User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Խղճի ձայնը` ուշացած…

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խղճի ձայնը` ուշացած…

    Ստեփանն արդեն 20 տարի է հոգեբան է ու բացառապես աշխատում է այն կանանց հետ, ովքեր հոգեբանական խնդիրներ են ունենում իրենց ծանր քաշի եւ ոչ գեղեցիկ արտաքինի պատճառով: Որպես կանոն կարողանում է նրանց դուրս բերել կոմպլեկսների միջից եւ օգնել, որ նրանք չդիմեն ծայրահեղ քայլերի:

    Երբ 10-րդ դասարանում էր սովորում, ընդհանրապես հոգեբան չէր ուզում դառնալ, որոշել էր որ դերասան է լինելու, քանի որ բոլորը նրա մեջ հենց այդ մասնագիտությունն էին տեսնում:

    Դպրոցում աղջիկների սիրելին էր, խնջույքների իմաստը, ուսուցիչների ուրախությունն ու զայրույթը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանց դասարանի Անին մահացավ:

    Անին էլ էր հեղինակություն վայելում, բայց ի տարբերություն Ստեփանի, դպրոցում նա հայտնի էր որպես ամենագեր ու ամենատգեղ աղջիկ, ում ծաղրում էին գրեթե բոլորը, ով էլ չէր ծաղրում, ուղղակի լռում էր:

    Ամեն դեպքում Անիի համար աշխարհում երկու տեսակի մարդիկ կային՝ իր ծնողները ու այլք՝ ծաղրողներ:

    Անին շատ ուտելուց չէր, որ գեր էր. առողջական խնդիրներ ուներ, եւ այդ մասին գիտեին բոլորը:

    Չնայած դրան, ամեն մի հարմար առիթի դեպքում շարունակում էին ասել.

    -Դու տեսե՞լ ես քեզ, այ մարդ ո՞նց կարելի է այդքան չաղ լինել…

    Անին, ամեն անգամ մտքում այս խոսքերը լսելով, գնում էր դպրոց, հաշվում, թե օրվա մեջ քանի անգամ էր դա լսում ու այդ տողերով էլ քնում էր:

    Աղջկա ծնողները սովորական մարդիկ էին, ովքեր դպրոցի բակում մի փոքրիկ սեղանիկի վրա վաճառում էին դպրոցականներին անհրաժեշտ փոքրիկ-մոքրիկ ապրանքներ:

    Մութ ու ցուրտ տարիներից հետո ընտանիքը պահելու հոգսով մտահոգ ծնողները չէին էլ մտածում, որ իրենց միակ երեխան ինչ հոգեկան ապրումներ ունի, Անին էլ նրանց շատ էր սիրում, որ անհանգստացներ:

    Լսել էր ինչ-որ տեղից, որ համապատասխան դեղեր խմելով, կարող է նիհարել ու, հավաքելով ուտելիքի համար նախատեսված գումարը, պարբերաբար գնում էր այդ դեղերից ու հավատում, որ մի օր ինքն էլ կունենա գեղեցիկ արտաքին:

    Շատ էր սիրում շաբաթ ու կիրակի օրերը, քանի որ հանգստանում էր «դու գեր ես» արտահայտությունից ու կարողանում էր երազել իր ամենամեծ երազանքի՝ հարսի շոր կրելու մասին:

    Մի օր էլ հերթական անգամ եկավ դասարան: Աղջիկները քննարկում էին, թե ավարտական երեկոյին ինչ զգեստ կհագնեն, ինչ տեսք կունենան: Անիին տենելով՝ բոլորը լռեցին, մի քանիսն էլ սկսեցին քթի տակ քմծիծաղել, հետո այդ ծիծաղը վերածվեծ աննորմալ հռհռոցի ու ծաղրի:

    Դասարան եկան տղաները ու «խրախճանքը» շարունակվեց, մինչեւ չհայտնվեց Ստեփանը, ու բոլորի ուշադրությունը ուղղվեց դեպի ամենագեղեցիկը: Ստեփանն, ի դեպ, միակն էր, որ երբեք չէր մասնակցում այդ ծաղրի արարողություններին, քանի որ ինքնահաստատվելու տեղ չուներ, իրենց այսպես թե այնպես աստվածացնում էին: Ստեփանը նաեւ միակն էր, ով երբեմն կռվում էր Անիի համար:

    Զանգը տվեց ու դասը սկսվեց: 45 րոպեների ընթացքում Անին միայն մեկ բան էր մտածում՝ «ես շատ շուտ կնիհարեմ, ու դուք բոլորդ դեռ կփոշմանեք»:

    Հաջորդ օրը ամբողջ դպրոցում միայն մեկ բանից էին խոսում՝ Անին երեկ այնքան նիհարեցնող դեղ է խմել, որ թունավորվել է ու հիվանդանոցում չեն կարողացել փրկել նրան: Անին էլ չկա…

    Երբեք նման լռություն չէր տիրել. խղճի ձայնով էր լցվել ամբողջ դասարանը: Այդ օրը նաեւ փոքր-մոքր իրեր եւ ուտելիքներ գնողներ էլ չկային, դպրոցի բակում լուռ արտասվում էր առեւտրի սեղանիկը:

    Երեք օր անձրեւեց, ու դպրոցի շրջապատի կանաչն ավելի փարթամացավ ու գիրացավ: Արեգակը միայն դուրս եկավ այն ժամանակ, երբ կատարվեց Անիի երազանքը…
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 29.05.2011, 18:46:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (23.06.2011), Arpine (04.09.2011), E-la Via (04.09.2011), Freeman (29.05.2011), impression (29.05.2011), Lion (04.09.2011), Lusinamara (04.09.2011), Mark Pauler (29.05.2011), My World My Space (30.05.2011), Nadine (01.06.2011), Nare-M (29.05.2011), Sambitbaba (28.06.2011), Tig (29.05.2011), Win Wolf (23.06.2011), Արևհատիկ (23.06.2011), Գեա (29.05.2011), Գոռ Ջան - Հայ (30.05.2011), Դեկադա (04.09.2011), Մանուլ (31.05.2011), Ռուֆուս (30.05.2011), Սլիմ (30.05.2011)

  3. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխրեցի:Պատմությունդ ավելի քան իրական էր…ամեն դասարան ունենում է իր խրտվիլակը, իր սպիտակ ագռավը, ու մեր կիսատ պռատ ու ոչ մարդասեր հասարակության դաժանության սաղմերը սկիզբ են առնում հենց այդ տարիքից , երբ դպրոցն ու ընտանիքը երեխային մարդասիրության դասեր տալ մոռանում են՝ օգնելով որ անտարբերությունը ծաղկի ու բազմանա…ու այն այսօր մեծերի աշխարհում ամենուր է ու ամեն տեղ…
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.05.2011), Lion (04.09.2011), Tig (30.05.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2011
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Karine,շատ մտահոգիչ թեմա ես արծարծել.իսկապես,դեռահասների շրջանում տարածված երևույթ է միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը,իրար ծաղրելը,ինչպես դու ես ասում`ինքնահաստատման համար:Այդպիսի երևույթները արմատախիլ անելը դժվար է,բայց բոլորիս պարտքն է անտարբեր չլինել նման դեպքերի հանդիպելիս:Առայժմ իրավունք չունեմ շնորհակալությունս ավելացնելու քո գրառման տակ և այսպես եմ հայտնում իմ շնորհակալությունը:Կուզեի,որ ակնարկի տեսքով տպագրեիր մանկապատանեկան ամսագրերում ու թերթերում:Շնորհակալություն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (30.05.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kanamar-ի խոսքերից Նայել գրառումը
    Karine,շատ մտահոգիչ թեմա ես արծարծել.իսկապես,դեռահասների շրջանում տարածված երևույթ է միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը,իրար ծաղրելը,ինչպես դու ես ասում`ինքնահաստատման համար:Այդպիսի երևույթները արմատախիլ անելը դժվար է,բայց բոլորիս պարտքն է անտարբեր չլինել նման դեպքերի հանդիպելիս:Առայժմ իրավունք չունեմ շնորհակալությունս ավելացնելու քո գրառման տակ և այսպես եմ հայտնում իմ շնորհակալությունը:Կուզեի,որ ակնարկի տեսքով տպագրեիր մանկապատանեկան ամսագրերում ու թերթերում:Շնորհակալություն:
    Շնորհակալ եմ, լավ միտք հուշեցիր, համ էլ հիշեցի, որ խմբագիրներիցս մեկին շատ կարոտել եմ, կգնամ իրեն տեսնելու համ էլ կառաջարկեմ, որ տպագրի, եթե տպագրեց, իմաց կտամ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2011
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեի,որ լրագրող ես,ուրախ եմ:Ես էլ մի ժամանակ լրագրությամբ զբաղվել եմ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (30.05.2011)

  10. #6
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեմայի հետ լռիվ առնչվում է,,,
    Rise Against - Make It Stop
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  11. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք որ շատ սիրուն էիր գրել, չգիտեմ նույնիսկ ինչ գրեմ. որպես գրվածք, շատ լավն է, բայց ճիշտն ասած` չէի ուզի կարդացած լինեի
    Իրոք որ այ էդ կարգի իմաստալից էիր գրել, որ մարդ ակամաից տխրում է

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (04.09.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, ապրես, լավն էր ու մարդկային, տխրեցի, էհհհ¯...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (04.09.2011)

  15. #9
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էս ինչ եք իմացել: Մեկը մեկից լավ ստեղծագործություններ եք դնում:
    Ցավալի ա: Ցավալի ա, որ ինքնահաստատման համար դիմում են ծայրահեղ միջոցների: Ու ավելի քան ողբերգական է էն դեռահասների վիճակը, ովքեր իրենց «ինքնահաստատումն ու կայացվածությունը» տեսնում են ուրիշներ «թերությունների» մեջ: Ես էլ հիշեցի իմ դասընկերուհուն, ում ևս տարիներ շարունակ ծաղրում էին գեր լինելու համար: Դասարանում հետը շփվող միակ մարդը ես էի: Բայց դասընկերուհիս մի օր բառիս բուն իմաստով ծեծեց մեր դասարանի տղաներից մեկին ու դրանից հետո էլ ոչ մեկը չէր համարձակվում նրան ծաղրել:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 04.09.2011, 18:23:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (04.09.2011), Lion (04.09.2011)

  17. #10
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր էս ինչ եք իմացել: Մեկը մեկից լավ ստեղծագործություններ եք դնում:
    Ցավալի ա: Ցավալի ա, որ ինքնահաստատման համար դիմում են ծայրահեղ միջոցների: Ու ավելի քան ողբերգական է էն դեռահասների վիճակը, ովքեր իրենց «ինքնահաստատումն ու կայացվածությունը» տեսնում են ուրիշներ «թերությունների» մեջ: Ես էլ հիշեցի իմ դասընկերուհուն, ում ևս տարիներ շարունակ ծաղրում էին գեր լինելու համար: Դասարանում հետը շփվող միակ մարդը ես էի: Բայց դասընկերուհիս մի օր բառիս բուն իմաստով ծեծեց մեր դասարանի տաղներից մեկին ու դրանից հետո էլ ոչ մեկը չէր համարձակվում նրան ծաղրել:
    Ջան ես մայիսին եմ գրել սա, ուղղակի մեկ-մեկ հիշում են Ուրախ եմ, որ նման դեպքերի կողքով անտարբեր չանցնողներ կան այս կայքում...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.09.2011), Դեկադա (04.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ձայն խղճի
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2012, 23:28
  2. Պոեզիա. Ուշացած սեր
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 24.07.2010, 15:00
  3. «Խղճի մնջախաղ»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.04.2009, 02:24
  4. Ուշացած նամակ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.09.2007, 10:01
  5. Ուշացած թռչուն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.10.2006, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •