User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Մամայություն

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ շատ տարօրինակ զգացում ունեցա. առաջին անգամ բակի երեխեքը դուռը թակեցին ու Ալեքսանդրին կանչեցին խաղալու: Տղես քնած էր, բայց նրանք մի ժամից նորից եկան, երբ Ալեքսանդրը նոր էր աչքերը բացել ու դեռ հագնված էլ չէր: Ներս հրավիրեցի երեխեքին, տանը խաղացին, կերան, համակարգչով էլ զբաղվեցին: Այ էստտեղ ես վերջնականորեն համոզվեցի, որ մանկապարտեզը լավ բան է ու իմ երեխուն պետք է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.06.2012), Arpine (29.05.2012), Cassiopeia (29.05.2012), einnA (15.04.2013), ivy (30.05.2012), Kita (31.05.2012), Smokie (24.09.2016), Valentina (29.05.2012), Արշակ (24.11.2016), Դատարկություն (29.05.2012), Նաիրուհի (30.05.2012), Ֆոտոն (29.05.2012)

  3. #17
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս հայերեն,ամ ը չլիներ գրառումներ ընդհանրապես չէի կարանա անեմ, առանց այդդ էլ մի քանի օր զսպում էի ինձ:

    Կողքից որ ինձ նայում եմ շատ ջղային ու նյարդային մամա եմ: Տղուս վրա որ թարս-թարս նայում եմ, խեղճը ձեռքերով աչքերը փակում ա: Բա որ գոռգոռում եմ, ոնցա նեղանում, վիրավորվում, Սիրտս կտոր կտոր ա լինում, մոտենում եմ գրկում համբուրում եմ, ասում եմ կներես բալես մամադ մի քիչ ներվային ա բախտդ չի բերել, բայց ինչ իմանամ գոռալուց հետո դա արժեք ունի թե չէ:

    Հիմա իրա էգոի ձևավորման պահն ա, արդեն իմ ու քո ա անում իրերը, ամաչում ա մարդկանցից, առաջ աշխարհն ու ինքը մեկ էին, հիմա ինքը լրիվ առանձին մենակ ա աշխարհը առանձին ա, տեսնես երբ նորից կգա առաջնային իմաստությանը, որ աշխարհն ու ինքը մեկ են...

    Ոնց ա Անիին սիրում, զարմանալի ա, ուշադիր ա, որ հանկարծ Անին իր տեսադաշտից չանհայտանա, եթե մոտիկ ա, գրկում ա իր կերածը հյուրասիրում: Գոհ եմ ու երջանիկ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.06.2012), CactuSoul (25.06.2012), Cassiopeia (22.06.2012), einnA (15.04.2013), erexa (31.05.2012), Kita (31.05.2012), murmushka (31.05.2012), Ripsim (30.05.2012), Smokie (30.05.2012), SSS (04.04.2013), StrangeLittleGirl (30.05.2012), Tirim-tim (03.07.2012), Valentina (31.05.2012), Արշակ (24.11.2016), Դատարկություն (30.05.2012), Ինչուիկ (22.06.2012), Մուշու (18.07.2015), Նաիրուհի (31.05.2012), Ուլուանա (30.05.2012)

  5. #18
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղես թազա բան ա սովորել՝ թարս նայել վրաս: Վրան բարկանում եմ, գիտի, որ արժանի ա, գլուխը կախում ա աչքերը ունքերի տակից սևեռում վրաս: Ու այդպես այնքան նայում, մինչև կանչեմ համբուրեմ կամ ժպտամ, այսինքն ներեմ: Ախր շատ համովն ա, չեմ դիմանում սկսում եմ պաչպչել ու ինքը նորից անցնում ա իրա խուլիգանություններին:

    Մի հատ էլ հետաքրքիր երևույթ կա, մի ամիս ա որ հայտնվել ա: Որ քունը տանում ա, մանավանդ ցերեկվա քունը, գլուխը կոխում ա փափուկ խաղալիքի մեջ կամ մի ուրիշ տենց հարմար տեղ ա գտնում ու վայրակենական անջատվում: Վերջերս էլ հատակին էր քնել: Մի անգամ էլ հետս գզմրտվում էր մեկ էլ հոպ ու քնեց, նույնիսկ վախեցա, մտածեցի կարող ա աննորմալ երևույթ ա: Հետո հիշեցի, որ քույրիկս էլա փոքր ժամանակ էտպիսին եղել, պապաս կայֆի համար ոտքերից բռնում էր գլխիվար, իսկ ինքը քնում էր, քանի որ քնելու ժամը եկել էր:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.06.2012), CactuSoul (25.06.2012), Cassiopeia (22.06.2012), einnA (15.04.2013), Freeman (22.06.2012), Smokie (22.06.2012), StrangeLittleGirl (22.06.2012), Tirim-tim (03.07.2012), Նաիրուհի (10.07.2012), Ֆոտոն (22.06.2012)

  7. #19
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր հրաշք էր, մեկ էլ հանկարծ աղջիկս սկսեց բարձրաձայն ծիծաղել: Ալեքսանդրը խաղում էր իր մեքենաներով, սեղանի վրայով գլորում էր ու աղմուկով հատակին գցում: Անիին դա անչափ զվարճալի թվաց ու աղջիկս ջրիկացել էր: Իսկ ես սառել էի, պահի հրաշքը զգալու համար, հավես էր: ՀՅետո հասկացա, որ Ալեքսանդրին արդեն ճանաչում ա, իրա խնդալուց վարակվում, տեսնելուց ժպտում, նայելուց չի ձանձրանում:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2012), einnA (15.04.2013), Smokie (03.07.2012), Tirim-tim (03.07.2012), Valentina (03.07.2012), Նաիրուհի (10.07.2012), Ուլուանա (08.07.2012), Ֆոտոն (04.07.2012)

  9. #20
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համարյա մի տարի կլինի, որ չեմ գրել, բայց սա շատ լավ տեղ ա, որ իմ մամայության ուրախ և տխուր հույզերը գրառեմ, հետո էլ կարդամ ու նորից վերապրեմ: Էս մի տարում ահագին բան ա փոխվել, ճտերս մեծացել են: Նայում եմ տղուս, իր շարժուձևին ու հիանում եմ, դեռ բնական ա, շփվող, սիրում ա երգել, ճիշտ ա իրա լեզվով, բան չենք հասկանում, բայց հաճելի ա, մատիտը վերցնում ա միկրոֆոնի պես ու երգում: Նաև պարել ա սիրում, ժամանակակից երաժշտության տակ արագ-արագ թռվռում ա, իսկ դանդաղ երաժշտության տակ սիրուն բալետային շարժումներ ա անում: Մեկ էլ ահավոր լիդեր ա, միշտ բոլորը իր ուզածով պիտի պարեն, խաղը ինքն ա տանում, դասավորում ա ամեն մեկին իր դերն ա տալիս: Իսկ աղջիկս բոյով նիհար գեղեցկուհի ա, բայց լաչառուշկայա: Օբշի հանգիստ երեխայ ա, պահանջները շատ չեն, բայց եթե մի բան ա ուզում պիտի հասնի դրան: ինքն էլ ա սիրում պարել, սիրում ա ամեն ինչում Ալեքսանդրին խանգարել, իրա հետ խաղալ: Տղես սկսել ա խոսալ, արդեն լավ հասկացնում ա ամեն ինչ, բառերը կրկնում ա, մանավանդ երբ նոր բառեր ա լսում: Ու սաղ իր ինիցիածիվայով, ես չեմ նպաստում դրան:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2013), einnA (15.04.2013), Freeman (04.04.2013), murmushka (04.04.2013), Smokie (04.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Valentina (04.04.2013), Մուշու (18.07.2015), Նաիրուհի (04.04.2013), Տրիբուն (04.04.2013)

  11. #21
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չեմ էլ հաշվում, թե վերջին գրառումից ինչքան ա անցել, բայց շատ ա, ու մենք ևս եկով ավելացել ենք, Դավիթը իմ ամենամեծ սերն ա, էս երեխայի հետ հոգիս մի այլ կերպ ա կապված, կարծում եմ անցած կյանքերի հետ կապված միստիկական մի բան կա էստեղ, կարծես իրար վաղուց ճանաչում ենք, հիմ ա 1.5 ա, դեռ չի խոսում, բայց հայացքիցս էլ ա հասկանում ինչ եմ ուզում, իսկ ես իրան եմ լավ կարդում։ Գուցե մայրական փորձս ա շատացել, պարզ չի, համենայնդեպս ավելի լավը չեմ դարձել։ Մեծ երեխեքս՝ Անին ու Ալեքսանդրը վաղուց խոսում են, իրանց մոտ հակածնողական կոալիցիայ ա, երբ մեկի վրա ջղայնանում եմ իրար կողք կանգնու են ու ինձ սպառնում։ Էդ լավ ա, ինձ դուր ա գալիս։ Բա որ կողքից իրանց մանկական զրույցներն եմ լսում, շատ հետաքրքիր ա։ Ալեքսանդրը իր բնավորության հիմնական գծերը՝ լիդերություն, ստեղծագործ խաղեր, խորը հետաքրքրություն ամեն ինչի նկատմամբ, էլ ավելի ա բազմացրել և ճյուղավորել։ Սիրում ա երբ ինչ–որ գիտական բաներ են ենք պատմում ասենք տիեզերքի մասին, աշխարհի կառուցվածքի մասին, սիրում ա մաթեմ, արդեն խնդիրներ ա պահանջում, թվերի անվերջությունը ընկալել ա, ու կարողանում ա ինչքան ուզի հաշվի։ Մի առավոտ ժամը 6.30 արթնացավ, ու որոշեց իր զիլ ձայնով մինչև 300 հաշվի, դե մենք էլ կիսաքուն կիսաարթուն՝ չգիտես ուրախանաս թե բարկանաս։ Անին բավականին հետ ա եղբորից, ոչինչ չի ուզում նստի սովորի, բայց երբ կողքից լսում ա լավ էլ ընկալում ա այն ամենը ինչ Ալեքսանդրին ենք ասում։ Ահավոր էմոցիոնալ ա, ու իր հոգեկան վիճակը լրիվ ինձանից ա կախված, մեծ կապ ունի իմ ներքին վիճակի հետ։ Եթե նույնիսկ չարտահայտվեմ իրանից կարաք իմանաք թե մեջս ինչ ա կատարվում։ Մի մեծ խնդիր ունենք իրա հետ, բեմի վր կամ անծանոթների մոտ ոչ արտասանում ա ոչ խոսում ա ոչ էլ մի ռեակցիայա տալիս, ընկնում ա ինչ–որ քարացման վիճակի մեջ ու իրանից ոչինչ չես կարող ստանալ։
    Երբ տխուր եմ, ոնց հիմա, ապրելու ցանկությունը փախնում ա, ուզում եմ հետ գնամ ու նորից սկսեմ, նայում եմ Դավիթին, գրկում իրան ու հասկանում, որ մենակ իրա համար արժեր այս ամենը, կարծես միակ իմաստն ա կյանքիս, կարծես ծնվել եմ իրան ծնելու համար։ Ինքը մի մեծ դրական լիցքերի աղբյուր ա՝ շատ հին հոգի ունի, խորը հայացք ու մեեեեծ խնդիրներ....
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.08.2015), Freeman (18.07.2015), John (17.07.2015), Smokie (09.06.2016), Աթեիստ (17.07.2015), Մուշու (18.07.2015), Նիկեա (17.07.2015), Ուլուանա (17.07.2015)

