User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Մամայություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայրանալուց հետո մի ուրիշ տեսակ զգայուն եմ դարձել այն ամենի նկատմամբ, ինչ կապված է երեխաների և նրանց խնդիրների հետ: Հասկանալով, որ ամեն մի մանուկ մայրական անսպառ սիրո և ուշադրության կարիք ունի, մտքիցս չեն գնում այն ճստոները, որ ի ծնե զրկված են լինել մոր կողքը, զգալ նրա տաք գիրկը և մեծանում են աշխարհը տեսնելով իրենց օրորոցի ճաղերի հետևից, և ամեն օր սպասում են, որ ինչ-որ մեկը, արդեն կապ չունի, թե ով, իրենց մի կաթիլ սեր կնվիրի, մի րոպե ուշադրություն և մի վայրկյան կժպտա` նայելով իրենց աչքերի մեջ:
    Երկու դրվագ աչքիս առջևից չեն գնում, մեկը արցունքներ է բերում, մյուսը ժպիտ չի արթնացնում, բայց ավելի լավն է:
    1. Հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են պահում այն մանկատան հիվանդ փոքրիկներին /մինչև երեք տարեկան երեխաների մասին է խոսքը/. սովորական սենյակ է մեջը հինգ-վեց մահճակալ, տարբեր տարիքի երեխաներ պառկած, նստած կամ կանգնած են, մեկը քնած է, մեկը խաղում է, իսկ նրանցից մեկը, երևի մեկ տարեկան տղա, կանգնած իր մահճակալում լացում է և նայում ուղիղ էկրանին, նրա ձայնը չի լսվում, լրագրողի ձայնն է լսվում, որ տեսեք-տեսեք ինչ-լավ պայմաններ են այստեղ, բայց երեխայի ձայնը կարող ես հասկանալ նայելով նրա աչքերի բերանի ծռմռվածություններին; Մեկ էլ հանկարծ արցունքների միջից փոքրիկը ժպտում է և ձեռքով անում, մի վայրկյան և նրա աչքերում այնքան հույս և սեր է հայտնվում, որ առանց արցունքներ չես կարող նայել, քանի որ հասկանում ես թե հաջորդ պահին ինչ դաժան ձևով պիտի կոտրվի նրա այդ սպասումը: Դրվագը շատ կարճ էր, երևի երեսուն վայրկյան, բայց ինձ համար մի տիեզերք էր ու շատ բան էր ասում: Իսկ երեխան ձեռքով արեց հավանաբար այն պատճառով, որ լրագրողներին խանգարում էր և նրանք ձայնը կտրելու համար ուղակի ասացին` դե ձեռքով արա, ձեռքով արա:
    2. Գնունի փողոցից մի երկու բան պիտի գնեի, գնումները կատարելուց հետո քայլում էինք դեպի մեքենան ու տեսանք մի կնոջ, որ նստել էր ուղիղ մայթի մեջտեղում` կեղտոտ, չսանրված, ճղճղված հագուստով, շատ նիհար, իսկ գիրկը իր փոքրիկն էր` ոչնչով չզիճելով մորը, կուրծքն էր փնտրում;

    Շատերը կարող են ինձ հետ չհամաձայնվել, բայց ազնիվ խոսք այդ երեխան ավելի երջանիկ, ապահով և սիրված է իրեն զգում, քան մանկատանը մեծացած ցանկացած փոքրիկ, թե ինչ կլինի հետո, չգիտեմ, գուցե այդ կնոջ երեխան էլ դառնա մուրացկան, իսկ մանկատան փոքրիկը ակադեմիկ, բայց մանկական հոգեբանությունը արդեն վնասված է, սիրո պակասը իր չար գործը արդեն արել է և այդ մարդը ինչ-որ տեղ իր ենթագիտակցության խորքում թերի է......

    կուզեի այս թեման քննարկենք, բայց չգիտեմ ինչ վերնագրով և որտեղ բացեմ թեմա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.10.2011), CactuSoul (02.11.2011), E-la Via (17.10.2011), erexa (17.10.2011), Freeman (17.10.2011), Kita (17.10.2011), Quyr Qery (16.01.2012), Renata (16.10.2011), Smokie (24.09.2016), StrangeLittleGirl (26.10.2011), Արէա (17.10.2011), Դեկադա (17.10.2011), Նաիրուհի (16.10.2011), Ուլուանա (17.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •