ես կերազեի իմ երեխու նման երեխա ունենալ...
Մտածում եմ, եթե էս երեխեն էս բնավորությամբ ուրիշ "պինդ" մամա ունենար, հրաշամանուկ կմեծանար: Շատ շուտ ա սովորում ամեն ինչ, մի օրում սովորեց առանց պամպերս լինել և նշան տալ միզել ցանկանալու դեպքում, նույնիսկ գիշերն առանց պամպերս է քնել, ծոցս, բայց չի միզել, առավոտ շուտ սկսեց ձայն հանել, պահեցի տակաշորի վրա միզեց ու քնեց նորից: Բայց այսօր ալարել եմ առանց պամպերս պահեմ, ու ինքը նորից հետ կսովորի, ու վերջում կփչացնեմ իրա բնական սովորելու ընթացքը:
հ.գ. էսա երկար ժամանակ համացանցում չգրել-չկիսվելը, հայերենի հերն անիծում եմ գրառումներումս, հույսով եմ, քիչ-քիչ կդզվի
Էջանիշներ