  13. #22
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան պատմեմ.
    Էս ձմռան մի սարսափելի սառնամանիք օր էր, որ մերոնց տնից դուրս եկա ու գնացի դիմացի սուպերմարկետի մոտից տաքսի բռնելու, հատակը լրիվ մերկասառույց էր, ես եմ ու 3 երեխաներս։ Ալեքսանդրը միշտ էլ ինքնուրույն ու ճարպիկ ա եղել, այդ օրն էլ նքն իր համար զգույշ առաջ էր գնում, Անին վախկոտ ա, չափազանց զգուշավոր ու նվնվան, ձեռքս բռնած մի ձև վայ–վույ անելով գալիս ա, իսկ Դավիթը... Դավիթը անզգույշ ա գլխապատառ ու օգնություն չի ընդունում մինչև ուժասպառ չլինի։ Մի ձեռքով Դավիթին եմ գրկած, որ ամեն գնով ուզում ա իջնի, պայքարում ա, քացի ա տալիս, անհանգիստ առաջ ա գցվում, մյուսը Անիի ձեռքն եմ բռնել։ Դե պարզ ա մի հարմար տեղ, որ իմ կարծիքով բավականին ապահով էր Դավիթին դրեցի գետնին, նա զսպանակի նման պոկվեց, սկսեց վազվզել անկանոն աջ ու ձախ, հետո սայթաքեց ու ընկավ ՝ ձեռքերը խրելով ձյան մեջ, որ մնացել էր մայթեզրին։ Նորից գրկեցի, ու բարեհաջող հասանք սուպերմարկետի մոտ։ Տաքսի չկար։ Մտանք ներս, որ չսառենք, գնացինք մինչև հացի բաժին ու այ էստեղ Դավիթը սկսեց մի աղիողորմ լացել, ձեռքը տնկում ա ցույց ա տալիս՝ ՅԱ ՅԱ՜՜՜՜ գոռում ա, էդ նշանակում ա ցավում ա։ Յա մտածում եմ կարող ա դուրս եմ գցել, ես էդ գործից լավ եմ, բայց սուգում եմ, չէ, շարժում ա ձեռքն էլ մաներն էլ, լավ մտածում եմ, կապրիզ ա հեսա կանցնի, բայց լացի ձևը չի փոխվում, ցավի լաց ա, արդեն շուրջս լիքը մարդ ա հավաքվել։ Նայում եմ ժամացույցին՝ 10-15 րոպե է լացում է,հետո հիշում եմ ընկնելը։ Գուցե ձեռքը վնասել է, ասենք ճաքել է կամ ջարդել է, կամ եսիմ ինչ ա եղել, չեմ հասկանում։ Եվ ինքս ինձ համար անսպասելի որոշում եմ կայացնում՝ զանգահարում եմ շտապօգնություն։ Բուն սուպերմարկետից դուրս եմ գալիս ու սպասում դռան մոտ, այդ ամբողջ ընթացքում Դավիթին գրկել եմ ու ձեռքը անշարժացրել, եթե վնասվածք է դա լավագույնն է որ կարող եմ անել։ Ու իսկապես լռում է, հենց շարժում եմ լացում է նորից։ Վերջը շտապ օգնությունը հասավ մի 15 րոպեից, երբ Դավիթը բթացած իմ ձեքերի մեջ օրորվում էր։ Երիտասարդ բժիշկը սկսեց մանրամասն հարցուփորձ անել, բայց Դավիթը էլ չլացեց, այլ զարմացած բժիշկին էր նայում։ Եզրակացրեց, որ վնասվածք չկա, բայց ապահովության համար լավ կլինի մանկական հիվանդանոց գնալ՝ վիրաբույժն էլ նայի, առաջարկեց Ծերեթելիի հիվանդանոցը, որից ես զզվում եմ։
    Ու ստեղից սկսվում ա զվարճալին. նախ ես համաձայնվեցի՝ մտքումս հիշելով, թե քանի անգամ Ալեքսանդրը ցանկություն ա արտահայտել նստել ՎիյունՎիյուն ավտո, հետո մտածեցի վատ չէր լինի ստուգել, ինչի պիտի այդպես լացի երեխան։ Բայց ճանապարհին հասկացա, որ ձեռքերը սառել են ու ցավից ա լացել, սառելու ցավից, որ հաշվում ես րոպեներ են ընկավ ձյուների մեջ ձեռքերը առեցին, բայց դեռ ներսի արյունը տաք է, 1.30 րոպեում ես հասա սուպերմարկետ 0-ից ցածր օդի ջերմաստիճանով, դա էլ ավելի սառեցրեց, հետո կտրուկ մտանք տաք միջավայր ու 30 վյր հետո հասանք հացի բաժին, տաք օդ սառը արյուն, մզմզոց, ցավ, իր համար նոր և անհասկանալի զգացողություններ։ Բայց էսքանը չէի կարող պատմել բուժքրոջը, որը մեզ հետ միասին սառում էր վիյունվիյուն ավտոյի ետևամասում։ Նա սկսեց կասկածելի հարցեր տալ, թե մենք որտեղ ենք բնակվում, ասում ա՝ հաստատ 3րդ մաս չեք կամ էդ կողմերը, ասում եմ չէ էլի, կենտրոնում ենք։ Բայց նա չէր հանդարտվում, հարցնում ա ամուսինդ ուր ա որտեղ ա աշխատում, վերջը ոչ մի զացեպկա չգտավ, բայց բավականին նաստիռնի էր։ Ինձ թվում ա նա կարծում էր, որ ես որոշել եմ անվճար տուն հասնել։
    Հիվանդանոցում, ինչպես և հարիր է այդ .... ..... .... էս սաղ վատ բառեր հիվանդանոցին տիրում էր անկապ քաոսային վիճակ, մեկը ձանձրացած կիսաբաց աչքերով ինչ–որ թղթեր ա լրացմնում, ինձ անուն ա հարցնում և այլ ինորմացիա, հետո պարզվում ա ուրիշ բան ա գրել, հետո մի ձև մ սանիտարկայ ա գտնում որ գնա բժիշկի հետևից։ Բժիշկը գալիս ա նայում ա Դավիթին, ձեռք չի տալիս, թևը չի ուսումնասիրում, բայց եզրակացնում ա, որ սաղ օկ ա իմ տղեն սիմուլյանտ ա։ Հավես չունեի վիճելու կամ բանավիճելու, միայն լուռ ժպտում եմ և մտքումս ասում՝ Հայկ, շուտ հասի, մեզ տար տուն։
    Ու մեկ էլ սանիտարկան, ավելը ձեռքին ներս ա մտնում նայում ինձ, հետտո իմ 3 երեխաներին հերթով ուսումնաիսրում ա, գնում ա, նորից ա գալիս, նորից ա նայում ինձ, փորձում ա արտաքինիցս ելնելով ինչ–որ համընդհանուր ընդունված կարծիք կազմել՝ բոմժ, միայնակ մայր, լիրբ, հոգով մուրացկան և այլն։ Վերջը չդիմացավ ու հարցրեց՝ կներեք Ձեր երեխաների հայրերը տարբեր ե՞ն։ Աչքերս ակամայից լայնացան։ Ասում եմ՝ չէ, ինչի տենց կարծեցիք։ Պաասխանում ա՝ դե 3ն էլ տարբեր գույների են։ Էստեղ միջամտեց բուժքույրը՝ յա, այ կնիկ, հո չես գժվել, հլը ուշադիր նայի ինչ նման են իրար, բայց մամային նման չեն։ Լավ ա ըստեղ Հայկը եկավ, գուցե իրանց համար ինչ–որ բան պարզ դարցավ, կամ այդպես էլ մնաց անհասկանալի։ Քանի որ չկար վնասվածք նրանք մտածում էին մեկ այլ պատճառ է ինձ դրդել շտապ օգնություն կանչել։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.05.2016), John (26.05.2016), Smokie (09.06.2016), Մուշու (26.05.2016), Նիկեա (26.05.2016), Փոքրիկ շրջմոլիկ (26.05.2016)

  15. #23
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ակումբ, ինչ լավ ա, որ դու կաս, այն ինչ հիմա չեմ կարող բացատրել երեխաներիս, բայց կցանկանամ իրանք իմանան, գրում եմ և վստահ եմ, որ մի օր իրանք կկարդան. այ այդքան երկար կյանք քեզ....
    Այս տարի Հայաստանից դուրս ընտանեկան առաջին ճանապարհորդությունը կազմակերպեցինք: Երբ Հայկը առաջարկում էր, ես հրաժարվում էի, հրաժարվում էի նույնիսկ Ծաղկաձոր կամ Աղվերան, իսկ համաձայնվելու դեպքում պահանջում էի մեկ կամ մի քանի տատիկի հրավիրել մեզ հետ: Իսկ այս ձմեռ Հայկը սկսեց ինձ համոզելու գործընթացը և շատ դժվարությամբ հասավ իմ համաձայնությանը: Դե իմ երեք գժուկների հետ ուր էլ գնանք գժական ա անցնում: Երբ Հայկը ինձ համոզեց, ես էլ սկսեցի ինքս ինձ համոզել, որ ես չեմ գնում հանգստանալու, այլ երեխաներին տանում եմ ծովի հետ ծանոթացնելու և իրենց համար ամենալավ ժամանցը կազմակերպելու: Այդպես էլ ստացվեց, բայց ունեցա բոնուս՝ ես էլ իրենց հանգստացա, լիցքավորվեցի նոր թարմ ուժերով, հպարտացա նրանցով, նոր տեսանկյունից ճանաչեցի: Ապրեն իմ ճտերը, իրանցից լավը չկա, եթե ես մի քիչ իրանց նման լինեի ....
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.07.2016), Cassiopeia (26.07.2016), John (26.07.2016), murmushka (26.07.2016), Sambitbaba (26.07.2016), Smokie (10.08.2016), Մուշու (27.07.2016), Նիկեա (26.07.2016)

  17. #24
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ տխրությունդ կրծքավանդակում այնքան է մեծանում, որ ներգծված շրջանագծի չափսերով մի գունդ է դառնում. էլ աճելու տեղ չկա, մի քիչ էլ ու կպայթեմ: Եվ այն ինչ սնում է նրան ոչ ոքի երբեք չեմ ասել, նույնիսկ ինքս ինձ, որովհետև նրա շուրջ մի ամուր պատնեշ եմ կառուցել, եթե բացեմ, էլ չեմ կարողանա պահել, դուրս կհորդի ու անվերջ... անվերջ.... գուցե միայն մեկ մարդ կա, որին վաղուց չեմ եսել, բայց ինքը շատ հասանելի ա, էդ մարդն ի վիճակի է ինձ հասկանալ, որովհետև քիչ թե շատ կյանքից գրեթե նույն քացիներն ենք կերել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.11.2016), Cassiopeia (24.11.2016), Smokie (10.12.2016), Մուշու (25.11.2016), Նաիրուհի (25.11.2016)

  19. #25
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիթ

    Դավիթն էլ մեծացավ, էն աստվածային անմեղությունն ու պարզությունը քիչ-քիչ տեղի են տալիս առօրյա կյանքի կպչուն ու ծորուն ռիթմի դեմ: Նա շուտ սովորեց պաշտպանվել, որովհետև բնավորությամբ ուժեղ է, չնայած իր ֆիզիկական թերությանը, որ հաճախ խանգարում է իրեն լիարժեք խաղալ մյուսների նման, որ ստանա նույն արդյունքը, ինչ երկու ձեռքերը հավասար օգտագործող երեխաները: Բայց քանի դեռ փոքր ա, քանի չի գիտակցում, որ ինքը նման չի մյուսներին, ձգտում ա, ձգտում ա ու հասնում: Սկսել ա խոսել, սիրում ա հեքիաթի նկարազարդ գրքեր, որ ես կարդամ իսկ ինքը մատով ցույց տա հերոսնեին, իրերը, իսկ մի օր էլ ինքն ա սկսում պատմել հեքիաթը: Օրը 2 անգամ մեկ մեկ ժամ նվիրում ենք գրքերի ընթերցանությանը: Սիրում ա Անիի հետ խաղալ, Անիի խաղերը պարզ են, շատ խոսք չեն պահանջում, իսկ Ալեքսանդրը իր աշխարհն ունի, որտեղ բացի իր հայրիկից այլ մարդկանց ներս չի թողնում: Եթե խցկվես, գլխիդ կստանաս: Մեծանում են իրենք, մենք էլ ենք մեծանում: 8 տարվա մեջ կորցրեցի ինքնավստահությունս, որ կկարողանամ աշխատել կոլեկտիվում, սովորել նոր բան: Բայց կարծում եմ անհրաժեշտություն է, որովհետև երբ Անիին հարցնում ենք՝ որ մեծանաս ինչ ես ուզում դառնալ, պատասխանում ա՝ մամա, ու ինքը տեսնում ա, որ մաման մենակ մամայ ա, վսո, իսկ Ալեքսանդրը հստակ գիտեր 3 արեկանից, որ հա պապա պիտի դառնա, համ բժիշկ, համ վարորդ, համ էլ երաժիշտ ու որ այդ ամենը մեկ մարդու մեջ հնարավոր ա. իր օրինակը ավելի լավն ա եղել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.11.2016), Cassiopeia (24.11.2016), John (25.11.2016), laro (26.11.2016), Smokie (10.12.2016), Srtik (25.11.2016), Արշակ (24.11.2016), Բարեկամ (25.11.2016), Մուշու (25.11.2016), Յոհաննես (24.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Նիկեա (24.11.2016), Ուլուանա (24.11.2016)

