլ սովորական մարդ եմ, սակայն մանկուց ես ձգտում եմ ունեցել հասկանալ միջև վերջ, այն ինչ մատուցում էին որպես գիտություն մեզ Խորհրդային ութսունական թվականներին:Հետաքրքիրը այն էր, որ ես բավական արագ հայտնաբեում էի կեղծ, ընդհանուր տրամաբանությանը հակասող բացատրությունները և խեղճ ուսուցիչներիս անընդհատ լարված վիճակում պահում, ոմանք հասկանում էին, ոմանք քեն պահում, սակայն դա ինձ չեր սթափեցնում և նոր եռանդով էի գրոհում "կապկային ընդօրինակման" նրանց դիքորոշման վրա:Արդյունքում և հետագա տարիներին անընդհատ կոնֆլիկտներ էի ստեղծում ինքս ինձ համար և այդ կոնֆլիկտների անվերջ շարանն էլ ինձ բերեց նորովի ընբռնման:Այդ պրոցեսը գեղարվեստորեն շատ գեղեցիկ է արտահայտել ռեժիսյոր Կոնչալովսկին իր Ոդիսևս ֆիլմում.http://www.youtube.com/watch?v=n9QfR...eature=related
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •