User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Խղճի ձայնը` ուշացած…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խղճի ձայնը` ուշացած…

    Ստեփանն արդեն 20 տարի է հոգեբան է ու բացառապես աշխատում է այն կանանց հետ, ովքեր հոգեբանական խնդիրներ են ունենում իրենց ծանր քաշի եւ ոչ գեղեցիկ արտաքինի պատճառով: Որպես կանոն կարողանում է նրանց դուրս բերել կոմպլեկսների միջից եւ օգնել, որ նրանք չդիմեն ծայրահեղ քայլերի:

    Երբ 10-րդ դասարանում էր սովորում, ընդհանրապես հոգեբան չէր ուզում դառնալ, որոշել էր որ դերասան է լինելու, քանի որ բոլորը նրա մեջ հենց այդ մասնագիտությունն էին տեսնում:

    Դպրոցում աղջիկների սիրելին էր, խնջույքների իմաստը, ուսուցիչների ուրախությունն ու զայրույթը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանց դասարանի Անին մահացավ:

    Անին էլ էր հեղինակություն վայելում, բայց ի տարբերություն Ստեփանի, դպրոցում նա հայտնի էր որպես ամենագեր ու ամենատգեղ աղջիկ, ում ծաղրում էին գրեթե բոլորը, ով էլ չէր ծաղրում, ուղղակի լռում էր:

    Ամեն դեպքում Անիի համար աշխարհում երկու տեսակի մարդիկ կային՝ իր ծնողները ու այլք՝ ծաղրողներ:

    Անին շատ ուտելուց չէր, որ գեր էր. առողջական խնդիրներ ուներ, եւ այդ մասին գիտեին բոլորը:

    Չնայած դրան, ամեն մի հարմար առիթի դեպքում շարունակում էին ասել.

    -Դու տեսե՞լ ես քեզ, այ մարդ ո՞նց կարելի է այդքան չաղ լինել…

    Անին, ամեն անգամ մտքում այս խոսքերը լսելով, գնում էր դպրոց, հաշվում, թե օրվա մեջ քանի անգամ էր դա լսում ու այդ տողերով էլ քնում էր:

    Աղջկա ծնողները սովորական մարդիկ էին, ովքեր դպրոցի բակում մի փոքրիկ սեղանիկի վրա վաճառում էին դպրոցականներին անհրաժեշտ փոքրիկ-մոքրիկ ապրանքներ:

    Մութ ու ցուրտ տարիներից հետո ընտանիքը պահելու հոգսով մտահոգ ծնողները չէին էլ մտածում, որ իրենց միակ երեխան ինչ հոգեկան ապրումներ ունի, Անին էլ նրանց շատ էր սիրում, որ անհանգստացներ:

    Լսել էր ինչ-որ տեղից, որ համապատասխան դեղեր խմելով, կարող է նիհարել ու, հավաքելով ուտելիքի համար նախատեսված գումարը, պարբերաբար գնում էր այդ դեղերից ու հավատում, որ մի օր ինքն էլ կունենա գեղեցիկ արտաքին:

    Շատ էր սիրում շաբաթ ու կիրակի օրերը, քանի որ հանգստանում էր «դու գեր ես» արտահայտությունից ու կարողանում էր երազել իր ամենամեծ երազանքի՝ հարսի շոր կրելու մասին:

    Մի օր էլ հերթական անգամ եկավ դասարան: Աղջիկները քննարկում էին, թե ավարտական երեկոյին ինչ զգեստ կհագնեն, ինչ տեսք կունենան: Անիին տենելով՝ բոլորը լռեցին, մի քանիսն էլ սկսեցին քթի տակ քմծիծաղել, հետո այդ ծիծաղը վերածվեծ աննորմալ հռհռոցի ու ծաղրի:

    Դասարան եկան տղաները ու «խրախճանքը» շարունակվեց, մինչեւ չհայտնվեց Ստեփանը, ու բոլորի ուշադրությունը ուղղվեց դեպի ամենագեղեցիկը: Ստեփանն, ի դեպ, միակն էր, որ երբեք չէր մասնակցում այդ ծաղրի արարողություններին, քանի որ ինքնահաստատվելու տեղ չուներ, իրենց այսպես թե այնպես աստվածացնում էին: Ստեփանը նաեւ միակն էր, ով երբեմն կռվում էր Անիի համար:

    Զանգը տվեց ու դասը սկսվեց: 45 րոպեների ընթացքում Անին միայն մեկ բան էր մտածում՝ «ես շատ շուտ կնիհարեմ, ու դուք բոլորդ դեռ կփոշմանեք»:

    Հաջորդ օրը ամբողջ դպրոցում միայն մեկ բանից էին խոսում՝ Անին երեկ այնքան նիհարեցնող դեղ է խմել, որ թունավորվել է ու հիվանդանոցում չեն կարողացել փրկել նրան: Անին էլ չկա…

    Երբեք նման լռություն չէր տիրել. խղճի ձայնով էր լցվել ամբողջ դասարանը: Այդ օրը նաեւ փոքր-մոքր իրեր եւ ուտելիքներ գնողներ էլ չկային, դպրոցի բակում լուռ արտասվում էր առեւտրի սեղանիկը:

    Երեք օր անձրեւեց, ու դպրոցի շրջապատի կանաչն ավելի փարթամացավ ու գիրացավ: Արեգակը միայն դուրս եկավ այն ժամանակ, երբ կատարվեց Անիի երազանքը…
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 29.05.2011, 18:46:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (23.06.2011), Arpine (04.09.2011), E-la Via (04.09.2011), Freeman (29.05.2011), impression (29.05.2011), Lion (04.09.2011), Lusinamara (04.09.2011), Mark Pauler (29.05.2011), My World My Space (30.05.2011), Nadine (01.06.2011), Nare-M (29.05.2011), Sambitbaba (28.06.2011), Tig (29.05.2011), Win Wolf (23.06.2011), Արևհատիկ (23.06.2011), Գեա (29.05.2011), Գոռ Ջան - Հայ (30.05.2011), Դեկադա (04.09.2011), Մանուլ (31.05.2011), Ռուֆուս (30.05.2011), Սլիմ (30.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ձայն խղճի
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2012, 23:28
  2. Պոեզիա. Ուշացած սեր
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 24.07.2010, 15:00
  3. «Խղճի մնջախաղ»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.04.2009, 02:24
  4. Ուշացած նամակ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.09.2007, 10:01
  5. Ուշացած թռչուն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.10.2006, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •