Հարգելիներս.
Հարցս ուղղում եմ ցանցային լավ մասնագետներին, ովքեր քիչ թե շատ տեղյակ են DNS Server-ից ու աշխատանքի պինցիպներից:
Այս պահին ինքս օգտվում եմ Բիլայնի ինտերնետ կապից: Դժգոհ եմ նրա տրամադրած DNS Server - ի աշխատանքից, բայց միևնույն ժամանակ, մտածում եմ, որ այլընտրանքային ԴՆՍ - ները ավելի դանդաղ կարձանգանքեն հարցմանը, քան հենց իմ երկրում գտվող, իմ հետ ավելի ցածր պինգով տեսանելի սերվեները, ու հենց իմ պրովայդերինը:
Հիմնականում, Բիլայնի ԴՆՍ-ներից միայն ես եմ դժգոհ, չգիտեմ ինչի:
Էսպիսի մի հարց: Եթե ես հարցում եմ կատարում օրինակ՝
www.akumb.am - ին, ի՞մ պրովայդերի ԴՆՍ սերվերը արագ կպատասխանի այդ հարցմանը, թե՞ հնարավոր ա որ օվկիանոսից այն կողմ գտվող՝ Google - ի ԴՆՍ-ը ավելի արագ պատասխանի իմ հարցմանը, քանի որ գիտեմ, այսօր ամենահզոր ԴՆՍ սերվերները Գուգլինն է:
Շնորհակալություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