  21. #26
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալեքսանդր

    Հենց ծնված օրից յուրօրինակ բալիկ ա եղել, իհրկե, ես դա շատ ուշ եմ հասկացել, որովհետև մինչ Ալեքսանդրը ուրիշ նորածին երեխայի ոչ տեսել եմ, ոչ պահել: Ալեքսանդրը հոյակապ ինտելեկտի տեր է, պլյուս ուժեղ ստեղծագործ միտք ունի; Երեկ իր առաջին բանաստեղծությունը «գրեց», քանի որ դեռ ոչ բոլոր տառերը գիտի, թղթին ես հանձնեցի. ձնծաղիկի մասին էր: Ես առաջին անգամ բանաստեղծություն եմ գրել առաջին դասարանի վերջում՝ քամու մասին: Երբ Ալեքսանդրը տանը նկարում է, նա միշտ ասելու, պատմելու բան ունի իր նկարների միջոցով, դրանք բնության, մարդկանց, կենդանիների, ծովի բնակիչների մասին են, երբեմն փողոցներ ա գծագրում, քարտեզներ, ճանապարհներ; Նկարները կյանքով շատ լեցուն են, մարդիկ՝ պատկերված այնտեղ, նույնպես; Նույնը չես ասի, երբ տեսնես դասարանային աշխատանքները, երբ իրեն չեն թողնում ստեղծագործի, այլ պիտի արտանկարի գրաըտախտակից. ուսուցիչը նույնիսկ «աչքս կոխեց» տղայիս ահավոր անհաջող նկարը՝ ցանկանալով ապացուցել, որ Ալեքսանդրը մյուսներից հետ է դասարանում: Ես համաձայն եմ, որ նկարը ահավոր վատ էր և դա հատուկ էր վատ նկարված, պատճառն ինձ համար ակնհայտ էր, բայց ես որոշեցի հարցնել հեղինակին՝ Ալեքսանդրին; Նա պատասխանեց նույնը՝ հետաքրքիր չէր, ինքն ուրիշ բան էր ուզում նկարել, բացի այդ նկարել էր աջ ձեռքով, չնայած ինքը ձախլիկ է. կարծում եմ դրանով իր առաջադրանքը ուզել է գոնե հետաքրքիր դարձնել:
    Խելացի բալիկները շատ են, շատ-շատ են, որոնք հստակ կատարում են տրվածը, ստանում սպասելիք պատասխանները/ռեզուլտատները, անպատասխան թեմայից դուրս հարցեր չեն տալիս և այլն: Ալեքսանդրը այդ ամենից ոչ մի բան չի կատարում, բայց հավոր կանոնապաշտ է, եթե ասվել է տանը կապույտ մատիտով Տ տառը կգրեք, նա հենց այդպես էլ կկատարի, բայց կողքից կավելանան իր ստեղծագործ մտքի արգասիքները, որոնք ոչ հաճախ են ուսուցչին դուր գալիս, Ալեքսանդրը կտա հարցրե, որոնք միշտ թեմայից դուրս են թվում, բայց երբ խորանում ես, հասկանում ես, որ դա մանրուք է եղել, կամ բացթողում ուսուցչի/ծնողի կողմից և նա հստակեցման կարիք ունի: Շատ նրբազգաց է բայց դրա հետ մեկտեղ՝ «անջատված»՝ ինքը կարծես անընդհատ այլ աշխարհներում լինի, մտքերը հեռու՜ հեռու՜, արևի, տիեզերքի մասին են վերջերս: Չէ, Ալեքսանդրին չի հետաքրքում իր հագած շորի գույնն ու նկարը, իր իրերը, նրան հետաքրքում ա, բա ինչ լինի եթե մի օր արևը հանգի, և երբ ասում ես, որ կյանքը երկրագնդի վրա կվերանա, նա չի տխրում ու դադարում մտածել; Հնչում են նորանոր հարցեր, հնարավոր թեորյաներ կյանքի փրկության և այլն: Սա միայն վերջին շաբաթվա թեման եմ պատմում, թե չէ ամեն անգամ էլ հետաքրքիր է Ալեքսանդրի աշխարհներով անցնել: Նաև գեյմեր է, կարող է խորասուզվել ինչ-որ հեռախոսային խաղի մեջ ողջ էությամբ, Հայկի հետ կարող են ժամերով լուծումներ փնտրել, փորձել ու պարտվել, մինչև կստացվի, նոր հանգստանում են: Էս պահով կռիվ եմ անում, ասում եմ դեռ շուտ ա, ժամանակը սահմանափակում եմ:
    Պիտի նշեմ նաև նրա ինտելեկտի և մտածողության բարձր լինելու ևս մի փաստ՝ շաշկի, շախմատ և կրեստիկ/նոլիկ խաղերի մեջ հոյակապ արդյունքներ: Ասենք շաշկի ու կրեստիկ/նոլիկ խաղերում հաղթում է մեզ հետ շփվող բոլոր միջին մարդկանց՝ օրինակ ինձ: Դե այդ խաղերում հենց սկզբի քայլն է կարևոր, որից հետո հնարավոր վերջը պարզ է, իր համար էլ ակնհայտ: Շախմատը լավ առաջ էր գնում, որոշեցինք շախմատի դպրոց գնալ, բայց ուսուցչի ռեկամենդացիայով չտարանք. ինտելեկտը շատ ավելի է զարգացած, քան ասենք մարմնաճանաչողությունը: Գնացինք գիմնաստիկայի, առայժմ գոհ է և երջանիկ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (04.04.2017), Smokie (18.04.2017), Աթեիստ (04.04.2017), Մուշու (05.04.2017), Նաիրուհի (04.04.2017), Նիկեա (04.04.2017), Ուլուանա (04.04.2017)

  23. #27
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ ա մամայությունը, եթե ոչ դեր, որ սկզբից քո ցանկությամբ քաշում ես վրադ, իսկ հետո զգում, որ դիմակը մաշկիդ է կպել, եթե քաշես կցավա, իսկ եթե հանես դեմքդ էլ հետը դուրս կգա ու կմնաս անդեմ, կդառնաս ոչինչ։ ինչ ա մամայությունը, եթե ոչ իրավունքների խախտում․ իրավունք չունես թույլ լինել, լացել, հիվանդանալ, գժվել, տխրել, ինքնամփոփ դառնալ, իրավունք չունես գործել համպատրաստից, իմպրովիզը լրիվ կյանքիցդ թռնում ա դուրս, ամեն օրը, ժամը պլանավորած ա ըստ ընտանիքի հարմարության, իրավունք չունես անպատասխանատու լինել, չես կարող հանձնվել և մի կողմ քաշվել, <<ոչ, ոչ մի դեպքում>> գոռում ա քեզ միջիդ մայրությունը։
    Ուզում ես խոսել, կիսվել, բողոքել, բայց չես կարող, որովհետև մտերիմներին հանկարծ խիստ կանհանգստացնես "չեղած" տեղը, անծանոթ/կիսածանոթներին պետք չեն քո տխրություններն ու դրամաները, իրանք իրանցը ունեն, սոց․ցանցերում վխտում են հեռու-մոտիկ բարեկաները, որ նունիսկ կատակդ վերածում են բամբասանքի։ Լավա էս ակումբը կա ու հիմնականում օրագրային գրառումները չեն կարդացվում, թե չէ կպայթեմ։ Տեսնես վաղվա վարդուհին այսօրվա վարդուհու գրածները որ կարդա ինչ կմտածի․․․
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.06.2017), Glück (16.06.2017), Smokie (30.06.2017), Աթեիստ (16.06.2017), Նաիրուհի (15.06.2017), Ուլուանա (16.06.2017)

  25. #28
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի ժամ առաջ էնպիսի մի բան տեղի ունեցավ, որ ուզում եմ կիսվել, բայց ոչ սոց․ցանցերում, որտեղ գրվածքդ կայծակի արագությամբ հասնում է բոլոր հարազատներիդ ականջին, տեղ-տեղ էլ բամբասանք է դառնում։ Սեմինարից տուն եմ վերադառնում, առաջին զարմանքս էն եղավ, որ հայկը բակում դիմավորեց, գրկեց համբուրեց; Հիմնականում գալիս եմ դուռը երկար ծեծում, որ լսեն բացեն, որովհետև խաղով են տարված լինում; Ինձ բարիացնելուց հետո հետևեց նախադասություն․
    - Չջղայնանաս, մուլծիկ են նայում։
    -Եղավ,- պատասխանեցի ես։ Հետն էլ մտածեցի, որ տենց մի ահավոր հանցագործություն չի, որ դրա խաթեր էսպիսի բարեացկամ վերաբերմունք ստանամ։
    Էստեղ պիտի անպայման նշեմ, որ մեր տան злой полицеиский ես եմ։ Մտա տուն, երեխաները վազելով իրենց շորերը ուղղելով եկան գրկեցին, էս պահին ես ինձ համակենտրոնացան ճամբարի վարիչ զգացի, որից էնքան են վախենում, որ դաժե սիրում են։ Երբ շուռ եկա, որ գնամ հյուրասենյակ, Հայկը նորից գրկեց, համբուրում է ու խոսում․
    - Հիմա մի հատ էլ ա բան եղել, բայց շաաատ եմ խնդրում, չգոռգռաս ու չջղայնանաս։
    Ես իսկապես շփոթված կանգնած եմ և աչքերով փնտրում եմ այդ ահավոր բանը, դե ինչպես միշտ հյուրասենյակը հասցրել են թափթփել, տեսնում եմ թեյի սեղան, որը հավաքած չի, զարմացած հարցնում եմ․
    - ինչի համար, որ ճաշասենյակում եք հաց կերե՞լ;
    -Հլը ուշադիր նայի հատակին։
    Նայում եմ․ ինչ-որ տարօրինակ սպիտակ լղազված հետքեր են գնում դեպի երեխաների սենյակի դուռը, ես կամաց քայլերով գնում եմ դեպի մանկական սենյակ, Հայկը պիիինդ գրկած է ինձ; Իսկ սենյակում, իսկ սենյակում ողջ հատակը ինչ-որ բան է լղոզած, խաղալիքներն էլ թափած են ու լղոզված;
    - Էս ի՞նչ է,- ուզում եմ ճշտել ես, որ տեսնեմ ոնց եմ մաքրելու, ոչ ցեխի է նման, ոչ պլաստիլինի (ի դեպ լղոզած պլաստիլինը ինձ խոհանոցում էր սպասում ՝ գրկախառնված յոգուրտի հետ)։
    Պարզվում է երեկոյան Հայկի եղբայրը կնոջ հետ հյուր են եկել և նվեր բերել երեխաներին գիպսե փոշի, որից կարելի է տարբեր ֆիգուրաներ պատրաստել; Էդ փոշին թափվել է, իրենք փորձել են մաքրել և էլ ավելի տարածել և լղոզել։ Հետո Հայկը զբաղված է եղել հյուրերով, իսկ երեխաները արել են էն ինչ արել են։
    Բայց Հայկի պահվածքը լրիվ քոմեդի ֆիլմ էր։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.03.2018), Smokie (08.04.2018), StrangeLittleGirl (24.03.2018), Մուշու (24.03.2018), Նիկեա (30.03.2018)

  27. #29
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեպրեսիա ծյոծան

    Ուլուանան իր բլոգային գրառւմներից մեկում նենց լավ է նկարագրել դեպրեսիա ծյոծային, որ ուրիշ նկարագրություն պետք չի։ Անկոչ հյուրի նման իմ տուն էլ ա սիրում գալ, հենց ներս ա մտնում երեխաների ձայները սկսում են խանգարել, իսկ եթե մեկն ու մեկը լացեց, վսո, գլուխս կաթսայի պես սկսում է եռալ։ Հետո քիչ-քիչ ամեն բանի նկատմամբ դառնում եմ անզգամ և անտարբեր՝ տան գործ, սոված երեխաներ, հեռախոսի զանգեր, նամակներ․ մարդկանց հետ ցանկացած շփումից թռած ման եմ գալիս։ Քնում եմ, երբ բոլորը տանը արթուն են, արթնանում եմ, երբ բոլորը արդեն քնած են։ Համ հասկանում եմ, որ պիտի ուժերս հավաքեմ ու վռնդեմ էս անկոչ հյուրին, համ էլ անշարժ պառկած եմ մնում։
    Էս անգամ կյանքի ուժ պուճուրս տվեց, էն որ դիակի պես սառած՝ անզգացմունք, անգույն ու անտարբեր նստած ես (կամ վեր ընկած), մեկ էլ պատահական կպավ ինձ։ Եթե մեռել չլինեի, չէի զգա թե ինչ հսկայական կենսատու աղբյուր կա մեջը, ինջ ահռելի ջերմություն է հորդում իրենից։ Պինդ գրկեցի ու արթնացա, ես իրեն համբուրում, ինքը՝ ինձ։ Էնպես մեծ փայլուն սիրող աչքերով նայում է ինձ, քսմսվում, համբուրում, գրկում, կարծես հասկանում է, որ կյանքի է բերում, որ դատարկ տեղը լցնում է։ Բան չասեց, բայց հենց զգաց, որ վսո, ես արդեն ապրում եմ, կանգնեց, թե՝ գնամ ինքնաթիռովս խաղամ, հա՞։

    հ․գ․ վամպիռ մամա՞՞
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.08.2018), Smokie (02.01.2019), Նաիրուհի (21.08.2018), Ուլուանա (21.08.2018)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •